2013թ-ի ապրիլի 18-ին Մեդիակրթության կենտրոնի կողմից հրավիրվեց
նիստ, որին ներկա էին խորհրդի անդամներն ու
<<Ապահով համացանց 2013>> բաց դաս
մրցույթի հաղթողները: Ղեկավարության կողմից
հաղթողները պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով:
Ներկայացված
բաց դասերի տեսանյութերից <<Լավագույն բաց դաս>> անվանակարգի 1-ին տեղի համար պարգևատրվեց
Երևանի
թիվ 198 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ
Մելքումյանը:
Showing posts with label Բաց դաս. Show all posts
Showing posts with label Բաց դաս. Show all posts
Friday, April 19, 2013
Wednesday, March 13, 2013
Բաց դաս պատմություն առարկայից
Դասի թեման` « Ապահով համացանց»
Դասի նպատակը` Օգնել աշակերտներին ճիշտ և անվտանգ որոնում
կատարել:
Դասի խնդիրները` 1. Բացատրել (վեր հանել) համացանցի դրական
ու բացասական կողմերը: (աշակերտներին հարցման
և քննարկման միջոցով)
2. Ծանոթացնել
համացանցից օգտվելուանվտանգության կանոններին
(1. բաշխել «Օգտակար խորհուրդներ համացանցից օգտվելու համար» նյութը և ճշտել թե ինչն էր նորն իրեն համար այդ նյութում, 2. Ծանոթացնել www.safe.am
և handbook.ktak.am կայքերին)
3. Համձնարարել
ինքնուրույն ppt աշխատանք «Վերածնունդ» թեմայով, համացանցից նյութերի ձեռքբերման ճանապարհով
և նշումներ անել թե ինչ խնդիրների հանդիպեցին
աշխատանքի ընթացքում: ppt-ի հանձնումը մեկ
ամսից:
Խորհուրդներ բոլորին` համացանցից օգտվելիս
Ջնջեք “spam”-ն առանց այն բացելու
- Երբեք մի պատասխանեք անծանոթ նամակներին
- Տեխնոլոգիաները կօգնեն ձեզ պաշտպանվել անցանկալի նամակներից
- Շատ ինտերնետ ծառայություններ տրամադրողներ ջնջում են անցանկալի նամակները նախքան ձեզ հասնելը
Ուշադիր եղեք խարդախությունների նկատմամբ
Որոշ նշանների միջոցով կարելի է տարբերակել նմանատիպ նամակները
- Մեծ շահման մասին հայտարարություններ
- Հայտնի ընկերությունների կողմից արվող առաջարկություններ
- Առաջարկներ, որոնք շատ գրավիչ են ճշմարիտ լինելու համար
- Տառասխալներ կամ քերականական սխալներ նամակներում
Օգտագործեք
anti-phishing և anti-spam տեխնոլոգիաներ նմանատիպ նամակներից խուսափելու համար:
Օգտագործեք "բարդ" գաղտնաբառեր
- Պահպանեք ձեր անձնական ինֆորմացիան գաղտնի և ստեղծեք այնպիսի գաղտնաբառեր որոնք դժվար կլինեն գուշակել
- Երբեք մի ասեք ձեր գաղտնաբառը նույնիսկ ձեր ընկերներին
Պահպանեք Ձեր համակարգիչը`ակտիվացրեք Համացանցային հրապատը`
Համացանցային հրապատը ը նման է պատի, որը ստեղծում է պատնեշ համակարգչի և ինտերնետի միջև
Պահեք ձեր համակարգիչը ժամանակին համընթաց
- Տեղակայեք ձեր համակարգչի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր ծրագրային թարմացումները
- Ավտոմատ թարմացումները ամենալավ միջոցն է համակարգիչը պահպանելու համար
Տեղակայեք հակավիրուսային ծրագիր
- Հակավիրուսային ծրագիրը կարող է հայտնաբերել և ոչնչացնել համակարգչային վիրուսները նախքան դրանք կհասցնեն վնասել ձեր համակարգիչը
- Հակավիրուսային ծրագրերն անհրաժեշտ է միշտ թարմացնել
Տեղակայեք հակալրտեսային ծրագրային գործիքներ
Օգտագործեք հակալրտեսային ծրագրային ապահովում, որպեսզի անծանոթ մարդիկ չկարողանան ներխուժել ձեր համակարգիչ և գողանալ ձեր համակարգչի ինֆորմացիան
Մտածեք նախքան սեղմելը
- Երբեք մի բացեք անծանոթ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները և դրանց կցված ֆայլերը
- Ֆայլեր քաշեք միայն այն կայքերից որոնք ձեզ ծանոթ են և վստահում եք
Փակեք Pop-up պատուհանները օգտագործելով կարմիր “X”-ը
- Pop-up պատուհանները փակելու համար միշտ օգտագործեք տվյալ պատուհանի վերևի անկյունում գտնվող կարմիր “X”-ը
- Երբեք մի սեղմեք
“yes,” “accept” կամ նույնիսկ
“cancel”, քանի որ այն կարող է լինել խորամանկություն որևիցէ անցանկալի ծրագիր տեղակայելու համար
- Սկզբում մտածեք հետո սեղմեք
- Եղեք ուշադիր և պահպանողական ձեր անձնական ինֆորմացիայի նկատմամբ
- Համոզվեք, որ ինտերնետային կայքերը պահպանում են ձեր անձնական ինֆորմացիան
Շուրջօրյա Թեժ գիծ
ծառայություն
Հարգելի բարեկամներ, Համացանցում ոչ պատշաճ կամ կասկածելի բովանդակության հանդիպելիս ահազանգեք ՇուրջօրյաԹեժ գիծ ծառայությանը: Ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանները ստանալու համար գրեք Թեժ գիժ ծառայությանը:
Հեռախոս` 60
272 212
Subscribe to:
Posts (Atom)