Tuesday, December 11, 2012

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ



                                               ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ
 
        Երևանի 198 ավագ դպրոցի  կենսաբանության խմբակի անդամները <ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ> նախագծի շրջանակներում դեկտեմբերի 7-ին այցելեցին  Երևանի Կենդանաբանական այգի: 
          Այս այցը կարելի էր համարել նախագծի իրականացման 1-ին փուլ, որի ընթացքում պատանի բնագետներից յուրաքանչյուրն  ընտրեց իրեն առավել հետաքրքրող կենդանատեսակը, որի  ուսումնասիրությունից ստացած գիտելիքները   հետագայում կօգտագործի նախագծի  2-րդ փուլում: 
             Երկրորդ  փուլում երեխաները մեկ ամբողջ օր կաշխատեն այգում՝ այցելուներին ներկայացնելով  յուրաքանչյուրն իր կենդանատեսակը: 
             Այգու աշխատակիցները մեծ սիրով համաձայնեցին աջակցել և օգնել խմբակի անդամներին՝ համարելով այս նախագիծը փոխշահավետ համագործակցության սկիզբ: Այցելության ընթացքում բնագետներին ուղեկցեց  և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց այգու էքսկուրսավարը, ում շնորհիվ երեխաները շատ շուտ կողմնորոշվեցին:   
       Հետագա ուսումնասիիրությունների համար խմբակի 10-րդ դասարանի աշակերտները  ընտրեցին հետևյալ կենդանատեսակները.
 1. Կարապետյան Արշակ - առյուծ
 2.  Մարիամ Գևորգյան - սիրամարգ
 3. Շուշանյան Լիլիթ -գայլ
 4. Ամիրջանյան Սուսաննա-վագր
 5. Սարգսյան Դավիթ-բորենի
 6. Շահբազյան Սուսաննա-եղջերու
 7. Ասլանյան Արևիկ- անգղ
 8. Բեկնազարյան Արմենուհի-ուղտ
      8-րդ դասարանցիներից
 1.  Սարգսյան Արա - ուղտայծ
 2.Սահակյան Անժելիկա-սպիտակ սիրամարգ
 3.Մակյան Անիտա-արծիվ
 4. Մակյան Դավիթը-արջ
      Մասնակիցները բավականին տպավորված էին և մեծ ոգևորությամբ կշարունակեն աշխատանքները նախագծի շրջանակներում: 










                                                                                                              

No comments:

Post a Comment

circle.am