Showing posts with label Ուսումնական նախագծեր. Show all posts
Showing posts with label Ուսումնական նախագծեր. Show all posts

Monday, October 28, 2013

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

                                    ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
                                                                     15.10.2013

Նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին՝ 198 ավագ դպրոցում: Նախագծին նմասնակցում էին 166, 186, 197, 88 հիմնական  և 198 ավագ դպրոցի սաները: Նախագիծըկազմակերպել էր 198 ավագ դպրոցը, մասնակցում էին նշված դպրոցների 7-8 –րդ դասարաններից 5 ականաշակերտ: 

Աշխատանքի կատարման ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին նախգծի հեղինակ՝ պ. Ա. Թորոսյանը, ղեկավար՝ Զ. Սիրունյանը: Նախագծի նպատակն էր
ա. խթանել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ
բ. ձևավորել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողություն:
գ. խմբում աշխատելու, համագործակցելո ւհմտություն:
Աշխատանքի առաջին փուլում՝
1.Դպրոցներից հրավիրված բոլոր աշակերտները վիճակահանությամբ ընտրեցին բույս կամ կենդանի, որիհետազոտությամբ պետք է զբաղվեն:
2.Ստացան առաջին առաջադրանքը:
Ընթացիկ աշխատանքները ներկայացվելու են համակարգչային հատուկ ծրագրով շնորհանդեսի ձևով,վերահսկվելու են Մ Ապրեսյանի և Լ. Բալայանի կողմից: Աշխատանքները լինելու են շարունակական և հաջորդփուլերում ընդգրկվելու են վերը նշված դպրոցների 7-8-րդ դասարանների բոլոր աշակերտները: Նախագծիվերջին փուլում լավագույն աշխատանքներ ներկայացնող աշակերտները կպարգևատրվեն:


Tuesday, May 21, 2013

"Поэты Серебряного века" Борис Пастернак

Вас приветствуют преподаватели методобъединения русского языка старшей школы №198. Каждый год ученики 11-го гуманитарного класса нашей школы работают над проектом "Поэты серебряного века". Учащиеся знакомятся с творчеством одного из поэтов, его биографией, готовят презентации, создают фильмы и другие материалы, которые потом представляют во время урока. На нашем сайте мы будем знакомить вас с лучшими работами, подготовленными учениками.

"Поэты Серебряного века" Валерий Брюсов


"Поэты Серебряного века". Николай Гумилёв


"Поэты Серебряного века" Осип Мандельштам


"Поэты серебряного века" Живой голос поэта (Анна Ахматова)

Saturday, March 30, 2013

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ


Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների կազմում-9-րդ դասարանների համար    բնագիտական առարկաներից:

2013թմարտի  28-ին Երևանի N 198 ավագ դպրոցում կազմակերպպեց սեմինար Բնագիտական մեթոդ միավորման ուսուցիչների համար:
Թեման`<<Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների կազմում-9-րդ դասարանների համար>>:
Սեմինարը վարում էր `
N 198 ավագ դպրոցի բնագիտության ՄՄ նախագահ `Զ.Սիրունյանը:
Սեմինարին մասնակցում էին`N186,197  հիմնական դպրոցների և  N43,N42, 
N 198 ավագ դպրոցների `կենսաբանության,քիմիայի,ֆիզիկայի և աշխարհագրության/թվով 18 ուսուցիչ/:
Զ.Սիրունյանը  ողջունեց ներկաներին և ներկայացրեց սեմինարի թեման և կազմակերպման նպատակը:Ներկայացվեց թեսթերի կազման սկզբունքները;
Թեստերը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել
1.      Առաջադրանքների քանակը
2.      Առաջադրանքներին տրվող միավորները
3.      Գրավոր աշխատանքին հատկացվող ժամանակը:
Թեստերի կազմման սկզբունքները քննարկելուց հետո ,ուսուցիչները բաժանվում են  խմբերի ըստ առարկաների`քիմիա,ֆիզիկա,կենսաբանություն,աշխարհագրություն,և յուրաքանչյուր խումբ կազմում է ըստ իր առարկայի կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի թեստ:
Սիրունյանը շրջում էր և ուղղորդում սեմինարի մասնակիցներին:
Ներկայացնենք պատրաստված նմուշներ`
Սեմինարի մասնակիցները ներկայացրեցին իրենց կածիքները կատարված աշխատանքի մասին:



                                                      



 ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Անուն ազգ -----------------------------------------------------------------------------9 դասարան
1.Տալ գենի սահմանումը----------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------
2 Ընտրել ճիշտ պատասխանը
Օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունը կոչվում է
ա.գենոտիպ                  2. ֆենոտիպ                  3.կարիոտիպ                  4. Գենոմ
3.Մենդելի առաջին օրենքը կոչվում է
1.ճեղքավորման                                                      2. Միակերպության         
3. Գեների անկախ բաշխման                                  4. Ճիշտ պատասխանը բացակայում է
4. Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են
1. գոյության կռիվ, ժառանգական փոփոխոկանություն, բնական ընտրություն
2. ժառանգական փոփոխականություն,  արհեստական ընտրություն, գոյության կռիվ
3. արոմորֆոզ, դեգեներացիա, իդիոադապտացիա
4. ոչ ժառանգական փոփոխականություն, գոյության կռիվ
5. էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են
1. արոմորֆոզ, իդիոադապտացիա, դեգեներացիա
2. տարամիտում, միմիկրիա, դեգեներացիա
3. բնական ընտրոիթյուն, արոմորֆոզ, իդիոադապտացի
4. դեգեներացիա, արոմորֆոզ, գոյոււթյան կռիվ
6. Որ բնութագիրն է վերաբերում արոմորֆոզին
1. տանում է դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք
2. նեղ հարմարանք խիստ սահանափակ պայմանների նկատմամբ
3. բարձրացնում է  կենսագործունեության ինտենսիվությունը
4. որպես օրինակ կարող է ծառայել ծաղկի առաջացումը
5. որպես օրինակ կարող է ծառայել կատվազգիների մարմնի տափակության առաջացումը
               1.Ա,բ,գ,     2. Ա,գ,ե         3. Ա,գ,դ          4. Բ,դ,ե
7. Մարդկանց բազմամատությունը ժառանգվում է որպես աուտոսոմային դոմինանտ հատկանիշ: Ընտանիքում, որտեղ կինը բազմամատ էր, իսկ ամուսինը ըստ այդ հատկանիշի նորմալ, ծնվեց նորմալ երեխա: Գտնել այդ ընտանիքում հաջորդ երեխայի ըստ այդ հատկանիշի նորմալ ծնվելու հավանականությունը:
8. Համապատասխանեցնել էվոլյուցիոն փոփոխականությունըհամապատասխան էվոլյուցիոն ուղու հետ
   Էվոլյուցիոն փոփոխություն                                                  էվոլյուցիոն ուղի
Ա, տաքարյունության առաջացում                                    1. Արոմորֆոզ
Բ. քառախորշ սրտի առաջացում                                       2.իդիոադապտացիա
Գ. գաղձի տերևի անհետացում                                          3. Դեգեներացիա
Դ. կամբալայինների մարմնրի տափակության առաջացում
Ե. Պտուղների տարածման հարմարանքների առաջացում
Զ. Միջատներով փոշոտվող բույսերի նեկտարանոցների առաջացում
9. Ընտրել ճիշտ պնդումները
1.Կենսացենոզում միջատները համարվում են կոնսումենտներ
2. Լույսը, խոնավությունը, ջերմությունը համարվում են բիոտիկ գործոններ
3. Հեմոֆիլիան և դալտոնիզմը ժառանգվում են աուտոսոմային դոմինանտ գեներով
4. Հիբրիդոլոգիական մեթոդի հեղինակը Մենդելն է
5. Մրցակցությունը, սիմբիոզը, գիշատչությունը գոյության կռվի տարատեսակներ են
6. Մարդու մոտ իգական հոմոգամետություն է
10. Թվարկել էվոլյուցիայի գլխավոր ուղիները և նկարագրել արոմորֆոզը









Wednesday, March 13, 2013

Ուսումնական նախագիծ ԿԻՆՈ


ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ԿԻՆՈ

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ
Բացահայտել հեռուստատեսության և կինոյի սոցիալ-մշակութային գործընթացների ազդեցությունն անձի արժեհամակարգի ձևավորման վրա, ներկայացնել հեռուստատեսության, կինոյի և անձի հաղորդակցման առանձնահատկությունները և դրանց ուղղորդման հնարավորությունները, անձի արժեհամակարգի ձևավորման սոցիալ-մանկավարժական պայմանները:

ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՐԿԱՆ
Անձի արժեհամակարգի ձևավորման վրա հեռուստատեսության և կինոյի հոգեբանամանկավարժական ազդեցության գործընթացը:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ
Հեռուստատեսության և կինոյի մանկավարժական և հոգեբանական ազդեցությունն անձի արժեհամակարգի ձևավորման գործընթացում արդյունավետ կլինի և կունենա դրական զարգացման միտում, եթե.

