Thursday, May 30, 2013

ՖԻԶԻԿԱ 10 ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ <Ա>

1.      Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում
2.      Ձևակերպեք մեխանիկայի հիմնական խնդիրը:
3.      Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին: 
4.      Ինչի՞ց է կազմված հաշվարկման համակարգը:
5.      Ո՞ր մեծությունն են անվանում սկալյար: 
6.      Ի՞նչն են անվանում երկու վեկտորների երկրաչափական գումար: 
7.      Ինչպե՞ս է որոշվում համուղղված վեկտորների գումարի մոդուլը: 
8.      Ինչպե՞ս է որոշվում հակուղղված վեկտորների գումարի մոդուլը:
9.      Ի՞նչն են անվանում շառավիղ-վեկտոր:
10.  Ի՞նչն են անվանում մարմնի կատարած տեղափոխություն:
11.  Ի՞նչն են անվանում շարժման օրենք:
12.  Ի՞նչ է նյութական կետը:
13.  Ի՞նչ պայմանի դեպքում կարելի է անտեսել մարմնի չափերը:
14.  Ո՞ր մարմինն է կոչվում բացարձակ պինդ: 
15.  Ո՞ր շարժումն է կոչվում համընթաց: Բերե՛ք օրինակ: 
16.  Ո՞ր շարժումն է կոչվում պտտական: Բերե՛ք օրինակ:

ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ

17.  Ո՞ր շարժումն է կոչվում ուղղագիծ հավասարաչափ: 
18.  Ի՞նչն են անվանում ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն: 
19.  Ի՞նչ է ցույց տալիս ճանապարհային արագությունը: 
20.  Ի՞նչ միավորով է արտահայտվում արագությունը ՄՀ-ում:
21.  Ձևակերպե՛ք տեղափոխությունների գումարման կանոնը: 
22.  Ձևակերպե՛ք արագությունների գումարման կանոնը:

ՈՒՂՂԱԳԻԾ ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ

23.  Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: 
24.  Ի՞նչ բանաձևով են հաշվում անհավասարաչափ շարժման միջին արագությունը: 
25.  Ի՞նչ է ակնթարթային արագությունը:
26.  Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ փոփոխական: 
27.  Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող փոփոխական շարժման արագացում: 
28.  Ո՞րն է արագացման միավորը ՄՀ-ում:
29.  Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում: 
30.  Գրե՛ք առանց սկզբնական արագության ազատ անկում կատարող մարմնի շարժման 
62.  կինեմատիկական հավասարումները:

ԿՈՐԱԳԻԾ ՇԱՐԺՈՒՄ

31.  Ո՞ր շարժումներն են անվանում կորագիծ: 
32.  Ի՞նչն են անվանում ակնթարթային արագություն:
33.  Ինչպե՞ս է ուղղված ակնթարթային արագությունը հետագծի տվյալ կետում:
34.  Ի՞նչն ենանվանում ակնթարթային արագացում: 
35.  Ո՞ր շարժումն ենանվանում կորագիծ հավասարաչափ շարժում: 
63.  Ի՞նչ բանաձևով է որոշվում կորագիծ հավասարաչափ շարժում կատարող մարմնիª t ժամանակամիջոցում անցած ճանապարհը:
36.  Սահմանե՛ք հավասարաչափ շրջանագծային շարժման պարբերությունը և հաճախությունը:
37.  Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ փոփոխական շրջանագծային շարժում: 
38.  Ի՞նչն են անվանում անկյունային արագացում:
39.  Գրե՛ք հորիզոնա կան ուղղությամբ նետված մարմնի շարժման կինեմատիկական հավասարումները:

ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

40.  Ո՞ր երևույթն են անվանում իներցիա:
41.  Ո՞ր համակարգերն են կոչվում իներցիալ: 
42.  Ձևակերպե՛ք Նյուտոնի առաջին օրենքը:
43.  Ինչ պե՞ս է կոչվում զանգվածի միավորը ՄՀ-ում:
44.  Ո՞ր մեծությունն են անվանում ուժ: 
45.  Ո՞րն է մարմնի արագացման պատճառը: 
46.  Ի՞նչն են անվանում ուժերի համազոր: 
47.  Ձևակերպե՛ք Նյուտոնի երկրորդ օրենքը: 
48.  Ձևակերպե՛ք Նյուտոնի երրորդ օրենքը:

