Friday, December 28, 2012

Նոր տարի



Դեկտեմբերի 24-ին Երևանի  N 198 ավագ դպրոցում  կազմակերպվեց Ամանորյա միջոցառում:
Նախատեսված  էր անցկացնել՝
 ա.
<<Դիմակահանդես>>
 6-9-րդ դասարանների աշակերտների համար:
բ.<<Լավագույն արտաքին ձևավորում>>
10-11 դասարանների աշակերտների համար :
գ.<<Ինչպես են նշում Նոր  տարին այլ երկրներում>> շնորհանդես:
10-11 դասարանների աշակերտների համար :
.<<Դիմակահանդեսը>>կազմակերպել էր ԱՇԽ:
Դիմակահանդեսին մասնակցում էին 6-9-րդ դասարանները:
Յուրաքնանչյուր դասրանի հանձնարարվեց ներկայացնել որևէ երկրում Նոր տավա անցկացման սովորույթներն ու ավանդույթները,պարային և երաժշտական համար: 
            Դասրանները և նրանց հանձնարարված երկրները
Դասարանը
Երկիրը
6-1
Անգլիա
6-2
Ամերիկա
7
Գերմանիա
8-1
Ֆրանսիա
8-2
Ռուսաստան
9_1
Իսպանիա
9-2
Իտալիա

Յուրաքանչյուր դասարանի տրվել էր մեկ երկիր և նրանք պետք է ներկայացնեին, թե ինչպես են տոնում Ամանորը այդ երկրներում: Աշակերտները պետք է պատրաստեին նաև  երգ ու պար: Միջոցառմանը տոնական տրամադրություն և Նոր տարավա շունչ էին հաղորդում աև Ձմեռ պապը և Ձյունանուշը:Նրանք շրջում էին դահլիճում և շփվում  տարիքով ավելի փոքր երեխաներ հետ:
Միջոցառումը սկսվեց 6-րդ դասարանցիների ելույթով:Նրանք ներկայացնում էին, թե ինչպես են նշում Ամանորը Անգլիայում և Ամերիկայում: Երեխաները ներկայացրեցին 1 երգ և  պարեցին <<Լամպադա>>:
7-րդ դասարանցիները պատմում եին գերմանացիների ամանորյա ավանդույթների մասին,
81  դասարանը ներկայացրեց, թե ինչպես են տոնում Ամանորը Ֆրանսիայում, նրանք երգեցին երգ, պարեցին ժամանակակից պար:
82  դասարանը ներկայացնում էր Ռուսաստանի Ամանորը:Նրանք նույնպես պարեցին, երգեցին:Միջոցառման ընթացքում անցկացվեցին խաղեր: Դրանցից մեկում հրավիրվեցին  5 համարձակ զույգեր, յուրաքանչյուր զույգի տրվեց մեկական փուչիկ: Երաժշտության միանալուց հետո նրանք պետք է պարեին, փուչիկը պահելով իրենց միջև , իսկ երբ երաժշտությունն անջատվեր, նրանք պետք է միմյանց ամուր գրկեին այնպես, որ փուչիկը պայթեր: Ում փուչիկի պայթոցի ձայնը առաջինը կլսվեր, այդ զույգը կհաղթեր: Մրցույթում հաղթեցին 91 դասարանի աշակերտները:
91  դասարանը ներկայացնում էր Լեհաստանի Ամանորը:Նրանք երգում էին Happy New Year երգը:
92  դասարանը ներկայացրեց, թե ինչպես են տոնում Ամանորը Իտալիայում:
Բոլոր  դասրանները  եկել էին պատրաստված  և  շատ հետաքրքիր և ուրախ համարներ բեմադրած:Ելույթների ընթացքում հանդիսատես երեխաները անկաշկանդորեն  պարում էին և իրենց ծափահարություններով աջակցում ելույթ ունեցող աշակերտներին:


 Երեխաներ ելույթների ավարտից հետո դրվեց բարձ երաժշտություն և    դահլիճը   վերածվեց  պարահրապարակի:

Միջոցառումը  բոլոր երեխաներին հաղորդեց բարձր տրամադրություն:
<<Լավագույն արտաքին ձևավորում>> կատարվեց դպրոցամերձ հողամասում և 10-11 դասարանների աշակերտները մեծ ոգևորվածությամբ և խանդավառությամբ ձևավորեցին հողամասի ծառերը :




<<Ինչպես են նշում Նոր  տարին այլ երկրներում>> շնորհանդեսը  ներկայացրեցին 10-12 դասարանների աշակերտները :Նրանք շատ հետաքրքիր տեղեկություններ էին ներկայացրել և շատ գեղեցիկ ավանդապատումներ:


No comments:

Post a Comment

circle.am