Wednesday, January 30, 2013

Շնորհավոր տոնդ ,Հայոց Ազգային բանակ

             Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է ,որը մեծագույն սիրով ու                                    հպարտությամբ են  նշում  մեր հայրենակիցները,քանզի բանակն ազգային                                 ու  պետական  կառույց է ,որն իր շուրջն է համախմբում ամբողջ հայությանը:Նույնպիսի հպարտությամբ և ոգևորությամբ 198 ավագ դպրոցում նշվեց Հայոց   բանակի կազմավորման 21-ամյակը:
Միջոցառման հյուրն էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի գնդապետ ՝ Խաչատրյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց 198 ավագ դպրոցի տնօրեն ՝Ա Թորոսյանը:

















 Միջոցառմանը մասնակցում էին 10-11-րդ դասարանների աշակերտները:
Հայոց բանակի ապագա զինվորները այսօր դեռ սովորում են  դպրոցում :  Հայոց զինվորի առաջին դասերը ստանում այստեղ:Միջոցառման  ընթացքում  հնչեցին հայոց բանակին նվիրված երգեր ,եղան  մրցույթներ ,որոնք ներկայացնում էին   բանակի առօրյան: Յուրաքանչյուր մրցույթից հետո ամենացածր միավորներ հավաքած դասարանը դուրս է մնում հետագա պայքարից:



Բանակում,որպես հարազատների և բարեկամների հետ կապի միջոց օգտագործում են նամակները: Այս գեղեցիկ երևույթը ցույց տալու համար 10-րդ դասրանցիներին հանձնարարվեց գրել նամակ ծնողներին,իսկ 11-րդցիներին գրել նամակ ընկերուհուն: Հաղթում է այն դասրանը, որը կտեղավորվի ժամանակի մեջ , ունի բովանդակային առավելություն և գրված է առանց սխալների:

  


·         Հաջորդ մրցույթը կարտոֆիլ մաքրելն էր: Մրցույթի մասնակիցները պետք է 3 րոպեում մաքրեն 1ական կարտոֆիլ:

 


      Հանգամանքների բերումով կոճակ կարելը դարձել զինվորի առօրյաի մի մասը : Յուրաքանչյուր դասարանից 1ական աշակերտ պետք է  կարեր կոճակ 3 րոպեում:


 




·         Բանակում քաջ ու տոկուն տղաները հաճախ ստանում են վնասվածքներ,ևնրանց առաջին օգնություն ցուցադրելու կարիք է զգացվում :Նրանց առաջին օգնություն   են ցույց տալիս աղջիկները, ձեռքի տակ եղած պարագաներով նշված ժամանակահատվածում:  

 




·          Զինվորի համար չափազանց կարևոր է նաև ֆիզիկական պատրաստվածությաունը: Առաջին վարժություն ,որ կատարեցին  մասնակիցները հենումն է պարկած դիրքից:


 

Յուրաքանչյուր դասարանից 1-ական աշակերտ պետք է կատարեր առնվազն 20 հենում:
·         Հանտելների բարձրացումը տղաների ուժի ստուգման լավգույն միջոցներից է և մրցույթը ամփոփվեց այդ վարժության կատարմամբ:

 

      Ամփոփելով մրցույթի արդյունքները
Առաջին տեղը 11-5 դասարանը ՝դասղեկ Ա.Ասլիբեկյան
Երկրորդ տեղը ՝ 11-2 դասարնը՝դասղեկ՝Գ.Գևորգյան
Երրորդ տեղը՝10-5դասարանը՝դասղեկ Ա.Մելիքյան
Աշակերտները մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ մասնակցեցից միջոցառմանը ,քանզի յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է ,որ   յուրաքանչյուր հայ զինվոր պարտավոր է աչքի լույսի պես պահել և   փայփայել իր հայրենիքը ,օր ու գիշեր հսկել նրա սահմաններն  ու պաշտպանել այն: Ի վերջո Հայոց բանակի հզորությունը հայ  զինվորի  արժանապատվությունն է :









Sunday, January 27, 2013

Զինագործություն 10-5 դասարան

Հայկական դրամի պատմություն 10-5 դասարան

Միջնադարյան Անի 10-5 դասարան

Հայկական տարազ 10-5 դասարան

Հայկական մշակույթ 10-2 դասարան

Հնագիտական նորահայտ գտածոներ 10-2 դասարան

Monday, January 14, 2013

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման և տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագիր


ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման և տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագիր


Նախաբան

Քսաներորդ դարի վերջում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետև ՏՀՏ) արագ զարգացումն ամբողջ աշխարհում նոր պահանջներ դրեց կրթական համակարգի առջև: Տեխնոլոգիական արագ առաջընթացը, արդի համաշխարհային զարգացումները և տնտեսության աճող բազմաձևությունը պահանջում են մարդկային հմտությունների և գիտելիքների շարունակական նորացում: Գիտատեխնիկական առաջընթացը` ի դեմս ՏՀՏ զարգացման, հանգեցրեց կրթական գործընթացի հանդեպ նախկին մոտեցումների և ընկալումների փոփոխության և ներառելով ինչպես միջնակարգ դպրոցը, այնպես էլ մասնագիտական կրթական համակարգը:
ՏՀՏ կիրառությունն ուսումնական  գործընթացում իր հետ բերում է կրթության որակի և մատչելիության բարեփոխումների լայն հնարավորություն: ՏՀՏ-ի ներդրումը ուսումնական գործընթացում թույլ է տալիս փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ, որակապես նոր խնդիրներ: Դրա վառ օրինակ է բնագիտական առարկաների վիրտուալ լաբորատորիաների ստեղծումը, որոնք թույլ են տալիս համակարգչով կատարել հետաքրքիր գիտափորձեր և կառուցել բնական երևույթների այնպիսի մոդելներ, որոնք իրական պայմաններում իրականացնելն անհնար է:
Այս ծրագրի նպատակն է` ՏՀՏ օգտագործման միջոցով բարձրացնել սովորողների առաջադիմությունն ու կատարելագործել դասավանդման որակը` նպաստելով ուսումնական գործընթացի ժամանակային և տարածական սահմանափակումների վերացմանը:


Հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման և տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագիր

Ծրագիրը գործելու է երկու ուղղություններով`
·         դպրոցներում "շրջիկ" նեթբուքային դասարանների հիմնում,
·         դպրոցներում առանձին նեթբուքային դասարանների հիմնում`  աշակերտների կողմից անձնական ներթբուքներ ձեռք բերելու միջոցով:
Առաջին դեպքում դպրոցը ձեռք է բերում նեթբուքային դասարանի հիմնման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որոնք հանդիսանում են դպրոցի սեփականությունը: Երկրորդ դեպքում աշակերտները` ի դեմս ծնողների/օրինական խնամակալների ձեռք են բերում անհատական նեթբուքներ սեփականության իրավունքով, դպրոցը ձեռք է բերում նեթբուքային դասարանի հիմնման համար անհրաժեշտ մնացյալ սարքավորումները: Երկու պարագայում էլ ծրագիրը գործելու է շրջանառու համակարգի սկզբունքով, ինչը ենթադրում է, որ դպրոցների և/կամ ծնողների վճարումները վերաներդրվելու են համակարգում և օգտագործվելու են դպրոցների համար նորանոր տեխնոլոգիաների գնման նպատակով: Շրջանառու համակարգի շրջանակներում հանրակրթական հաստատությունները կկարողանան իրականացնել տեխնոլոգիական վերազինումն ու նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումը երկամյա ապառիկ գնման սկզբունքներով:



Ծրագրի հիմնական սկզբունքները

  • Ծրագրի ուղղություններից որևէ մեկում ընդգրկվելն իրականացվում է ըստ դպրոցի հայեցողության` համապատասխան պահանջները բավարարելու պարագայում:
  • Դպրոցում շրջիկ նեթբուքային դասարան հիմնելու ենթածրագրում ընդգրկվելու դեպքում դպրոցներին տրամադրվում են նորարարական համակարգչային սարքավորումներ` դրանց արժեքը երկու տարվա ընթացքում մարելու պայմանով: Երկու տարվա ընթացքում վճարումները կանոնավոր և ժամանակին կատարելու դեպքում գումարը կհամարվի մարված և ստացված տեխնոլոգիաները կանցնեն դպրոցի տնօրինմանը: Դպրոցին իրավունք չի վերապահվում վաճառել կամ վարձակալման տալ ստացված սարքավորումները, մինչև դրանց դիմաց վճարման ենթակա գումարի լիակատար մարումը:
  • Տեխնոլոգիաների արժեքի մարման տարեկան վճարները կատարելու համար դպրոցներն ըստ իրենց հայեցողության կարող են օգտվել անհրաժեշտ միջոցները ձեռք բերելու հասանելի և օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից: 
  • Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սարքավորումների դիմաց վճարները հավաքվում են ըստ ծրագրի շրջանակներում ընտրված առևտրային բանկի և դպրոցի միջև կնքված ապառիկ առուվաճառքի պայմանագրում նշված ժամանակացույցի: Եթե դպրոցը խախտում է այս ժամանակացույցը, նրան տրամադրված սարքավորումները կարող են հետ վերցվել և տրվել մեկ այլ դպրոցի նույն պայմաններով: Նոր դպրոցին տեխնոլոգիաները կտրվեն` ընդհանուր գնից հանելով մաշվածության չափը, որ գոյացել է այդ սարքավորումների օգտագործման ժամանակահատվածում: Դպրոցին, որից հետ կվերցվեն տեխնոլոգիաները, չի փոխհատուցվի նախկինում կատարված որևէ վճարում:
  • Դպրոցում առանձին նեթբուքային դասարանի հիմնման ենթածրագրին մասնակցելու դեպքում դպրոցները պետք է ընտրեն այն դասարանը, որում իրականացվելու է ծրագիրը և այս դասարանում սովորող բոլոր աշակերտների ծնողների հետ համաձայնեցնեն ծրագրի բոլոր պայմանները: Տվյալ դասարանի բոլոր աշակերտները պետք է ներառվեն ծրագրում:
  • Առանձին նեթբուքային դասարանի հիմնման դեպքում պահանջվող տեխնոլոգիաները բաժանվում են երկու խմբի` աշակերտների նեթբուքները, որոնց դիմաց վճարում են ծնողները և որոնք համարվում են աշակերտի սեփականությունը և նեթբուքային դասարանի հիմնման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ, որոնք ձեռք է բերում դպրոցը: Դպրոցի ձեռք բերած սարքավորումների մասով գործում է նույն կանոնակարգը, ինչ որ առաջին ենթածրագրի դեպքում:
  • Աշակերտական նեթբուքների ձեռքբերման պարագայում ծնողը պարտավորվում է ապահովել դրա առաջնային նպատակային օգտագործումն աշակերտի կողմից դպրոցում` դասերի ընթացքում և տանը` դպրոցում տրված տնային հանձնարարությունները կատարելու ընթացքում:
  • Աշակերտների նեթբուքները ծնողներին են տրամադրվում նույն` երկամյա ապառիկ գնման հիմունքներով: Երկու տարվա ընթացքում վճարումները կանոնավոր և ժամանակին կատարելու դեպքում գումարը համարվում է մարված և ստացված տեխնոլոգիաները անցնում են ծնողի տնօրինմանը: Ծնողին իրավունք չի վերապահվում վաճառել կամ վարձակալման տալ ստացված տեխնոլոգիաները, մինչև դրանց դիմաց վճարման ենթակա գումարի լիակատար մարումը:
  • Առանձին նեթբուքային դասարանի հիմնման դեպքում դպրոցը տվյալ դասարանի յուրաքանչյուր ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ կնքում է պարտավորությունների պայմանագիր, որտեղ նշվում են նեթբուքի ձեռքբերման և աշակերտի կողմից օգտագործման պայմանները:  
  • Շրջիկ նեթբուքային դասարան հիմնելու համար ծնողներից գումարը հավաքելու պարագայում դպրոցը հաշվառում է յուրաքանչյուր աշակերտի կատարած վճարումները: Այդ հաշվառումների հիման վրա դպրոցի կողմից կազմվում են տարեկան հաշվետվություններ, որոնք հաստատվում են տվյալ դասարանի ծնողների կողմից և վավերացվում դպրոցի տնօրենի ստորագրությամբ:
  • Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշակերտական նեթբուքների դիմաց մարման ենթակա գումարի տարեկան վճարները հավաքվում են ըստ ծրագրի շրջանակներում ընտրված առևտրային բանկի և ծնողի միջև կնքված ապառիկ առուվաճառքի պայմանագրում նշված ժամանակացույցի:


Ինչպես ընդգրկվել համակարգ

  • Դպրոցները պետք է լրացնեն կից տրված դիմումների ձևերից որևէ մեկը` կախված նրանից, թե որ ենթածրագրում են ցանկանում ընդգրկվել, ինչպես նաև "Տեղեկություններ դպրոցի մասին" հավելվածը: Տեխնոլոգիաների անվանացանկը և նվազագույն տեխնիկական հատկորոշիչները տրված են կից հավելվածում:
  • Դիմում-հայտ ներկայացրած դպրոցը հրավիրվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ` շրջանառու համակարգում ընդգրկման պայմանագիր կնքելու համար: Մինչև պայմանագրի կնքումը դպրոցի հետ համաձայնեցվում են նրա կողմից ձեռք բերվելիք տեխնոլոգիաների ցանկը, քանակները և տեխնիկական բնութագրերը:


Ինչ պետք է անի դպրոցը

  • Դպրոցները պետք է ՆԱԽՕՐՈՔ ապահովեն տեխնոլոգիաների տեղադրման համար անհրաժեշտ բոլոր ֆիզիկական պայմանները` ներառյալ անհրաժեշտության դեպքում տեխնոլոգիաների տեղադրմանը հատկացվող դասասենյակի վերանորոգումը, հոսանքի լարերի անցկացումը, անհրաժեշտ քանակությամբ վարդակների և ապահովիչների տեղադրումը և այլն: 

