Friday, December 21, 2012

<< ԵՊՀ-ի և Երևանի N 198 ավագ դպրոցի համագործակցություն 2008-2012թթ>>



 
Դեկտեմբերի 14-ին Երևանի N 198 դպրոցում կազմակերպվել էր կլոր սեղան<< ԵՊՀ-ի և Երևանի N 198 ավագ դպրոցի համագործակցություն 2008-2012թթ>>թեմայով:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին ավագ դպրոցի և ԵՊՀ-ի համագործակցության պատմությունը և հաջողությունները:
Հանդիպմանը ներկա էին՝
1.
ԵՊՀ-ի  մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ,ֆիզմաթ. գիտ.թեկն.,դոցենտ ՝Էմին Սանթրոսյանը:
2.
ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի դեկան ,ՀՀԳԱԱ թղթակից անդամ,կենս.գիտ.դոկտոր,պրոֆեսոր.՝Էմիլ Գևորգյանը:
3.
ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ,կենս.գիտ.դոկտոր,պրոֆ՝.Ֆելիքս Դանիելյանը:
4.
ԵՊՀ-ի  մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ տեսուչ՝ Սաթենիկ Աբրահամյանը
5.
ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ՝Անահիտ Մենեմշյանը
6.
Երևանի N 186 հիմնական դպրոցի տնօրեն՝Մարինե  Քոչարյանը
7.
Երևանի N 88 հիմնական դպրոցի տնօրեն՝Գայանե Հարությունյանը
8.
Երևանի N 163 հիմնական դպրոցի փոխտնօրեն ՝Բ.Աղամյանը
9.
ԵՊՀ-ի դասախոսներ՝ Նվարդ Վարդանյանը,Հասմիկ Պարանյանը,Արմինե Մաթևոսյանը,Վերոնիկա Հարությունյանը,Կարինե Մխիթարյանը:
10.
Երևանի N 198 ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:
ԵՊՀ-ի և Երևանի
N 198 ավագ դպրոցի համագործակցություն 2008-2012թթ ներկայացրեց դպրոցի տնօրեն պարոն ՝Թորոսյանը :Նա նշեց ,որ համագործակցությունը սկսվել է 2008թ՝ կնքելով համաձայնագիր, և 2011թ սեպտեմբերի 23-ին կնքվել է պայմանագիր: Համագործակցության ընթացքում դպրոցում և ԵՊՀ –ում կազմակերպվել են մասնագիտական կողմնորոշման  դասընթացներ,գործնական աշխատանքներ, դասախոսություններ :Ավագ դպրոցների կայացման առաջին փուլում այս համագործակցությունը հնարավորություն տվեց աշակերտներին ավելի ճիշտ ընտրել իրենց ապագա մասնագիտությանը համապատասխանող հոսքը ավագ դպրոցում:
Երևանի
N 198 ավագ դպրոցի փոխտնօրեն՝Ն. Հովսեփյանը ներկայացրեց  համագործակցության ընթացքում արված բոլոր աշխատանքները: Նա նշեց, որ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին,մասնագիտական կողմնորոշման շաբաթներին:Ն.Հովսեփյանը նշեց ,որ դպրոցում կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման շաբաթներին մասնակցում են նաև N 186 , N 88, N 197, N 166, N150 հիմնական  դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները,և այդ շաբաթների ընթացքում նրանք  հանդիպումներ են ունեցել նաև ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:Հանդիպումները անցել են շատ ջերմ մթնոլորտում և շատ բովանդակալից ու ուսուցանող էին:
Դպրոցում կազմակերպվեցին նաև ուսումնական աշխատանքներ,որոնց ընթացքում ԵՊՀ-ի դասախոսները իրականացրին մինի դասընթացներ: Ներկայցրվեց այդ տարիների աշխատանքը ներկայացնող շնորհանդես:
ԵՊՀ-ի դասախոսների աշխատանքը 198 դպրոցում ներկայացրեց փոխտնօրեն Լ.Ավետիսյանը:Նա նշեց,որ աշակերտները մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ մասնակցում էին դասախոսություններին :Կատարվել է աշակերտների հարցում, և Ավաետիսյանը ներկայացրեց հարցման արդյունքները :
Յ
ուրաքանչյուր  դասախոս ներկայացրեց իր դասարանի աշխատանքները և աշխատանքների ընթացքում իր ունեցած հաջողությունները և տպավորությունները:

