Saturday, November 30, 2013

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ



                                                ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
                                                                          28.11.2013
198 ավագ դպրոցի`   Երևանի Կենդանաբանական այգու կրթական ծրագրերի կենտրոնի հետ համագործակցության շրջանականերում <<ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ>> խմբակի սաները նոյեմբեի 28-ին մասնակցեցին այգում կազմակերպված դասընթաց- սեմինարին: Դասընթացի ընթացքում այգու կրթական կենտրոնի աշխատակիցները խմբակի սաներին ներկայացրեցին կենդանաբանական այգիների ստեղծման նպատակն ու նշանակությունը,այգում ապրող կենդանատեսակները, այգում առկա խնդիրները: Պատանի բնագետները կենտրոնի աշխատակիցներին և հրավիրված մասնագետներին ներկայացրեցին խմբակի նպատակն ու խնդիրները , քննարկվեցին արդեն կատարված աշխատանքները , խմբակի ղեկավարի հետ հստակեցվեցին  համագործակցության ոլորտները: Այգու կենդանատեսակների խնամքով զբաղվող նեղ մասնագետները սիրով պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին, որից հետո կազմակերպվեց շրջայց այգու տարածքում: Բնագետները մեծ ոգևորությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու կենդանատեսակներին և նրանց խնամքի, բազմացման, զարգացման, անազատ պայմաններում ապրելու հետ կապված մանրամասների:



                   


                  

    
                 


                


             


Այգու աշխատակիցները ողջունեցին արդեն շարունակական դարձած  փոխշահավետ համագործակցությունը, հայտնեցին իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը խմբակի հետագա աշխատանքներն իրականացնելու գործում:

Sunday, November 24, 2013

ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ




ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ նախագծի շրջանակներում բնագիտական հոսքի մասնակից աշակերտռները տեսական դասընթացների միջոցով ծանոթացան աշխատանքի մանրամասներին: Դասընթացների ընթացքում աշակերտները վերհիշեցին և ամրապնդեցին բնագիտության դասընթացից ստացած գիտելիքները, իմացան
1Խմբակի նպատակն ու խնդիրները,
2,Բույսերի դերն ու նշանակությունը,
3,Բույսերի թագավորության դասակարգումը,
4, Բույսերի կենսական ձևերը:
Բույսերի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնելուց հետո  բնագետները խմբակի ղեկավարի հետ միասին կազմակերպեցին այցելություն բուսաբանանական այգի: Խմբի հետ շրջող այգու աշխատակիցը երեխաներին ծանոթացրեց այգու ջերմոցում աճող բույսերի կենսական ձևերը, նրանց արտաքին կառուցվածքի առանձնահատկությունները, աճման օպտիմալ պայմանները և այլն:
 








 
Բուսաբանական այգի նախագծում աշխատանքներն սկսելուց առաջ պատանի բնագետներն ընտրեցին բուսատեսակները, ՝որոնց հետազոտությամբ պետք է զբաղվեն:
Բնագետների ընտրած բուսատեսակներն են
1. Հովհաննիսյան Վահե----գիհի
2. Մարգարյան Սմբատ-----սոճի
3. Դավթյան Անահիտ ----երիցուկ
4. Դալլաքյան Գոռ-----եղևնի
5. Այվազյան Ռոբերտ----ալոճենի
6. Եղիազարյան Հասմիկ----բարդի
7. Պրազյան Քրիստինե----կարմրան ութառէջ
8. Մաթևոսյան Էլեն----թզենի
9. Հարությունյան Կարինե----բաոբաբ
10. Ներսիսյան Աբրահամ----կակտուս

     Աշխատանքները ներկաացվելու են շնորհանդեսի ձևով, իսկ բուսաբանական այգու բացման օրը երեխաները այգում կաշխատեն որպես գիդ օգտագորշելով խմբակի ստացած գիտելիքները:



circle.am