Tuesday, November 6, 2012

11-3 դասարան


1.Հոկտեմբերի 22-ին այցելել ենք «Պատանի հանդիսատես» թատրոն,դիտել Րաֆֆու «Խենթը» ներկայացումը:Նպատակը թատրոն գնալու`թատրոնի նկատմամբ սեր արթնացնելն է,երեխաներին մտերմացնելը:

2. Հոկտեմբերի 24-ին էքսկուրսիա կազմակերպեցինք դեպի Ամբերդ:Աշակերտները տեսան Ամբերդի ամրոցը,եկեղեցին,ևս մեկ անգամ ծանոթացան մեր հին պատմության հետ:
        Նույն օրը եղանք Բյուրականի աստղադիտարանում,այցելեցինք աշխարհահրչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի                                                  տուն-թանգարան:Բյուրականում աշակերտները ծանոթացան գիտնականի կյանքին և այն միջավայրին,որտեղ ապրել ու գործել է նա:Նպատակը`հայրենասիրության դաստիարակությունն է:

3. Հոկտեմբերի 26-ին այցելեցինք Մեսոպ Մաշտոցի անվան«Մատենադարան»:Աշակերտները ծանոթացան հայ հին գրերի և հայոց պատմության հետ:Երեխաները հպարտությամբ նայում էին և լսում բոլոր բացատրությունները:Էքսկուրսիան ուներ ուսուցողական և խորը դաստիարակչական նշանակություն,աշակերտներս հպարտ են,որ հայ են:




                                                                 

Այցելություն Մատենադարան


25.10.2012թ. 11-5 դասարանի աշակերտները կազմակերպեցին այցելություն մատենադարան,:Ցուցադրությունը շատ հագեցած էր,երեխաներին ամենից շատ դուր եկան  Կիլիկյան մանրանկարչական դպրոցի ձեռագրերը և Ֆիրդուսու Շահնամե աշխատանքը:




11-5 դասարան

24.10.2012թ. 11-5 դասարանի աշակերտները կազմակերպեցին էքսկուրսիա,որի ընթացքում եղան Ամբերդում(ինչը մեծ տպավորություն թողեց երեխաների վրա),Բյուրականում,որտեղ աշակերտներին մանրամասն  ներկայացվեց աստղադիտարանը և Վ. Համբարձումյանի տուն- թանգարանը:


Այցելություն Մատենադարան

27.10.2012թ. 11-2 դասարանն այցելեց Մատենադարան:
Հետաքրքիր էր և բոլորն ուշադիր լսում էին: Նրանց հետաքրքրեց ոչ միայն հայալեզու, այլև օտարալեզու մագաղաթնռրն ու պապիրուսները, որոնց նկարազարդման համար նվիրաբերվել էին անգամ հսկայական գյուղեր ու կարողություններ: Աշակերտները գիտաշխատողին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Նրանք շատ տպավորված էին և վերադարձան գիտելիքների նոր պաշարներով: 






Դեպի Դիլիջան


Հոկտեմբերի 24-ին 11-2 դասարանի աշակերտները կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Դիլիջան: Նրանք եղան Աղասի Խանջյանի ամառանոցում, հաճույքով խմեցին սարի ստորոտից բխող սառնորակ աղբյուրից: Աշակերտները 2 օր ապրեցին փայտե տնակներում, վայելեցին Դիլիջանի հիասքանչ աշունը:
   Խաղահրապարակում կար հետաքրքիր ժամանակ անցկացնելու բոլոր հնարավորությունները:







Monday, November 5, 2012

Այցելություն Մատենադարան



Հոկտեմբերի  25-ին՝ ժամը երկուսին, Երևանի N 198 ավագ դպրոցի 11-4 և 10-5 դասարանների 20 աշակերտ եղավ Մատենադարանում: Այցելությունը ուներ կարևոր նշանակություն: Հարազատ ժողովրդի ազգային հարստությունը կազմող գրքերն ու ձեռագիր մատյանները տեսնելը, դրանց ստեղծման պատմությանը ծանոթանալը  անտարակույս  բարձրացնում է յուրաքանչյուր  աշակերտի ուսուցողական , ճանաչողական և դաստիարակչական մակարդակը, ձևավորում հարգանք և արժանապատիվ վերաբերմունք  ազգի պատմության,  մշակույթի , հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ:
                   

Sunday, November 4, 2012

Աստղագիտական դասախոսություն


Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա աստղագիտական դասախոսություն: Դասախոսությունը կարդալու է Մարիետա Գյուլզադյանը:

Մարիետա Գյուլզադյանը 1978թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտությամբ: Նույն թվականից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 1995-ից աստղագիտություն է դասավանդում Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում: 2006-ից ղեկավարում է ՀՀ աստղագիտության օլիմպիական խմբակը: Նույն թվականից հանդիսանում է խմբի ղեկավար և աստղագիտության միջազգային օլիմպիադայի ժյուրիի անդամ: Մ. Գյուլզադյանը 2011թ. Հայաստանում առաջինն է արժանացել Գալիլեյան ուսուցիչ միջազգային կոչմանը, որը տրվում է Միջազգային աստղագիտական միության կողմից` ժամանակակից մեթոդներով դասավանդող աստղագիտության ուսուցիչներին: Գալիլեյան ուսուցիչների պատրաստման ծրագրի Հայաստանյան պատասխանատուն է: Ունի ավելի քան քսան տպագրված աշխատանքներ և մեթոդական հոդվածներ: Զբաղվում է գերմանուշակագույն ավելցուկով և առաքման գծերով ակտիվ գալակտիկաների, կապույտ կոմպակտ գալակտիկաների, աստղառաջացման բռնկում ունեցող գալատիկաների ուսումնասիրությամբ:

circle.am