Տեխնոլոգիաների մատակարարումը

  • Դպրոցներին պայմանագրերի կնքման ժամանակ տրվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված մատակարար ընկերությունների ցանկ, որոնցից դպրոցն ընտրում է այն ընկերությունը, որից ցանկանում է ձեռք բերել սարքավորումները:
  • Առանձին նեթբուքային դասարանի հիմնման ենթածրագրին մասնակցության դեպքում դպրոցը պարտավոր է ապահովել տվյալ դասարանի բոլոր ծնողների գրավոր համաձայնությունը մատակարար ընկերության ընտրության հարցում:
  • Շրջիկ նեթբուքային դասարանի հիմնման ենթածրագրին մասնակցելու պարագայում դպրոցի տնօրենը առևտրային բանկի լիազոր ներկայացուցչի հետ կնքում է ապառիկ առուվաճառքի պայմանագիր, որում ամրագրվում են ձեռք բերվող սարքավորումների քանակներն ու տեխնիկական բնութագրերը, դրանց դիմաց վճարման ենթակա ընդհանուր գումարը և վճարման ժամանակացույցը: Բանկի և դպրոցի միջև կնքվող պայմանագրում ամրագրվում են նաև վճարումների ժամանակացույցի խախտման դեպքում առաջացող հետևանքները:
  • Առանձին նեթբուքային դասարանի հիմնման ենթածրագրին մասնակցության պարագայում ծրագրին մասնակցող դասարանի յուրաքանչյուր ծնող առևտրային բանկի լիազոր ներկայացուցչի հետ կնքում է ապառիկ առուվաճառքի պայմանագիր` աշակերտական նեթբուքի ձեռքբերման վերաբերյալ: Տվյալ դպրոցի տնօրենը առևտրային բանկի լիազոր ներկայացուցչի հետ կնքում է ապառիկ առուվաճառքի պայմանագիր դպրոցի կողմից ձեռք բերվող սարքավորումների մասով: Ապառիկ առուվաճառքի պայմանագրերում ամրագրվում են ձեռք բերվող սարքավորումների քանակները, դրանց տեխնիկական բնութագրերը, վճարման ենթակա ընդհանուր գումարը և վճարման ժամանակացույցը: Դպրոցի և բանկի, ինչպես նաև ծնողի և բանկի միջև կնքվող պայմանագրում ամրագրվում են նաև վճարումների ժամանակացույցի խախտման դեպքում առաջացող հետևանքները:
  • Դպրոցները պետք է հետևեն, որ ըստ պայմանագրի դպրոցին տրամադրված տեխնոլոգիաները հաղթող մատակարար ընկերության կողմից առաքվեն, տեղադրվեն նախապես հատկացված դասասենյակներում և ստուգեն դրանց սարքին լինելը:
  • Առանձին նեթբուքային դասարանների հիմնման ենթածրագրին մասնակցելու պարագայում մատակարար կազմակերպության կողմից տրամադրված աշակերտական նեթբուքները առաքվում են դպրոց, տվյալ դասարանի բոլոր աշակերտների ծնողների մասնակցությամբ ստուգվում է դրանց սարքին լինելը և յուրաքանչյուր աշակերտական նեթբուք տրվում է  տվյալ աշակերտի ծնողին/օրինական ներկայացուցչին:

Ով է պատասխանատու տեխնոլոգիաների պահմանման համար

  • Դպրոցները պատասխանատու են շրջիկ նեթբուքային դասարանի սարքավորումների պահպանման և վերանորոգման համար:
  • Աշակերտական նեթբուքներ ձեռք բերելու պարագայում աշակերտի նեթբուքի պահպանման և վերանորոգման հարցերը կարգավորում են դպրոցի և ծնողի միջև կնքվող պարտավորությունների պայմանագրով:
  • Մատակարար ընկերությունը սարքավորումների համար իրականացնում է երաշխիքային սպասարկում: 
  • Դպրոցներին խորհուրդ է տրվում մշակել, դպրոցական խորհրդի կողմից հաստատել և մանկավարժական խորհրդի հետ համաձայնեցնել տեխնոլոգիաների օգտագործման ներքին քաղաքականություն:

Ներկայումս զարգացած երկրներում ոողջ կյանքի ընթացքում սովորելը, հեռաուսուցումը և ինքնագնահատումը դառնում են նոր դարաշրջանի չափորոշիչներ: Համակարգչից և ինտերնետից օգտվելու կարողությունն այսօր անհրաժեշտություն է դարձել: Հաշվի առնելով վերոնշյալը` այս շրջանառու համակարգում ընդգրկվելով դպրոցը հնարավորություն կստանա արտոնյալ պայմաններով ձեռք բերել անհրաժեշտ տեխնոլոգիաները, բարձրացնել ուսուցման որակը, առաջադիմության ցուցանիշները, կրթել ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար ավելի պատրաստված սերունդ:


circle.am