Sunday, August 5, 2012

Ուսումնական նախագիծ իրականացնելու ուղեցույց

Ուսումնական նախագծերը 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացվելու են երկու հիմնական ուղղություններով.

  1. որպես գործնական աշխատանք
  2. որպես խմբակի աշխատանքի կազմակերպման ձև:
Ուսումնական նախագիծը հետազոտական աշխատանք է, որը աշակերտները իրականացնում են խմբով: Խմբում յուրաքանչյուր աշակերտ ունենում է իր անհատական պատասխանատվության բաժինը: Ուսումնական նախագիծը ավարտելուց հետո՝ խմբի յուրաքանչյուր անդամ պետք է նախագծի նյութին տիրապետի ամբողջությամբ: Գործնական աշխատանքը յուրաքանչյուր աշակերտ հանձնում է ինքնուրույն և գնահատվում են: Խմբակի աշխատանքը խմբի անդամները հանձնում են միասին և չեն գնահատվում:

Ուսումնական նախագծերը 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացվելու են հետևյալ թեմաներով. [թեմաները կլրացվեն ՄՄ կողմից հաստավելուց հետո]



Խմբակի աշխատանքի կազմակերպման համար ուսուցչի թեկանծությունը կարող է ներկայացվել դպրոցի տնօրենի, մեթոդմիավորման և իր՝ ուսուցչի կողմից:
Որպես գործնական աշխատանքի տեսակ ուսումնական նախագծի իրականացնելու որոշում կայացնում է ուսուցիչը:
Ուսումնական նախագիծ սկսելուց առաջ ուսուցիչը մեթոդմիավորման քննարկմանն է ներկայացնում նախագծի նկարագրությունը:
Ուսումնական նախագիծը որպես գործնական աշխատանք իրականացվում է մեթոդմիավորման կողմից հաստատվելուց հետո:
Ուսումնական նախագիծը որպես խմբակի աշխատանքի կազմակերպման եղանակ իրականացվում է մեթոդմիավորման կողմից հաստատվելուց և դպրոցի տնօրենի կողմից հրամանագրվելուց հետո:
Ուսումնական աշխատանքի արդյունքները ամփոփվում են մեթոդմիավորման նիստում և ներկայացվում են տնօրենին: Արդյունքները հաշվի են առնվում ուսուցչի աշխատանքի բնութագիրը կազմելիս:

Մանկավարժական խորհրդի նիստ N1




Օրակարգ

  1. 5-9 և 10-11-րդ  դասարանների վերաքննություններ ունեցող աշակերտների փոխադրման հարցը:
  2. Ուսումնական պլանի հաստատում:
  3. Ավագ դպրոցի հոսքերի ձևավորման հարցը:
  4. Դասաբաշխման հաստատում:
  5. Տարեկան աշխատանքային պլանի հաստատում:


Տնօրենին կից խորհրդակցություն N2


Օրակարգ


  1. Վերաքննությունների արդյունքների քննարկում: Զեկուցող` ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյան:
  2. Դասաբաշխման քննարկում: Զեկուցող` առարկայական մմ նախագահներ:
  3. Ուսումնական առաջին օրվա պլանավորում: Զեկուցող` Ուսումնական աջակցությունների գծով տեղակալ Ն.Հովսեփյան: 
  4. Ավագ դպրոցի հոսքերի ձևավորման հարցը: Զեկուցող` ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյան, Ս.Խաչատրյան:


Տնօրենին կից խորհրդակցություն N1


Օրակարգ

  1. Աշխատանքի բաժանում տնօրենի տեղակալների միջև: Զեկուցող` դպրոցի տնօրեն Ա.Թորոսյան:
  2. Դասասենյակների և կաբինետների բաշխում: Զեկուցող Տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Մ.Մուրադյան:
  3. Դասղեկների նշանակում: Զեկուցող` Ուսումնական աջակցությունների գծով տեղակալ Ն.Հովսեփյան:
  4. Ուսումնական պլանի  նախնական տարբերակի ներկայացում: Զեկուցող` ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյան:
  5. Դպրոցի տարեկան աշխատանքային պլանի նախագծի քննաարկում: Զեկուցող` Դպրոցի տնօրեն Ա.Թորոսյան:
  6. Վերաքննությունների կազմակերպում: Զեկուցող` ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյան:
  7. Առարկայական մեթոդմիավորումնեի ձևավորում և նախագահների նշանակում: Զեկուցող`  ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյան, Ս.Խաչատրյան:


circle.am