Friday, December 28, 2012

Բնագիտական շաբաթ



Մասնագիտական կողմնորոշման շաբաթ 198 ավագ դպրոցում
2012 թ-ի սեպտեմբերի 25-ին 198 ավագ դպրոցում կազմակերպվեց «Բնագիտական շաբաթ» խորագրով միջոցառում 198, 197, 186 դպրոցների մասնակցությամբ, որի նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում: Նախապես քննարկվեց և ընտրվեց «Արյուն» թեման: Կազմվեցին խմբեր, որոնցում ներառված էին տարբեր դպրոցների աշակերտներ: Խմբերին հանձնարարվեց «Արյուն» թեմայով կատարել պրեզենտացիա և ներկայացնել արյունը քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության տեսանկյունից: Աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ կատարեցին իրենց աշխատանքը: Պրեզենտացիայի հանձնումը կատարվեց սեպտեմբերի 27-ին:




Սեմինար <<Ինչպես կարող է աշակերտը համագործակցել ուսուցչի հետ>>


Հոկտեմբերի  29-ին կազմակերպվեց սեմինար վերը նշված թեմայով: Մանակցում էին 6-12-րդ դասարանների դասղեկները:
Նպատակը`Ներկայցնե ա.աշակերտ-ուսուցիչ համագործակցության ոլորտները
                                           
բ. ինչ է տալիս այդ համագործակցությունը ուսուցչին
                                           
գ. ինչ է տալիս աշակերտին,որքանով է հեշտ իրականացնել:     
 Սեմինարի պլանը
1քայլ    Հանձնարարել  մասնակիցներին անհատապես գրել երեք ոլորտ,որտեղ աշակերտը կարող է համագործակցել  ուսուցչի հետ:/  Ուսուցիչները անհատապես աշխատելով յուրաքանչյուրը նշեց  երեք ոլորոտ որտեղ աշակերտները կարող են համագործակցել:/
2քայլ   Քննարկվում է խմբերում և կազմում խմբի ցուցակը:/Կազմվեցին խմբեր `4 խումբ,քննարկվեցին և  յուրաքանչյուրը խումբ կազմեց իր ցուցակը:
3քայլ   Խմբերը ներկայացնում են իրենց ցուցակը և գրում գրատախտակին:/Խմբերը ներկայացրեցին  ցուցակները ,գրվեց գրատախտակին և ծավալվեց քննարկում :/
4քայլ   Կատարվում է ռեյտինգավորում:Ընտրվում է 3 թեմա:/ Ռեյտինգավորման ընթացքում ընտրված  թեմաներն են
             1.Փոխադար
ձ  ուսուցում
             2.Առարկայական միջոցառումներ
             3.էքսկուրսիաներ: 
5քայլ   Դասղեկը ընտրում է մի թեմա և գրում է/անհատական/թե ինչ է տալիս այդ համագործակցությունը ուսուցչին,ինչ է տալիս աշակերտին,որքանով է հեշտ իրականացնե
լ: /Անհատապես աշխատելով գրեցին  և ներկայացրեցին իրենց տեսակետները:
6քայլ  Կարդում պատմում են իրենց գրածները,քննարկում միմյանց հետ:/Ուսուցիչները ներկայացրեցին, թե ինչ է տալիս աշակերտներին վերը նշված ոլորտներում համագործակցությունը   աշակերտներին:
 1.Փոխադարձ  ուսուցումը  ձևավորում է`ա. Փոխադարձ  վստահություն
                                                                           բ.ինքնուրույնության դրսևորում
                                                                          գ.հետ մնացող աշակերտին վերգտնել ինքն իրեն
                                                                           դ.հավատալ իր ուժերին:
                                                                          ե.դառնում են ավելի պատասխանատու:
                                                                    զ. Ձևականության բացակայություն և անկեղծություն:
             Իրականացումը դժվարություն չի ներկայացնում :Անհրաժեշտ հավատալ,վստահել և աշխատել   հավասարը հավասարին սկզբունքով
 2.Առարկայական միջոցառումները`ա. Աշակերտներին տալիս են լրացուցիչ գիտելիքներ
                                                                    բ.Իրենց նախասիրությունների ևհնարավորությունների
                                                                                   բացահայտում և դրսևորում:
                                                                   գ.Զարգացնում է երևակայությունը:
                                                                   դ.համգործակցելու կարողություն և հմտություն:
                                                                  ե.հետազոտություններ կատարելու հմտություն:
                                                                  զ.ստեղծագործական կարողությունների զարգացու  3.Էքսկուրսիաներ`
                                                                 
ա.բարոյական արժեքների ձևավորում
                                                                  բ.դասերից դուրս անկաշկանդ և ազատ շփում
                                                                  գ.նախաձեռնելու ունակություն:
                                                                                


