ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
                                                                         
28.11.2013
198 ավագ դպրոցի`   Երևանի Կենդանաբանական այգու կրթական ծրագրերի
կենտրոնի հետ համագործակցության շրջանականերում <<ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ>>
խմբակի սաները նոյեմբեի 28-ին մասնակցեցին այգում կազմակերպված դասընթաց- սեմինարին:
Դասընթացի ընթացքում այգու կրթական կենտրոնի աշխատակիցները խմբակի սաներին ներկայացրեցին
կենդանաբանական այգիների ստեղծման նպատակն ու նշանակությունը,այգում ապրող կենդանատեսակները,
այգում առկա խնդիրները: Պատանի բնագետները կենտրոնի աշխատակիցներին և հրավիրված մասնագետներին
ներկայացրեցին խմբակի նպատակն ու խնդիրները , քննարկվեցին արդեն կատարված աշխատանքները
, խմբակի ղեկավարի հետ հստակեցվեցին  համագործակցության
ոլորտները: Այգու կենդանատեսակների խնամքով զբաղվող նեղ մասնագետները սիրով պատասխանեցին
երեխաներին հետաքրքրող հարցերին, որից հետո կազմակերպվեց շրջայց այգու տարածքում: Բնագետները
մեծ ոգևորությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու կենդանատեսակներին և նրանց խնամքի,
բազմացման, զարգացման, անազատ պայմաններում ապրելու հետ կապված մանրամասների:

 
  
  
  
  
  
 
Այգու աշխատակիցները ողջունեցին արդեն շարունակական դարձած  փոխշահավետ համագործակցությունը, հայտնեցին իրենց
պատրաստակամությունն ու աջակցությունը խմբակի հետագա աշխատանքներն իրականացնելու գործում:
 
No comments:
Post a Comment