Monday, October 28, 2013

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

                                    ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
                                                                     15.10.2013

Նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին՝ 198 ավագ դպրոցում: Նախագծին նմասնակցում էին 166, 186, 197, 88 հիմնական  և 198 ավագ դպրոցի սաները: Նախագիծըկազմակերպել էր 198 ավագ դպրոցը, մասնակցում էին նշված դպրոցների 7-8 –րդ դասարաններից 5 ականաշակերտ: 

Աշխատանքի կատարման ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին նախգծի հեղինակ՝ պ. Ա. Թորոսյանը, ղեկավար՝ Զ. Սիրունյանը: Նախագծի նպատակն էր
ա. խթանել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ
բ. ձևավորել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողություն:
գ. խմբում աշխատելու, համագործակցելո ւհմտություն:
Աշխատանքի առաջին փուլում՝
1.Դպրոցներից հրավիրված բոլոր աշակերտները վիճակահանությամբ ընտրեցին բույս կամ կենդանի, որիհետազոտությամբ պետք է զբաղվեն:
2.Ստացան առաջին առաջադրանքը:
Ընթացիկ աշխատանքները ներկայացվելու են համակարգչային հատուկ ծրագրով շնորհանդեսի ձևով,վերահսկվելու են Մ Ապրեսյանի և Լ. Բալայանի կողմից: Աշխատանքները լինելու են շարունակական և հաջորդփուլերում ընդգրկվելու են վերը նշված դպրոցների 7-8-րդ դասարանների բոլոր աշակերտները: Նախագծիվերջին փուլում լավագույն աշխատանքներ ներկայացնող աշակերտները կպարգևատրվեն:


circle.am