Wednesday, September 26, 2012

Երևանի N 198 ավագ դպրոցը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի ընդունման 21 ամյակը


Սեպտեմբերի 20-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տոն էր :Հերթական անգամ նշվում էր Հայաստանի Հանրապետության անկախության  օրը:  
 Կազմակերպվեց հանդիսավոր հավաք դպրոցի բակում  և  Պետական խորհրդանիշների այլընտրանքային տարբերակների  ցուցահանդես: Աշակերտները մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը: Մեծ  էր  ոգորվածությունն նաև  յն պատճառով, որ  դպրոցին  հյուրընկալել  էին   նաև  Անահիտ  Բախշյանը, Մայրանուշ  Խուրշուդյանը  և  պարոն  Խաչատրյանը:
Մեր երկրի պատմությունը մեր իսկ կենսագրությունն է,և այն ամենը ինչ հազարամյակների ընթացքում կրել է մեր երկիրը ,կամա թե ակամա արտացոլվում է մեր էության ,մեր նկարագրի ,մեր կենսակերպի մեջ:









 Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց   մեկ  հայրենասիրական երգ:Միջոցառումը նպաստեց,որ  աշակերտները սովորեն և կատարեն մեր ազգային երգերը:
Հայրենիքից դուրս երջանկություն չկա ,թող յուրաքանչյուր ոք արմատներ  գցի հարազատ հողում:Օտար երկիրը հայրենիք չի դառնա:   











Սեմինար ՛՛Մատյանի վարման կարգը՛՛ թեմայով

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ուսուցիչների համար տեղի ունեցավ սեմինար պարապունք §Մատյանի վարման կարգը¦ թեմայով:
Սեմինարը վարեց փոխտնօրեն Ս.Խաչատրյանը:Սեմինարին վեր հանվեցին այս ուսումնական տարվա մատենագրության հետ կապված փոփոխությունները:
Սեմինարի նպատակն էր այդ միջոցով նախօրոք կանխարգելել սխալ մատենավարման դեպքերը:
 

 


Saturday, September 15, 2012

Համաքաղաքային շաբաթօրյակ Երևանի N198 ավագ դպրոցում

Երևանի N198 ավագ դպրոցի աշակերտները մեծ խանդավառությամբ երրորդ շաբաթն է ակտիվ մասնակցում են համաքաղաքային շաբաթօրյակին:Նրանք մաքրեցին իրենց դպրոցի և նրան հարող տարածքը, որպեսզի ավելի հաճելի լինի դպրոց հաճախելը:
Նմանօրինակ միջոցառումները  աշակերտների մոտ ձևավորում են իրենց քաղաքի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք:









circle.am