Thursday, May 30, 2013

Построчное рисование стихотворения Марины Цветаевой

ՖԻԶԻԿԱ 11 ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ <Ա>

ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ-ԿԻՆԵՏԻԿ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

1.     Ձևակերպեք մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնադրույթները:
2.     Ինչ է ջերմային շարժումը:
3.     Սահմանեք մակրոսկոպական համակարգը:
4.     Որն է մոլեկու լային-կինետիկ տեսության և ջերմադինամիկայի մեթոդներով համակարգի ջերմային հատկությունները նկարագրելու տարբերությունը:
5.     Ինչ կարգի մեծություններ ենմոլեկուլների (ատոմ նե րի) չափերը և զանգվածները:
6.     Ինչ է նյութի քանակը և ինչ միավորով է այն արտա հայտվում:
7.     Որքան է Ավոգադրոյի հաստատունը:
8.     Ինչ է մոլային զանգվածը:
9.     Ինչպես է որոշվում m զանգվածով մարմնի նյութի քանակը:
10. Որ շարժումն են անվանում բրոունյան շարժում:
11. Ինչպես է բրոունյան մասնիկի շարժման ուժգնությունը կախված միջավայրի ջերմաստիճանից:
12. Որ երևույթն են անվանում դիֆուզիա:
13. Ինչպես է դիֆուզիայի արագությունը կախված ջերմաստիճանից:

ԳԱԶԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

14. Թվարկեք գազի վիճակը բնութագրող հիմնական մակրոսկոպական պարամետրերը:
15. Սահմանեք իզոթերմ պրոցեսը:
16. Ձևակերպեք Բոյլ-Մարիոտի օրենքը:
17. Գծեք իզոթերմ պրոցեսում գազի ճնշման ծավալից կախումն արտահայտող գրաֆիկը:
18. Պատկերեք իզոթերմ պրոցեսի գրաֆիկը (p,t) և (t,V) կոորդինատային հարթությունների վրա:
19. Ձևակերպեք Գեյ-Լյուսակի օրենքը:
20. Ձևակերպեք Շառլի օրենքը:
21. Գծեք իզոխոր պրոցեսում գազի ճնշման ջերմաստիճանից կախումն արտահայտող գրաֆիկը:
22. Սահմանեք իդեալական գազը:
23. Փոխազդում են արդյոք իդեալական գազի մոլեկուլները (ատոմները):
24. Որքան է բացարձակ զրո ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով:
25. Գրեք իդեալական գազի վիճակի հավասարումը:
26. Գրեք Կլապեյրոնի հավասարումը:
27. Որքան է ունիվերսալ գազային հաստատունը:

ՋԵՐՄԱԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

28. Սահմանե՛ք ջերմադինամիկական պարամետրը:
29. Ի՞նչ է ջերմաչափական պարամետրը:
30. Սահմանե՛ք ներքին էներգիան:
31. Ի՞նչ բանաձևով են հաշվում միատոմ իդեալական գազի ներքին էներգիան:
32. Որքա՞ն է իզոխոր պրոցեսում գազի կատարած աշխատանքը:
33. Ո՞ր մեծությունն է կոչվում ջերմաքանակ:
34. Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
35. Գրե՛ք ջերմային հաշվեկշռի հավասարումը:
36. Սահմանե՛ք ջերմունակությունը, տեսակարար ջերմունակությունը և մոլային ջերմունակությունը:
37. Սահմանե՛ք շոգեգոյացման տեսակարար ջերմությունը:
38. Սահմանե՛ք պինդ բյուրեղային մարմնի հալման տեսակարար ջերմությունը:
39. Սահմանե՛ք վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:
40. Ո՞ր համակարգն է կոչվում ջերմամեկուսացված:
41. Ձևակերպե՛ք ջերմադինամիկայի առաջին օրենքը:
42. Գրե՛ք ջերմադինամիկայի առաջին օրենքն արտահայտող բանաձևը:
43. Ո՞ր պրոցեսն է կոչվում ադիաբատ:
44. Ո՞ր սարքն է կոչվում ջերմաշարժիչ:
45. Ի՞նչ հիմնական մասերից է բաղկացած ջերմաշարժիչը:
46. Սահմանե՛ք ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակիցը:
47. Ի՞նչ բանաձևով են հաշվարկում ջերմաշարժիչի ՕԳԳ-ի առավելագույն արժեքը:
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

48. Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում:
49. Ի՞նչ է գոլորշիացումը:
50. Ո՞ր պրոցեսն է կոչվում խտացում:
51. Ի՞նչ է ցնդումը (սուբլիմումը):
52. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած:
53. Ո՞ր գոլորշին է կոչվում չհագեցած:
54. Սահմանե՛ք եռումը:
55. Ի՞նչ է օդի խոնավությունը:
56. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

57. Սահմանե՛ք մակերևութային լարվածությունը:
58. Ինչի՞ց է կախված մակերևութային լարվածության արժեքը:
59. Ինչպե՞ս է ուղղված մակերևութային լարվածության ուժը:
60. Ո՞րն է թրջման երևույթը:
61. Ի՞նչ բանաձևով է արտահայտվում հեղուկի մակերևույթի կորությամբ պայմանավորված ճնշումը:

ՊԻՆԴ ՄԱՐՄԻՆՆԵՐ

62. Ինչո՞վ է բնութագրվում բյուրեղային վիճակը:
63. Ի՞նչ է անիզոտրոպությունը:
64. Ինչո՞վ է տարբերվում միաբյուրեղը բազմաբյուրեղից:
65. Ի՞նչ կառուցվածքային տարբերություն կա բյուրեղային և ամորֆ մարմինների միջև:
66. Ինչպիսի՞ն է հեղուկ բյուրեղի կառուցվածքը:
67. Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական և ո՞րը՝ պլաստիկ:
68. Սահմանե՛ք մեխանիկական լարումը և միավորը ՄՀ-ում:
69. Ինչպե՞ս է ձողի հարաբերական երկարացումը կախված նրա նյութի տեսակից:

ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿԱ

70. Ի՞նչ է բնութագրում էլեկտրական լիցքը: Գոյություն ունի՞ արդյոք մասնիկ՝ առանց լիցքի: Իսկ լիցք՝ առանց մասնիկի:
71. Բացատրե՛ք «տարրական լիցք» հասկացությունը:
72. Ո՞ր մարմինն ենք անվանում դրականապես լիցքավորված, և ո՞րը՝ բացասականապես լիցքավորված:
73. Ի՞նչ է կետային լիցքը:
74. Ձևակերպե՛ք լիցքի պահպանման օրենքը:
75. Ի՞նչ է ուսում նասիրում էլեկտրաստատիկան:
76. Ինչպե՞ս են փոխազդում երկու լիցքավորված մարմիններ, երբ նրանց լիցքերը՝ ա. նույնանուն են, բ. տարանուն են:
77. Նկարագրե՛ք ոլորակշեռքի կառուցվածքը:
78. Ձևակերպե՛ք Կուլոնի օրենքը:
79. Գրե՛ք Կուլոնի օրենքն արտահայտող բանաձևը:
80. Ո՞րն է k հաստատունի ֆիզիկական իմաստը:
81. Ինչպե՞ս է սահմանվում էլեկտրական լիցքի միավորը ՄՀում:
82. Որքա՞ն է k հաստատունի արժեքը:
83. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դաշտի լարվածություն:
84. Ո՞ր ուղղությունն է ընդունվել որպես էլեկտրական դաշտի լարվածության վեկտորի ուղղություն:
85. Ի՞նչ միավորով է արտահայտվում էլեկտրական դաշտի լարվածությունը միավորների ՄՀ-ում:
86. Էլեկտրական դաշտի լարվածության միավորն արտահայտեք ՄՀ-ի հիմնական միավորներով:
87. Գրե՛ք կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածության բանաձևը:
88. Ի՞նչ է էլեկտրական դաշտի ուժագիծը:
89. Պատկերե՛ք՝ ա. առանձնացված դրական կամ բացասական կետային լիցքի, բ. երկու տարանուն կետային լիցքերի, գ. երկու նույնանուն կետային լիցքերի, դ. համասեռ էլեկտրական դաշտի ու ժագծերը:
90. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալ:
91. Ի՞նչ է էլեկտրական լարումը տարածության երկու կետերի միջև:
92. Ո՞րն է պոտենցիալի (պոտենցիալների տարբերության, լարման) միավորը ՄՀ-ում: Ինչե՞ս են սահմանում այդ միավորը:
93. Գրե՛ք համասեռ էլեկտրաստատիկ դաշտի լարվածության պրոյեկցիայի և պոտենցիալների տարբերության կապն արտահայտող բանաձևը:
94. Ո՞ր նյութերն են անվանում հաղորդիչ ներ:
95. Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրաստատիկ մակածում:
96. Ինչպե՞ս է ուղղված էլեկտրաստատիկ դաշտի լարվածության վեկտորը հաղորդչի մակերևույթի կետերում:
97. Ո՞ր մո լեկուլներն են անվանում բևեռային:
98. Ո՞ր նյութի կառուցվածքային տարրերն են բևեռային մոլեկուլներ:
99. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում առանձնացված հաղորդչի էլեկտրաունակություն: Հաղորդչի ի՞նչ հատկություն է այն բնութագրում:
100.                    Ի՞նչ ֆիզիկական իմաստ է արտահայտում առանձնացված հաղորդչի ունակությունը:
101.                    Գրե՛ք հաղորդիչ գնդի ունակության բանաձևը, երբ գուն դը՝                                        ա) վակուումում է,          բ) համասեռ դիէլեկտրական միջավայրում է:
102.                    Ինչի՞ց է կախված հաղորդչի ունակությունը:
103.                    Սահմանե՛ք ՄՀ-ում էլեկտրաունակության միավորը:
104.                    Ի՞նչ է կոնդենսատորը:
105.                    Ո՞ր մե ծությունն են անվանում կոնդենսատորի ունակություն, ո՞րն է նրա միավորը:
106.                    Ինչի՞ց է կախված կոնդեն սատորի էլեկտրաունակությունը:
107.                    Գրե՛ք հարթ կոնդենսատորի էլեկտրաունակության բանաձևը:
108.                    Ի՞նչ բանաձևով են հաշվում հաջորդաբար միացված կոնդենսատորների մարտկոցի ունակությունը:
109.                    Ինչու՞ զուգահեռ միացված կոնդենսատորներից յուրաքանչյուրն ունի նույն լարումը:
110.                    Ի՞նչ բանաձևով են հաշվում զուգահեռ միացված կոնդենսատորների մարտկոցի ունակությունը:
111.                    Գրե՛ք լիցքավորված հաղորդիչների էլեկտրաստատիկ փոխազդեցության էներգիայի բանաձևը: Ինչո՞վ է տարբերվում այդ բանաձևը կետային լիցքերի փոխազդեցու թյան էներգիայի բանաձևից:

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

112.                    Ինչպե՞ս են հաղորդչում շարժվում լիցքավորված ազատ մասնիկները էլեկտրական դաշտի բացակայության դեպքում:
113.                    Ինչ պե՞ս են հաղորդչում շարժվում լիցքավորված ազատ մասնիկները էլեկտրական դաշտի առկայությամբ:
114.                    Ի՞նչն են անվանում էլեկտրական հոսանք:
115.                    Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:
116.                    Ի՞նչ ազդեցություններ ունի էլեկտրական հոսանքը:
117.                    Ո՞ր հոսանքն է կոչվում հաստատուն:
118.                    Ո՞ր մե ծու թյունն են անվանում հոսանքի ուժ:
119.                    Ինչպիսի՞ մե ծու թյուն է հոսանքի ուժը՝ սկալյա՞ր, թե՞ վեկտորական:
120.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում հոսանքի ուժը միավորների ՄՀ-ում:
121.                    Ձևակերպե՛ք Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
122.                    Միևնույն լարման դեպքում երկու հաղորդիչներից որի՞ մեջ է հոսանքի ուժն ավելի մեծ:
123.                    Ի՞նչ տեսք ունի մետաղե հաղորդչի վոլտ-ամպերային բնութագիրը:
124.                    Ի՞նչ մեծություններից է կախված հաղորդչի դիմադրությունը:
125.                    Ո՞ր մե ծու թյունն են անվանում տեսակարար դիմադրություն:
126.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում տեսակարար դիմադրությունը միավորների   ՄՀ-ում:
127.                    Ինչպե՞ս է փոխվում մետաղե հաղորդչի դիմադրությունը ջերմաստիճանը բարձրացնելիս:
128.                    Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի նյութի դիմադրության ջերմաստիճանային գործակիցը:
129.                    Հաղորդիչների ո՞ր միացումն է կոչվում հաջորդական:
130.                    Հաղորդիչների ո՞ր միացումն է կոչվում զուգահեռ:
131.                    Ո՞ր մեծության արժեքն է միևնույնը շղթայում հաջորդաբար միացված բոլոր հաղորդիչների համար:
132.                    Ո՞ր մե ծության արժեքն է միևնույնը շղթայում զուգահեռաբար միացված բոլոր հաղորդիչների համար:
133.                    Ի՞նչ բանաձևով են հաշ վում հաջորդաբար միացված n հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը:
134.                    Ի՞նչ բանաձևով են հաշվում զուգահեռաբար միացված n հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը:
135.                    Ի՞նչ բանաձևով է որոշվում հոսանքի աշխատանքը:
136.                    Ձևակերպե՛ք Ջոուլ-Լենցի օրենքը:
137.                    Ո՞ր մե ծությունն են անվանում հոսանքի հզորություն:
138.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում հոսանքի հզորությունը:
139.                    Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրաշարժ ուժ:
140.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում էլեկտրաշարժ ուժը:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԸ ՏԱՐԲԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ

141.                    Ո՞ր մասնիկների շարժմամբ է պայմանավորված էլեկտրական հոսանքը մետաղներում:
142.                    Ո՞ր նյութերն են կոչվում կիսահաղորդիչներ:
143.                    Ինչի՞ց է կախված կիսահաղորդչի դիմադրությունը:
144.                    Ո՞ր կիսահաղորդիչն է կոչվում n տիպի:
145.                    Ո՞ր կիսահաղորդիչն է կոչվում p տիպի:
146.                    Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ:
147.                    Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրոլիտային դիսոցում:
148.                    Ինչպե՞ս են շարժվում իոններն էլեկտրոլիտի լուծույթում՝
149.                    ա) էլեկտրական դաշտիբացակայությամբ, բ) էլեկտրական դաշտում:
150.                    Ինչպե՞ս է կախված էլեկտրոլիտի լուծույթի դիմադրությունը ջերմաստիճանից:
151.                    Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրոլիզ:
152.                    Ձևակերպե՛ք Ֆարադեյի օրենքն էլեկտրոլիզի համար:
153.                    Ո՞ր մե ծությունն են անվանում էլեկտրաքիմիական համարժեք, և ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի այն:
154.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում նյութի էլեկտրաքիմիական համարժեքը միավորների ՄՀ-ում:
156.                    Ո՞ր մեծությունն են անվանում Ֆարադեյի հաստատուն. գրեք այն:

