Friday, December 28, 2012

Բնագիտական շաբաթ



Մասնագիտական կողմնորոշման շաբաթ 198 ավագ դպրոցում
2012 թ-ի սեպտեմբերի 25-ին 198 ավագ դպրոցում կազմակերպվեց «Բնագիտական շաբաթ» խորագրով միջոցառում 198, 197, 186 դպրոցների մասնակցությամբ, որի նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում: Նախապես քննարկվեց և ընտրվեց «Արյուն» թեման: Կազմվեցին խմբեր, որոնցում ներառված էին տարբեր դպրոցների աշակերտներ: Խմբերին հանձնարարվեց «Արյուն» թեմայով կատարել պրեզենտացիա և ներկայացնել արյունը քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության տեսանկյունից: Աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ կատարեցին իրենց աշխատանքը: Պրեզենտացիայի հանձնումը կատարվեց սեպտեմբերի 27-ին:


No comments:

Post a Comment

circle.am