Նոր տարի



Դեկտեմբերի 24-ին Երևանի  N 198 ավագ դպրոցում  կազմակերպվեց Ամանորյա միջոցառում:
Նախատեսված  էր անցկացնել՝
 ա.
<<Դիմակահանդես>>
 6-9-րդ դասարանների աշակերտների համար:
բ.<<Լավագույն արտաքին ձևավորում>>
10-11 դասարանների աշակերտների համար :
գ.<<Ինչպես են նշում Նոր  տարին այլ երկրներում>> շնորհանդես:
10-11 դասարանների աշակերտների համար :
.<<Դիմակահանդեսը>>կազմակերպել էր ԱՇԽ:
Դիմակահանդեսին մասնակցում էին 6-9-րդ դասարանները:
Յուրաքնանչյուր դասրանի հանձնարարվեց ներկայացնել որևէ երկրում Նոր տավա անցկացման սովորույթներն ու ավանդույթները,պարային և երաժշտական համար: 
            Դասրանները և նրանց հանձնարարված երկրները
Դասարանը
Երկիրը
6-1
Անգլիա
6-2
Ամերիկա
7
Գերմանիա
8-1
Ֆրանսիա
8-2
Ռուսաստան
9_1
Իսպանիա
9-2
Իտալիա

Յուրաքանչյուր դասարանի տրվել էր մեկ երկիր և նրանք պետք է ներկայացնեին, թե ինչպես են տոնում Ամանորը այդ երկրներում: Աշակերտները պետք է պատրաստեին նաև  երգ ու պար: Միջոցառմանը տոնական տրամադրություն և Նոր տարավա շունչ էին հաղորդում աև Ձմեռ պապը և Ձյունանուշը:Նրանք շրջում էին դահլիճում և շփվում  տարիքով ավելի փոքր երեխաներ հետ:
Միջոցառումը սկսվեց 6-րդ դասարանցիների ելույթով:Նրանք ներկայացնում էին, թե ինչպես են նշում Ամանորը Անգլիայում և Ամերիկայում: Երեխաները ներկայացրեցին 1 երգ և  պարեցին <<Լամպադա>>:
7-րդ դասարանցիները պատմում եին գերմանացիների ամանորյա ավանդույթների մասին,
81  դասարանը ներկայացրեց, թե ինչպես են տոնում Ամանորը Ֆրանսիայում, նրանք երգեցին երգ, պարեցին ժամանակակից պար:
82  դասարանը ներկայացնում էր Ռուսաստանի Ամանորը:Նրանք նույնպես պարեցին, երգեցին:Միջոցառման ընթացքում անցկացվեցին խաղեր: Դրանցից մեկում հրավիրվեցին  5 համարձակ զույգեր, յուրաքանչյուր զույգի տրվեց մեկական փուչիկ: Երաժշտության միանալուց հետո նրանք պետք է պարեին, փուչիկը պահելով իրենց միջև , իսկ երբ երաժշտությունն անջատվեր, նրանք պետք է միմյանց ամուր գրկեին այնպես, որ փուչիկը պայթեր: Ում փուչիկի պայթոցի ձայնը առաջինը կլսվեր, այդ զույգը կհաղթեր: Մրցույթում հաղթեցին 91 դասարանի աշակերտները:
91  դասարանը ներկայացնում էր Լեհաստանի Ամանորը:Նրանք երգում էին Happy New Year երգը:
92  դասարանը ներկայացրեց, թե ինչպես են տոնում Ամանորը Իտալիայում:
Բոլոր  դասրանները  եկել էին պատրաստված  և  շատ հետաքրքիր և ուրախ համարներ բեմադրած:Ելույթների ընթացքում հանդիսատես երեխաները անկաշկանդորեն  պարում էին և իրենց ծափահարություններով աջակցում ելույթ ունեցող աշակերտներին:


 Երեխաներ ելույթների ավարտից հետո դրվեց բարձ երաժշտություն և    դահլիճը   վերածվեց  պարահրապարակի:

Միջոցառումը  բոլոր երեխաներին հաղորդեց բարձր տրամադրություն:
<<Լավագույն արտաքին ձևավորում>> կատարվեց դպրոցամերձ հողամասում և 10-11 դասարանների աշակերտները մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ ձևավորեցին հողամասի ծառերը :




<<Ինչպես են նշում Նոր  տարին այլ երկրներում>> շնորհանդեսը  ներկայացրեցին 10-12 դասարանների աշակերտները :Նրանք շատ հետաքրքիր տեղեկություններ էին ներկայացրել և շատ գեղեցիկ ավանդապատումներ:


circle.am