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ

49.  Ի՞նչն են անվանում դեֆորմացիա: 
50.  Ձևակերպե՛ք Հուկի օրենքը: 
51.  Ձևակերպե՛ք տիեզերական ձգողության օրենքը: 
52.  Ի՞նչն է կոչվում ծանրության ուժ: 
53.  Ինչպե՞ս է ուղղված մարմնիվրա ազդող ծանրության ուժը: 
54.  Որքա՞ն է ազատ անկման արագացումը Երկրի մակերևույթից h բարձրությունում: 
55.  Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ: 
56.  Ո՞ր ուժն են անվանում հակազդեցության ուժ: 
57.  Ի՞նչն են անվանում դադարի շփման ուժ: 
58.  Որքա՞ն է դադարի շփման ուժը և ինչպե՞ս է այն ուղղված: 
59.  Դադարի շփման առավելագույն ուժն ինչպե՞ս է կախված ճնշման ուժից: 
60.  Գրե՛ք սահքի շփման ուժի բանաձևը և նշե՛ք, թե ինչպես է այն ուղղված:

ՍՏԱՏԻԿԱ

61.  Ի՞նչ է ուժի բազուկը:
62.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ուժի մոմենտ տրված առանցքի նկատմամբ:
63.  Ի՞նչ միավորով է արտահայտվում ուժի մոմենտը:
64.  Գրե՛ք ուժի մոմենտն արտահայտող երեք բանաձև:
65.  Ո՞ր կետն են անվանում մարմնի զանգվածների կենտրոն:
66.  Ո՞ր ուժերն են կոչվում պոտենցիալային:
67.  Ո՞ր մեծությունն են անվանում հզորություն:
68.  Ի՞նչ միավորով է արտահայտվում հզորությունը միավորների ՄՀ -ում:
69.  Ո՞ր մեծությունն է կոչվում օգտակար գործողության գործակից:
70.  Ո՞ր էներգիան են անվանում մարմնի կինետիկ էներգիա և ի՞նչ բանաձևով է այն արտահայտվում:
71.  Ձևակերպեք մարմնի կինետիկ էներգիայի թեորեմը:
72.  Ո՞ր էներգիան են անվանում պոտենցիալ էներգիա:
73.  Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի՝ ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիան:
74.  Ի՞նչ բանաձևով է որոշվում առաձգականորեն դեֆորմացված զսպանակի պոտենցիալ էներգիան:
75.  Սահմանե՛ք լրիվ մեխանիկական էներգիան:
76.  Գրե՛ք կինետիկ էներգիայի թեորեմի բանաձևը:
77.  Գրե՛ք պոտենցիալ էներգիայի թեորեմի բանաձևը:
78.  Ձևակերպե՛ք լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:
79.  Ո՞ր մեծությունն է կոչվում ուժի իմպուլս, և ի՞նչ միավորով է այն արտահայտվում:
80.  Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս, և ի՞նչ միավորով է այն արտահայտվում:
81.  Ո՞ր ուժերն են կոչվում ներքին ուժեր:
82.  Ո՞ր ուժերն են կոչվում արտաքին ուժեր:
83.  Ձևակերպե՛ք իմպուլսի պահպանման օրենքը:

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

84.  Ի՞նչ է տատանողական շարժումը:
85.  Ո՞ր տատանումներն են կոչվում պարբերական:
86.  Ո՞ր մեծությունն են անվանում տատանումների պարբերություն, տատանումների հաճախու թյուն:
87.  Ի՞նչ է տատանումների լայնույթը:
88.  Մարմինը t ժամանակում կատարում է N տատանում:
89.  Որքա՞ն է տատանումների՝ ա) պարբերությունը, բ) հաճախությունը:

90.  Ո՞ր տատանումներն են կոչվում հարկադրական:


շարունակելի

No comments:

Post a Comment

circle.am