·         Վերլուծվեն և սահմանվեն անձի արժեհամակարգի այն հիմնական բաղադրիչները, որոնք հիմնականում հայտնվում են հեռուստատեսության և կինոյի ազդեցության թիրախում:
·         Բացահայտվեն իրականության վերարտադրման և մեկնաբանման գործընթացում հեռուստատեսության և կինոյի առանձնահատկությունները, որոնք նպաստում են անձի սոցիալական որակների ձևավորմանը:
·         Որոշվեն հեռուստատեսության այն հաղորդատեսակները և կինոյի այն ստեղծագործությունները, որոնք առավել արդյունավետ կարող են ազդել տարիքային այդ խմբի /15-17 տարեկաններ/ արժեհամակարգի ձևավորման վրա:
·         Մշակվի և ներդրվի հեռուստատեսության և կինոյի սոցիալ-մշակութային ու գեղագիտական ազդեցության ուղղորդման մոդել, որը կընդգրկի ինչպես տարիքային այդ խմբի համար ուսումնադաստիարակչական ծրագրեր, այնպես էլ իրականացնողների համար ուսումնամեթոդական ձեռնարկներ:
·         Մշակվեն և ներդրվեն տեղեկատվական-վերլուծական համակարգեր, որոնք կհավաքագրեն ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ձևերով ստացված ողջ արդյունքը, որը միտված է անձի արժեհամակարգի ձևավորմանը:
·         Առաջադրվեն լրացուցիչ կրթադաստիարակչական պայմաններ` մշակութային, ստեղծագործական ու հաղորդակցական միջավայր, և մշտադիտարկման մեխանիզմներ, որոնք մանկավարժական և հոգեբանական ազդեցության գնահատման համար կունենան չափելի արդյունքներ:

Նախագիծը իրականացվում է ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դոցենտ,  մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Բաղդասարյանի «ԿԻՆՈՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ` ԱՆՁԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» դոկտորական ատենախոսության շրջանակում:

Monday, December 3, 2012

ՎԻՐՏՈՒԱԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Այս նախագիծը նախատեսված է 9-րդ դասարանների աշակերտների համար: Նախագծի նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմորոշմանը: Ամեն աշակերտ հիվանդանոցում ստանձնելու է իր դերը և ուսումնասիրելու է մասնագիտության առանձնահատկությունները օգտվելով համացանցից և տարբեր հիվանդանողներ կատարած այցելություններից:
Նախագիծը իրականացվելու է wikispaces.com տարածքում: Նախագիծը գտնվում է http://hospital198.wikispaces.com/home հասցեում:

Sunday, November 4, 2012

Աստղագիտական դասախոսություն


Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա աստղագիտական դասախոսություն: Դասախոսությունը կարդալու է Մարիետա Գյուլզադյանը:

Մարիետա Գյուլզադյանը 1978թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտությամբ: Նույն թվականից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 1995-ից աստղագիտություն է դասավանդում Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում: 2006-ից ղեկավարում է ՀՀ աստղագիտության օլիմպիական խմբակը: Նույն թվականից հանդիսանում է խմբի ղեկավար և աստղագիտության միջազգային օլիմպիադայի ժյուրիի անդամ: Մ. Գյուլզադյանը 2011թ. Հայաստանում առաջինն է արժանացել Գալիլեյան ուսուցիչ միջազգային կոչմանը, որը տրվում է Միջազգային աստղագիտական միության կողմից` ժամանակակից մեթոդներով դասավանդող աստղագիտության ուսուցիչներին: Գալիլեյան ուսուցիչների պատրաստման ծրագրի Հայաստանյան պատասխանատուն է: Ունի ավելի քան քսան տպագրված աշխատանքներ և մեթոդական հոդվածներ: Զբաղվում է գերմանուշակագույն ավելցուկով և առաքման գծերով ակտիվ գալակտիկաների, կապույտ կոմպակտ գալակտիկաների, աստղառաջացման բռնկում ունեցող գալատիկաների ուսումնասիրությամբ:

Wednesday, October 17, 2012

Այցելություն Մատենադարան

Նախագծի նպատակը

Աշակերտներին ծանոթացնել մատենադարանի գործունեությանը:
Աշակերտներին ծանոթացներ Հայոց պատմությանը հին ձեռագրերի միջոցով:
Աշակերտների մեջ դաստիարակել հայրենասիրություն:

Նախագծի քայլերը:

Քայլ 1 Դպրոցի պատմության մեթոդմիավորումը ստեղծում է PPT Մատենադարանի մասին:
Քայլ 2 Դասղեկները դասղեկի ժամերին աշակերտներին ներկայացնում են Մատենադարանը
             օգտգործելով տրամադրված  PPT զեկուցումը:
Քայլ 3 Դասղեկները աշակերտների համար կազմակերպում են այցելություն
            Մատենադարան:
Քայլ 4 Այցելությունից հետո դասարանը բաժանվում է խմբերի և ստեղծում PPT զեկուցում
             Մատենադարան թեմայով: Աշակերտներին օգնում են պատմության, Հայոց լեզվի և
             ինֆորմատիկայի ուսուցիչները:
Քայլ 5 Աշակերտները ներկայացնում են իրենց զեկուցումները Հայոց լեզվի կամ Հայոց
            պատմության ժամերին և գնահատվում են: Աշխատանքները գնահատվում են որպես
            գործնական աշխատանք:

Օգտակար հղումներ



















Այցելությունը կազմակերպվում է աշնանային արձակուրդի օրերին:

Friday, October 12, 2012

Բարձրաձայն ընթերցանության խմբակի անդմաներ





1.      Թորոսյան Նինա                          10-1  դասարան
2.      Վարդանյան Հռիփսիմե               10-1  դասարան
3.      Օհանյան  Դեզի                            10-1 դասարան
4.      Ոսյկանյան  Եվա                          10-5  դասարան
5.      Փեշտիմալջյան  Դիանա              10-5  դասարան
6.      Մսրյան  Սոֆի                              11-4  դասարան
7.      Կիրակոսյան  Արմինե                 11-4  դասարան
8.      Հայրապետյան  Էմմա                  11-4  դասարան
9.      Մարտիրոսյան   Շաքե                11-4  դասարան
10.  Մկրտչյան  Սեդա                         10-1  դասարան


Բարձրաձայն ընթաերցանության խմբակի տարեկան պլանը



1
Մովսիսյան  Ա.-10 հայ ականավոր  արքաներ
04.10.12թ.
գրադարան
Մխիթարյան
2
Վանատուր  Վ.-Խոսքի  աքսորավայր
12.10.12թ.


3
Շիրվանզադե  -Կրակ
19.10.12թ.


4
Նարեկացի  Գր.-Մատյան  ողբերգություն/հատված/
26.10.12թ.


5
Զոհրապ  Գր.-Այրին
02.10.12թ.


6
Թումանյան  Հովհ.-Եղջերվի  մահը
09.10,12թ.


7
Իսահակյան  Ավ.-Օջախի  ծուխը
16.10.12թ.


8
Շանթ  Լ.-Հին  Աստվածներ /հատված/
23.10.12թ.


9
Հեմինգուեյ Է.-Ծերունին  ու  ծովը
30.10.12թ.


10
Գալշոյան Մ. –Ձայն  ամենայն  հայոց
07.11.12թ.


11
Անանյան  Վ.- Մահից  հզորը
14.11.12թ.


12
Թոթովենց  Վ.-Կյանքը  հին  հռոմեական  ճանապարհին /հատված/
21.11.12թ.


13
Զորյան  Ստ.-Բախտ
11.01.2013թ.


14
Օսկար  ՈՒայլդ-Արքայադստեր  ծննդյան  օրը
18.01.13թ.


15
Բանուչյան  Ծ.-Եթե  արցունքներ  ունեայի
25.01.13թ.


16
Բակունց  Ա.-Լառ  Մարգար
01.02.13թ.


17
Մահարի  Գ. –Այրվող  այգեստաններ /հատված/
08.02.13թ.


18
Շիրվանզադե  -Արտիստը /հատված/
25.02.13թ.


19
Րաֆֆի  -Խենթը /հատված/
01.02.13թ.


20
Մաթեվոսյան  Հ.-Կանաչ  դաշտը
07.03.13թ.


21
Մահարի Գ. –Հուշեր  Չարենցի  մասին
15.03.13թ.


22
Մաթևոսյան Հ. -Օգոստոս
22.03.13թ.


23
Զորյան Ս.-Պապ թագավոր
29.04.13թ.


24
Կորյուն –Վարք Մաշտոցի

05.04.13թ.


25
Հայոց եկեղեցու տոներ-Սուրբ Հարություն կամ Զատիկ    
12.04.13թ.  


26
Բակունց     Ա.-Խոնարհ  աղջիկ                                                              
17.04.13թ.


27
  Զորյան Ս. –Ցանկապատ          
24.04.13թ.                 


28
  Մուրացան-Գևորգ  Մարզպետունի
03.05.13թ.                                                                                                                               


29
Ղալամքերյան  Կ./Կարո/-Իրական  երազ            
                      
10.05.13թ


30
Գալշոյան  Մ.-Ձորի  Միրոն/հատված/                  

17.05.13թ


circle.am