Tuesday, March 5, 2013

Ապահով համացանց


2013թ.-ի մարտի  4-ին   Երևանի թիվ 198 ավագ դպրոցի  8-1 դասարանում  <<Ապահով  համացանց>> թեմայով  բաց դասը վարել է  ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Մելքումյանը:
Դասի նպատակը՝ սովորեցնել ապահով օգտվել համացանցից, արդյունավետ կիրառել համացանցի անսահմանափակ հնարավորությունները:
Դասի խնդիրները՝  համացանցի հնարավորությունների արդյունավետ օգտագործման  կարողությունների զարգացում:
Ստացված գիտելիքները նախագծային և տեսաֆայլերի ստեղծման աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում:
Ստացված գիտելիքների վերլուծում, քննարկում:
Աշակերտների խմբային աշխատանքների ներկայացում շնորհանդեսների և տեսաֆայլի միջոցով
Նախապես խմբերը պատրաստել էին պատի թերթեր՝ պաստառներ համապատասխան թեմաներով և կանոններով:
  1.      <<Համացանցի հնարավորությունները >>– հետեզոտական և որոնողական  5-խմբի աշխատանք շնորհանդեսի տեսքով, տեսաֆայլ <<Բլոգներ, Սոցիալական ցանցեր, Վեբ-2>> 1խումբ:
  2.    <<Համացանցում ապահով լինելու համար…>>  դասարանի որոշ աշակերտների կողմից ստեղծված  շնորհոնդեսի ներկայացում, որոշ կանոնների շեշտադրումով:
  3.  Որպես հետևություն  ներկայացվեց <<Մենք ինչպես ենք օգտվում համացանցից >> երեխաների մյուս մասի կողնից ստեղծված ամփոփիչ  շնորհանդես,  իրենց իսկ անունից:
  4.      Բաժանվեցին  10  կարևոր հարցից բաղկացած հարցաթերթիկներ և երեխաներին, և ուսուցիչներին: Գրավոր պատասխանները հավաքվեցին երկու տարբեր ծրարներում, հաջորդ դասին  համեմատելով քննարկելու <<Երեխաներ- մեծահասակներ>> կարծիքները:




















































  

Monday, March 4, 2013

Անձնակազմի և աշակերտների գործողությունները երկրաշարժի ժամանակ


Ս. Թ-ի մարտի 1-ին ք. Երևանի 198 ավագ դպրոցում ըստ 2013 թ-ի «Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանի» տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն` «Անձնակազմի և աշակերտների գործողությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով: Ուսումնավարժության սկիզբը տրվեց ժամը 14:00 րոպեին ըստ հաստատված պլանի: Տարհանումը կազմակերպված էր պատշաճ մակարդակով, և դպրոցի ողջ անձնակազմը դուրս բերվեց նախօրոք պայմանավորված տարածք` դպրոցի բակ ըստ ժամանակացույցի 4 րոպեի ընթացքում: Դպրոցի ՔՊ ռազմականացված կազմավորումների անձնակազմը` հասարակական կարգի պահպանման և փրկարարական խմբերը` արգելելով մուտքը դպրոց, հետախուզում կատարելով դպրոցում, տուժածներին հանեցին անվտանգ գոտի` համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:



Tuesday, February 19, 2013


2012-2013 ՈՒՍՏԱՐՎԱ  ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ <<ՄԱԹԵՄԱՏԻԿԱ>>  ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

10-րդ դասարանում առավելագույն միավորը 25 միավորն է եղել:

25802 Կոպարանյան Վիոլետա   20
25799 Ալավերդյան Դիանա   19
25800 Չուխաջյան Ինա   19
25803 Գաբրիելյան Ադրիանա   19
25804 Մարտիրոսյան Ջուլիետա   19
25805 Բալյան Անի   19
25857 Կարապետյան Հովհաննես 13
25830 Օհանյան Անուշ 12
25856 Հայրապետյան Դավիթ 12
25858 Թովմասյան Արևշատ 12
25831 Թովմասյան Անուշ 10

Դասավանդող ուսուցիչներ

Կարեն Ջանվելյան
Ռուզաննա Կասպարովա
Ռուզաննա Գրիգորյան

Շնորհավորում եմ մեր աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Համոզված եմ, որ ձեր հետագա աշխատանքը էլ ավելի մեծ հաջողություններ կբերի:

Դպրոցի տնօրեն Ա.Թորոսյան




Saturday, February 16, 2013

ԱՄՆ Գլենդել քաղաքի Շամլեան ազգային վարժարանի աշակերտների և ուսուցիչների այցը 198 ավագ դպրոց

Մարտի 25-ի մեր դպրոց են այցելելու ԱՄՆ Գլենդել քաղաքի Շամլեան ազգային վարժարանի աշակերտները և ուսուցիչները:

Տեղեկություններ վարժարանի մասին


  • http://www.chamlian.org/
  • http://www.chamlian.org/index.php?option=com_content&view=article&id=4&Itemid=4
  • http://www.chamlian.org/index.php?option=com_content&view=article&id=609:welcome-to-chamlian&catid=40:about-us-sub&Itemid=392#


Friday, February 15, 2013

2012-2013 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցող աշակերտները


Հայոց  լեզու

Հ/հ.
Ազգանուն, անուն
Դպրոց
Դասարան
1.       
Սարգսյան         Լիանա                          
198
9
Կենսաբանություն

Հ/հ.
Ազգանուն, անուն
Դպրոց
Դասարան
1
Հայրապետյան Ռուզաննա
198
11

Wednesday, February 13, 2013

Պատմությունը թելադրում է …


   Փետրվարի 10-ին թ. 198 ավագ դպրոցի 11-4 -րդ և 10-5-րդ  դասարանների աշակերտները եղան  << Մոսկվա>> կինոթատրոնում  և   դիտեցին <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմը:
          Աշակերտները շատ տպավորվեցին.   հայրենիքի պաշտպանության  և ազատության  սուրբ գործին   նվիրված հայերի՝  գեղջուկի,  զինվորի, սպարապետի  և հայրենասեր  հայուհու անցյալի հերոսական կերպարները  այսօրվա երիտասարդին անտարակույս սովորեցնում են   լինել և մնալ հայրենասեր ոչ  միայն խոսքով, այլև դա ապացուցել  գործով, սեփական կյանքը հայրենիքին և  հարազատ ժողովրդին անձնուրացաբար նվիրաբերելու պատրաստակամությամբ: Այսպիսի ֆիլմերը յուրաքանչյուրին անշուշտ  սովորեցնում են  սիրել և իմանալ  ազգի պատմությունը և  անհրաժեշտության դեպքում դասեր քաղել անցյալի սխալներից:  «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»: -Գարեգին Նժդեհի այս խոսքերը ասված են բոլոր ժամանակների համար, իսկ  ինչքան հայրենասեր լինի ազգի երիտասարդությունը, այնքան զորեղ և պաշտպանված կլինի  նաև հայրենիքը:


circle.am