Wednesday, May 1, 2013

ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ



                                 ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
     <<ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ>> նախագիծը,որը պլանավորված էր 2013 թ. մայիսի մեկին`Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը,  իրականացնում էին   198 ավագ դպրոցի կենսաբանության խմբակի սաները: Նախագիծն աջակցվում էր դպրոցի և այգու տնօրինության կողմից::Նախագծի իրականացման աառաջին փուլում բնագետներն այգու աշխատակցի օգնությամբ ծանոթացան կենդաանատեսակներին և յուրաքանչյուրն ընտրեց մեկ ցեղատեսակ:Հաջորդ փուլում ընտրած ցեղատեսակի վերաբերյալ հավաքած տեղեկությունների հիման վրա կազմվեցին շնորհանդեսներ: Նախագծի ավարտական փուլում դպրոցի սաները այգում ներկայացնելու էին իրենց  ընտրած կենդանատեսակը :   
    Այգու աշխատակիցները և  տնօրինությունը մեծ սիրով համաձայնեցին համագործակցել մեր դպրոցի հետ և օգնել մասնագիտական խորհուրդներով:

 
 
 Սույն թ.մայիսի մեկին այգում իրականացված նախագծի շրջանակներում ներքոհիշյալ աշակերտները ներկայացրեցին հետևյալ կենդանիները`
  • ուղտը`Բեկնազարյան Արմենուհին,
  • բենգալյան վագրը`Ասլանյան Արևիկը,
  • գորշ գայլը`Շուշանյան Լիլիթը,
  • լուսանը`Պետրոսյան Անուշը,
  • եղնիկը`Շահբազյան Սուսաննան,
  • աղվեսը`Սարգսյան Դավիթը,
  • առյուծը`Կարապետյան Արշակը,
  • սիրամարգը`Գևորգյան Մարիամը:


Պատանի բնագետները մեծ սիրով ներկայացրեցին կենդանիներին,պատասխանեցին այցելուների հարցերին, ինչպես նաև :այցելուներին բաժանեցին  բուկլետներ, որում ներկայացված էին դպրոցը և այգին:





Վստահ ենք, որ այս օրը երկողմ շահավետ համագործակցության գեղեցիկ և խոստումնալից սկիզբ էր


No comments:

Post a Comment

circle.am