Sunday, November 24, 2013

ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ




ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ նախագծի շրջանակներում բնագիտական հոսքի մասնակից աշակերտռները տեսական դասընթացների միջոցով ծանոթացան աշխատանքի մանրամասներին: Դասընթացների ընթացքում աշակերտները վերհիշեցին և ամրապնդեցին բնագիտության դասընթացից ստացած գիտելիքները, իմացան
1Խմբակի նպատակն ու խնդիրները,
2,Բույսերի դերն ու նշանակությունը,
3,Բույսերի թագավորության դասակարգումը,
4, Բույսերի կենսական ձևերը:
Բույսերի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնելուց հետո  բնագետները խմբակի ղեկավարի հետ միասին կազմակերպեցին այցելություն բուսաբանանական այգի: Խմբի հետ շրջող այգու աշխատակիցը երեխաներին ծանոթացրեց այգու ջերմոցում աճող բույսերի կենսական ձևերը, նրանց արտաքին կառուցվածքի առանձնահատկությունները, աճման օպտիմալ պայմանները և այլն:
 








 
Բուսաբանական այգի նախագծում աշխատանքներն սկսելուց առաջ պատանի բնագետներն ընտրեցին բուսատեսակները, ՝որոնց հետազոտությամբ պետք է զբաղվեն:
Բնագետների ընտրած բուսատեսակներն են
1. Հովհաննիսյան Վահե----գիհի
2. Մարգարյան Սմբատ-----սոճի
3. Դավթյան Անահիտ ----երիցուկ
4. Դալլաքյան Գոռ-----եղևնի
5. Այվազյան Ռոբերտ----ալոճենի
6. Եղիազարյան Հասմիկ----բարդի
7. Պրազյան Քրիստինե----կարմրան ութառէջ
8. Մաթևոսյան Էլեն----թզենի
9. Հարությունյան Կարինե----բաոբաբ
10. Ներսիսյան Աբրահամ----կակտուս

     Աշխատանքները ներկաացվելու են շնորհանդեսի ձևով, իսկ բուսաբանական այգու բացման օրը երեխաները այգում կաշխատեն որպես գիդ օգտագորշելով խմբակի ստացած գիտելիքները:



No comments:

Post a Comment

circle.am