Wednesday, February 13, 2013

Պատմությունը թելադրում է …


   Փետրվարի 10-ին թ. 198 ավագ դպրոցի 11-4 -րդ և 10-5-րդ  դասարանների աշակերտները եղան  << Մոսկվա>> կինոթատրոնում  և   դիտեցին <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմը:
          Աշակերտները շատ տպավորվեցին.   հայրենիքի պաշտպանության  և ազատության  սուրբ գործին   նվիրված հայերի՝  գեղջուկի,  զինվորի, սպարապետի  և հայրենասեր  հայուհու անցյալի հերոսական կերպարները  այսօրվա երիտասարդին անտարակույս սովորեցնում են   լինել և մնալ հայրենասեր ոչ  միայն խոսքով, այլև դա ապացուցել  գործով, սեփական կյանքը հայրենիքին և  հարազատ ժողովրդին անձնուրացաբար նվիրաբերելու պատրաստակամությամբ: Այսպիսի ֆիլմերը յուրաքանչյուրին անշուշտ  սովորեցնում են  սիրել և իմանալ  ազգի պատմությունը և  անհրաժեշտության դեպքում դասեր քաղել անցյալի սխալներից:  «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»: -Գարեգին Նժդեհի այս խոսքերը ասված են բոլոր ժամանակների համար, իսկ  ինչքան հայրենասեր լինի ազգի երիտասարդությունը, այնքան զորեղ և պաշտպանված կլինի  նաև հայրենիքը:


No comments:

Post a Comment

circle.am