Sunday, August 5, 2012

Ուսումնական նախագիծ իրականացնելու ուղեցույց

Ուսումնական նախագծերը 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացվելու են երկու հիմնական ուղղություններով.

  1. որպես գործնական աշխատանք
  2. որպես խմբակի աշխատանքի կազմակերպման ձև:
Ուսումնական նախագիծը հետազոտական աշխատանք է, որը աշակերտները իրականացնում են խմբով: Խմբում յուրաքանչյուր աշակերտ ունենում է իր անհատական պատասխանատվության բաժինը: Ուսումնական նախագիծը ավարտելուց հետո՝ խմբի յուրաքանչյուր անդամ պետք է նախագծի նյութին տիրապետի ամբողջությամբ: Գործնական աշխատանքը յուրաքանչյուր աշակերտ հանձնում է ինքնուրույն և գնահատվում են: Խմբակի աշխատանքը խմբի անդամները հանձնում են միասին և չեն գնահատվում:

Ուսումնական նախագծերը 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացվելու են հետևյալ թեմաներով. [թեմաները կլրացվեն ՄՄ կողմից հաստավելուց հետո]



Խմբակի աշխատանքի կազմակերպման համար ուսուցչի թեկանծությունը կարող է ներկայացվել դպրոցի տնօրենի, մեթոդմիավորման և իր՝ ուսուցչի կողմից:
Որպես գործնական աշխատանքի տեսակ ուսումնական նախագծի իրականացնելու որոշում կայացնում է ուսուցիչը:
Ուսումնական նախագիծ սկսելուց առաջ ուսուցիչը մեթոդմիավորման քննարկմանն է ներկայացնում նախագծի նկարագրությունը:
Ուսումնական նախագիծը որպես գործնական աշխատանք իրականացվում է մեթոդմիավորման կողմից հաստատվելուց հետո:
Ուսումնական նախագիծը որպես խմբակի աշխատանքի կազմակերպման եղանակ իրականացվում է մեթոդմիավորման կողմից հաստատվելուց և դպրոցի տնօրենի կողմից հրամանագրվելուց հետո:
Ուսումնական աշխատանքի արդյունքները ամփոփվում են մեթոդմիավորման նիստում և ներկայացվում են տնօրենին: Արդյունքները հաշվի են առնվում ուսուցչի աշխատանքի բնութագիրը կազմելիս:

No comments:

Post a Comment

circle.am