Showing posts with label Թեմատիկ Էքսկուրսիաներ. Show all posts
Showing posts with label Թեմատիկ Էքսկուրսիաներ. Show all posts

Wednesday, February 13, 2013

Պատմությունը թելադրում է …


   Փետրվարի 10-ին թ. 198 ավագ դպրոցի 11-4 -րդ և 10-5-րդ  դասարանների աշակերտները եղան  << Մոսկվա>> կինոթատրոնում  և   դիտեցին <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմը:
          Աշակերտները շատ տպավորվեցին.   հայրենիքի պաշտպանության  և ազատության  սուրբ գործին   նվիրված հայերի՝  գեղջուկի,  զինվորի, սպարապետի  և հայրենասեր  հայուհու անցյալի հերոսական կերպարները  այսօրվա երիտասարդին անտարակույս սովորեցնում են   լինել և մնալ հայրենասեր ոչ  միայն խոսքով, այլև դա ապացուցել  գործով, սեփական կյանքը հայրենիքին և  հարազատ ժողովրդին անձնուրացաբար նվիրաբերելու պատրաստակամությամբ: Այսպիսի ֆիլմերը յուրաքանչյուրին անշուշտ  սովորեցնում են  սիրել և իմանալ  ազգի պատմությունը և  անհրաժեշտության դեպքում դասեր քաղել անցյալի սխալներից:  «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»: -Գարեգին Նժդեհի այս խոսքերը ասված են բոլոր ժամանակների համար, իսկ  ինչքան հայրենասեր լինի ազգի երիտասարդությունը, այնքան զորեղ և պաշտպանված կլինի  նաև հայրենիքը:


Tuesday, November 13, 2012

6- րդ դասարանցիների հետաքրքիր էքսկուրսիաները…


Պատմության թանգարանում

Հոկտեմբերի վերջին շաբաթում 6-2դասարանի աշակերտները եղան Երևանի Պատմության թանգարանում:  Գիդ-էքսկուրսավարը աշակերտներին պատմեց բավականին հետաքրքիր տեղեկություններ թանգարանում առկա իրերի և նկարների վերաբերյալ: Աշակերտները ոգևորված լսում էին նրան, տալիս իրենց հետաքրքրող հարցերը: Շատ հետաքրքիր անցավ էքսկուրսիան:
                                                   Բնության թանգարանում
Հոկտեմբերի   երկրորդ շաբաթում 6-1 և 6-2 դասարանները այցելեցին Բնության թանգարան: Էքսկուրսավարը  ծանոթացրեց  Հայաստանի տարբեր  շրջանների բուսական, կենդանական աշխարհի հետաքրքիր պատմությանը, երեխաները  իմացան Կարմիր գրքում հանդիպող կենդանիների, բույսերի մասին, որոնք կան Հայաստանում: Էքսկուրսիան ուներ կարևոր նշանակություն, որովհետև աշակերտները ոչ միայն իմացան բնության հրաշալիքների մասին, այլև սովորեցին, որ պետք է սիրել և պահպանել բնությունը:
                                                      Այցելություն Մատենադարան
Գիրքը սիրելու և գնահատելու համար պետք է հասկանալ նրա կարևորության արժեքը: Գրքի,  պատմության , գիր ու գրականության նկատմամբ սեր և հարգանք արթնացնելու լավագույն միջոցն է նաև այցելությունը Մատենադարան, որը կազմակերպեց 6-1 և 6-2 դասարանները նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 7-ին: Աշակերտները տեսան ձեռագիր գրքերը՝ խունացած, հազիվ փրկված, լսեցին գրքերի ստեղծման դժվարին  պատմությունը, իմացան, որ պետք է սիրել և գնահատել  գիրքը, այսինքն՝  էքսկուրսիան ունեցավ կարևոր նշանակություն:

Այցելություն Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Նոյեմբերի 11-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմականացված   << Գնդլիկ Բոքոնիկի արկածները>> ներկայացմանը ներկա էին նաև 198 ավագ դպրոցի 6-1 և 6-2 դասարանների մոտ 50 աշակերտներ: Ներկայացումը շատ հետաքրքիր էր, ուներ ուսուցողական և դաստիարակչական նշանակություն: Նմանատիպ ներկայացումները սովորեցնում են ազնվություն, բարություն, հանդուրժողականություն և մարդկային լավ հատկանիշներ:


















Այց << Պատանի հանդիսատես >> թատրոն


<< Խենթը>> ներկայացմանը,  որը տեղի ունեցավ << Պատանի հանդիսատես >> թատրոնում նոյեմբերի յոթին՝ ժամը երեքին, ներկա էին նաև 11-4 և 10-5 դասարանների աշակերտները: Բեմական մեծ վարպետության  և դերասանական փայլուն խաղի շնորհիվ դերասանները հանդիսատեսներին մտովի տեղափոխեցին պատմական  Բայազետ:  Յուրաքանչյուր հանդիսատես  սրտի դառնագին կսկիծով վերհիշեց իր ժողովրդի  տխուր  պատմությունը, անցյալի սխալները այլևս չկրկնելու վճռական պատրաստակամությամբ լցվեց և   ներշնչվեց վաղվա լավ օրվա հույսով  և հավատով՝  հայրենասեր երիտասարդների   սխրանքներից ոգեկոչված: Ներկայացումը հուզիչ էր, բայց տպավորիչ. աշակերտները թատրոնից հեռացան մեծ ոգևորությամբ,  բարձր տրամադրությամբ  և, ամենակարևորը,  հոգեպես հարստացած:



Tuesday, November 6, 2012

Այցելություն Մատենադարան

Պատմության  դասերին ուսուցիչը  աշակերտներին հաճախ պատմել է   հայ  ժողովրդի ճակատագրի,  Մ.Մաշտոցի , հնադարյան  ձեռագրերի   մասին, որոնք պահվում են մատենադարանում: Երեխաներին տեղեկացվեց,  որ աշխարհում պահպանվել է  25 հզ.ից ավել  ձեռագրեր, որից 10 հզ.ը  գտնվում է  մատենադարանում:  Երբ մենք այցելեցինք մատենադարան   ուղեկցորդը ծանոթացրեց   ամենահին գրքի հետ,որը հասել մինչև մեր օրերը :Այն 887թ.ի ձեռագիրն է :Մատենադարանում է  գտնվում  Մ. Խորենացու §Հայոց պատմությունը¦  և ուրիշ թանկարժեք գրքեր, որոնք թարգմանվել են հայերեն լեզվով: Երեխաները շատ գոհ ու տպավորված դուրս եկան մատենադարանից :




11-3 դասարան


1.Հոկտեմբերի 22-ին այցելել ենք «Պատանի հանդիսատես» թատրոն,դիտել Րաֆֆու «Խենթը» ներկայացումը:Նպատակը թատրոն գնալու`թատրոնի նկատմամբ սեր արթնացնելն է,երեխաներին մտերմացնելը:

2. Հոկտեմբերի 24-ին էքսկուրսիա կազմակերպեցինք դեպի Ամբերդ:Աշակերտները տեսան Ամբերդի ամրոցը,եկեղեցին,ևս մեկ անգամ ծանոթացան մեր հին պատմության հետ:
        Նույն օրը եղանք Բյուրականի աստղադիտարանում,այցելեցինք աշխարհահրչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի                                                  տուն-թանգարան:Բյուրականում աշակերտները ծանոթացան գիտնականի կյանքին և այն միջավայրին,որտեղ ապրել ու գործել է նա:Նպատակը`հայրենասիրության դաստիարակությունն է:

3. Հոկտեմբերի 26-ին այցելեցինք Մեսոպ Մաշտոցի անվան«Մատենադարան»:Աշակերտները ծանոթացան հայ հին գրերի և հայոց պատմության հետ:Երեխաները հպարտությամբ նայում էին և լսում բոլոր բացատրությունները:Էքսկուրսիան ուներ ուսուցողական և խորը դաստիարակչական նշանակություն,աշակերտներս հպարտ են,որ հայ են:




                                                                 

Այցելություն Մատենադարան


25.10.2012թ. 11-5 դասարանի աշակերտները կազմակերպեցին այցելություն մատենադարան,:Ցուցադրությունը շատ հագեցած էր,երեխաներին ամենից շատ դուր եկան  Կիլիկյան մանրանկարչական դպրոցի ձեռագրերը և Ֆիրդուսու Շահնամե աշխատանքը:




11-5 դասարան

24.10.2012թ. 11-5 դասարանի աշակերտները կազմակերպեցին էքսկուրսիա,որի ընթացքում եղան Ամբերդում(ինչը մեծ տպավորություն թողեց երեխաների վրա),Բյուրականում,որտեղ աշակերտներին մանրամասն  ներկայացվեց աստղադիտարանը և Վ. Համբարձումյանի տուն- թանգարանը:


Այցելություն Մատենադարան

27.10.2012թ. 11-2 դասարանն այցելեց Մատենադարան:
Հետաքրքիր էր և բոլորն ուշադիր լսում էին: Նրանց հետաքրքրեց ոչ միայն հայալեզու, այլև օտարալեզու մագաղաթնռրն ու պապիրուսները, որոնց նկարազարդման համար նվիրաբերվել էին անգամ հսկայական գյուղեր ու կարողություններ: Աշակերտները գիտաշխատողին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Նրանք շատ տպավորված էին և վերադարձան գիտելիքների նոր պաշարներով: 






Դեպի Դիլիջան


Հոկտեմբերի 24-ին 11-2 դասարանի աշակերտները կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Դիլիջան: Նրանք եղան Աղասի Խանջյանի ամառանոցում, հաճույքով խմեցին սարի ստորոտից բխող սառնորակ աղբյուրից: Աշակերտները 2 օր ապրեցին փայտե տնակներում, վայելեցին Դիլիջանի հիասքանչ աշունը:
   Խաղահրապարակում կար հետաքրքիր ժամանակ անցկացնելու բոլոր հնարավորությունները:







Monday, November 5, 2012

Այցելություն Մատենադարան



Հոկտեմբերի  25-ին՝ ժամը երկուսին, Երևանի N 198 ավագ դպրոցի 11-4 և 10-5 դասարանների 20 աշակերտ եղավ Մատենադարանում: Այցելությունը ուներ կարևոր նշանակություն: Հարազատ ժողովրդի ազգային հարստությունը կազմող գրքերն ու ձեռագիր մատյանները տեսնելը, դրանց ստեղծման պատմությանը ծանոթանալը  անտարակույս  բարձրացնում է յուրաքանչյուր  աշակերտի ուսուցողական , ճանաչողական և դաստիարակչական մակարդակը, ձևավորում հարգանք և արժանապատիվ վերաբերմունք  ազգի պատմության,  մշակույթի , հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ:
                   

circle.am