

Սեմինարի մասնակիցների առաջ խնդիր էր դրված մանրամասն վերլուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված հանրակրթության որակի գնահատման և վերլուծության գործիքը, որը հետագայում պետք է խմբագրվի և օգտագործվի Հայաստանում հանրակարթության ոլորտի որակի գնահատման գործընթացում, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տարբեր կառույցների կողմից ծրագրեր կառաջարկվեն իրավիճակի բարելավման և զարգացման համար:
Այդ աշխատանքների արդյունքում բավական հիմնավոր և մանրամասն քննարկվեցին և վեր հանվեցի Հայաստանի հանրակրթության կարևորագույն ոլորտները իրենց կարիքներով և հիմնախնդիրներով, որը հնարավորություն կտա հետագայում էլ ավելի օբեկտիվ և արդյունավետ գնահատել իրավիճակը:
Ծրագիրը շարունակական է լինելու, որը հետագայում պետք է նպաստի հանրակրթության որակի բարձրացմանը, արդյունավետ կառավարմանը և ռազմավարական կարևոր հիմնախնդիրների ու նպատակաների իրագործմանը:
No comments:
Post a Comment