ՄԱԳ ՆԻ ՍԱ ԿԱՆ ԴԱՇՏ

157.                    Ինչպե՞ս են փոխազդում երկու զուգահեռ հոսանքակիր հաղորդիչները, եթե նրանց մեջ էլեկտրական հոսանքներն ունեն՝ ա)մի և նույն ուղղությու նը, բ) հակառակ ուղղություններ:
158.                    Ինչպե՞ս է իրականացվում երկու հոսանքակիր հաղորդիչների մագնիսական փոխազդեցությունը:
159.                    Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել մագնիսական դաշտը:
160.                    Ի՞նչ բանաձևով է որոշվում մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորի մոդուլը:
161.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում մագնիսական դաշտի ինդուկցիան միավորների ՄՀ-ում:
162.                    Ձևակերպե՛ք հոսանքակիր հաղորդչի մագնիսական ինդուկցիայի վեկտորի ուղղությունը որոշող աջ ձեռքի կանո նը:
163.                    Ո՞ր մագնիսական դաշտն են անվանում համասեռ:
164.                    Ձևակերպե՛ք վերադրման սկզբունքը մագնիսական դաշտերի համար:
165.                    Ո՞ր գծերն են անվանում մագնիսական ինդուկցիայի գծեր:
166.                    Պատկերե՛ք ուղիղ հոսանքակիր հաղորդչի և հոսանքակիր կոճի մագնիսական դաշտերի ինդուկցիայի գծերը:
167.                    Ո՞ր ուժն են անվանում Ամպերի ուժ:
168.                    Ձևակերպե՛ք Ամպե րի օրենքը:
169.                    Գրե՛ք Ամպե րի ուժի բանաձևը:
170.                    Ձևակերպե՛ք Ամպերի ուժի ուղղու թյունը որոշող ձախ ձեռքի կանոնը:
171.                    Ո՞ր ուժն են անվանում Լորենցի ուժ:
172.                    Գրե՛ք Լորենցի ուժի բանաձևը:
173.                    Ինչպե՞ս է որոշվում Լորենցի ուժի ուղղությունը:
174.                    Ո՞ր մեծությունն են անվանում նյութի մագնիսական թափանցելիություն:
175.                    Ո՞ր նյութերն են կոչվում դիամագնիսներ, պարամագնիսներ և ֆեռոմագնիսներ:
176.                    Ո՞ր ջերմաստիճանն է կոչվում Կյուրիի կետ:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳ ՆԻՍԱԿԱՆ ՄԱԿԱԾՈՒՄ

177.                    Ո՞րն է էլեկտրամագնիսական մակածման երևույթի էությու նը:
178.                    Ո՞ր մեծությունն են անվանում մագնիսական հոսք:
179.                    Ի՞նչ միավորով է արտահայտվում մագնիսական հոսքը միավորների ՄՀ -ում:
180.                    Ձևակերպե՛ք Լենցի կանոնը:
181.                    Ձևակերպե՛ք էլեկտրամագնիսական մակածման օրենքը:
182.                    Ո՞ր դաշտն են անվանում մրրկային:
183.                    Գրե՛ք համասեռ մագնիսական դաշտում շարժվող հաղորդչում մակածված Էլ ՇՈւ- ի բանաձևը:
184.                    Ո՞ր երևույթն են անվանում ինքնամակածում:
185.                    Բերե՛ք ինքնամակածման երևույթը լուսաբանող փորձերի օրինակներ:
186.                    Գրե՛ք կոճով անցնող հոսանքի և այդ հոսանքի ստեղծած մագնիսական հոսքի կապի բանաձևը:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

187.                    Ո՞ր տատանումներն են կոչվում էլեկտրամագնիսական:
188.                    Ի՞նչ է տատանողական կոնտուրը և ի՞նչ տարրերից է այն կազմված:
189.                    Ի՞նչ է փոփոխական հոսանքը:
190.                    Ինչ պե՞ս են կոչվում փոփոխական հոսանքի աղբյուրները:
191.                    Ո՞ր սարքն են անվանում տրանսֆորմատոր:
192.                    Ի՞նչ կառուցվածք ունի պարզագույն տրանսֆորմատորը:
193.                    Ո՞ր մե ծությունն են անվանում տրանսֆորմացիայի գործակից:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

circle.am