1.Բանասիրական գիտությունների թեկնածուԵՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ռուսաց լեզվի և գրականության դասախոս՝Կարինե Մխիթարյանը անցկացրել է դասընթաց 9-րդ և 11րդ դասարանցիների համար:
Աշակերտները այս դասընթացը գնահատել են իբրև շատ հետաքրքիր և արդյունավետ: Դասընթացի ընթացքում նրանք կատարել են ինքուրույն աշխատանք, պատրաստել են շնորհանդես:Աշակերտները կցանկանային մասնակցել նաև դասընթացի շարունակությանը: Աշակերտները ներկայացրեցին շնորհանդես <<Բուկատ Ակուջավայի կյանքն ու ստեղծագործությունները >>և երգեցին երգ <<Անապատի սպիտակ արևը  >> ֆիլմից:
2.Արվեստի պատմության դասախոս՝ Հասմիկ Պապյան:
Արվեստի պատմության դասընթացի շնորհիվ երեխաները ծանոթացան արվեստի պատմությանը և տեսակներին: Ծանոթացան աշխարհի հրաշալիքներին, հանրահայտ թանգարաններին ու դրանց պատմությանը: Դասընթացի շրջանակում երեխաները պատրաստեցին շնորհանդես աշխարհի թանգարանների մասին:Աշակերտները դասախոսին գնահատել են իբրև կիրթ, բարեհամբույր և խելացի անձնավորության:Կցանկանային դասընթացի մեջ ներառվեին նաև գործնական պարապմունքներ՝ թանգարաններ, թատրոններ և պատկերասրահներ այցելությունների տեսքով:
3.Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ԵՊՀ Ռուս բանասիրության ամբիոնի դասախոս՝
Վերոնիկա Հարությունյան
198 ավագ դպրոցում անցկացրել է դասընթաց 11րդ դասարանում:
Աշակերտները նրան գնահատել են իբրև փորձառու, հմուտ և խելացի մասնագետի:
 Պատրաստել էին կալամբուռներ, որոոնք հիմնված էին բառախաղի և համանունների վրա:Կային կալամբուռներ,որոնք հասկանալու համար պետք է ունենալ լրացուցիչ գիտելիքներ և տեղեկություններ սպորտի,քաղաքականության և պատմության մասին:
4.Բանասիրական գիտությունների թեկնածու ԵՊՀ Հայ բանասիրության ամբիոնի դասախոս՝
Նվարդ Վարդանյանը:
Աշակերտները նրան գնահատել են իբրև բարի, դրական, գրագետ ու քաղաքավարի անձնավորության, որ դասավանդում է մեծ հաճույքով ու սիրով, համբերատար է, պատասխանում է բոլոր հարցերին:Նվարդ Վարդանյանը հանձնարարել էր կտարել բանահավաքչական աշխատանք և ներկայացնել :Ստեղծվել էր 4 խումբ ՝ առած -ասացվածքաներ , անեկդոտներ,հեքիաթներ,անեծք և օրհնանքներ:Աշակերտները այդ նյութերը հավաքել են իրենց պապիկներից և տատիկներից: 
5.Բանասիրական գիտությունների դոցենտ, թարգմանիչ ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս՝ Արմինե Մաթևոսյան
198 ավագ դպրոցում անցկացրել է դասընթաց 10-րդ դասարանում:
Աշակերտները նրան գնահատել են իբրև բարեհամբույր, սիրալիր և բարի անձնավորության և շատ ուրախ էին դասախոսի հետ բացառապես անգլերեն լեզվով շփվելու և մի շարք ինքնուրույն աշխատանքներ կատարելու համար:Արմինե Մաթևոսյանը նշեց,որ երբ պիտի գար 198 դպրոց ,շատ անհանգստացած էր,նախ որ շատ հեռու է,անծանոթ դպրոց է :Սակայն առաջին իսկ հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց: Նա մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ էր գալիս այդ դասերին ,իսկ աշակերտներն էլ նույն ոգևորությամբ սպասում էին իրեն:10-4 դասարանը ներկայացրեց ամանորյա փոքրիկ ներկայացում:
Հանդիպման ժամանակ ելույթ ունեցան նաև հրավիրված դպրոցների տնօրենները:
Երևանի
N 186  հիմնական դպրոցի տնօրեն ՝Մ.Քոչարյանը նշեց, որ շատ ուրախ է ,որ մասնակցում է նմանօրինակ միջոցառման և հպարտ է,որ ելույթներում ընդգրկված էին  նաև իր դպրոցի նախկին աշակերտները, և համոզված է ,որ այսպիսի աշխատանքները ավելի են ոգևորում և ոգեշնչում աշակերտներին:
Երևանի  N 88 հիմնական դպրոցի տնօրեն ՝Գ. Հարությունյանը  ասաց,որ շատ ուրախ է և հանգիստ ,որ իր նախկին սաները շատ ապահով ձեռքերում են,և շատ ոգևորված է այս աշխատանքներով: Երկու դպրոցների տնօրեննրն էլ այնքան ոգևորված էին այս նախաձեռնությամբ ,որ խնդրեցին ԵՊՀ-ի ներկայացուցիչներին  համագործակցել նաև հիմնական դպրոցների հետ:
ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի դեկան ,ՀՀԳԱԱ թղթակից անդամ,կենս.գիտ.դոկտոր,պրոֆեսոր.՝Էմիլ Գևորգյանը      նշեց որ, այս անգամ ևս հիացավ  թե՛ աշակերտների աշխատանքներով, թե՛ դպրոցի տնօրինության և ողջ մանկավարժական անձնակազմի  ու ԵՊՀ-ի դասախոսների համագործակցությամբ:Նա համոզված է,որ համագործակցությունը արդյունավետ է և ունի ապագա:

 










Հյուրերի կարծիքները









Աշակերտների աշխատանքները








 

No comments:

Post a Comment

circle.am