ՀՀ սփյուռքի նախարարությունը
Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակներում իրականացնում
է մեր փառապսակ մեծերին նվիրված «Մեր մեծերը» ծրագիրը: 2013թ-ին այս ծրագրում
ընդգրկվել են Արշակ Չոպանյանը, Գևորգ Զ. Չորեքչյանը, Վիլյամ Սարոյանը, Նիկոլ Աղբալյանը
և Հայաստանի շախմատի հավաքականը:
Երևանի N 198 ավագ դպրոցում պլանավորվեցին և փետրվարի 13-ից մեկնարկվեց մեր մեծերին նվիրված միջոցառումների շարքը:
Երևանի N 198 ավագ դպրոցում պլանավորվեցին և փետրվարի 13-ից մեկնարկվեց մեր մեծերին նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառումներ նվիրված
Վ.Սարոյանին:
10-րդ դասարանցիներին հանձնարարվել է կարդալ <<Հեյ ով կա այնտեղ>> ստեղծագործությունը և գրել շարադրություն:
10-11-րդ դասարանների աշակերտներին հանձնարարվեց ուսումնասիրել և պատրաստել շնորհանդեսներ և տեսահոլովակներ նվիրված Վ.Սարոյանի կյանքին ստեղծագործական աշխատանքին:
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ շնորհանդեսների ներկայացումը :
Անցկացվեց պաստառների մրցույթ նվիրված Վ.Սարոյանին:
6-8-րդ դասրաններին հանձնարարվեց պատրաստել պաստառներ: ԵՎ ընտրվեցին լավագույնները:
6-8-րդ դասրաններին հանձնարարվեց պատրաստել պաստառներ: ԵՎ ընտրվեցին լավագույնները:
N 198 ավագ դպրոցի «Բարձրաձայն ընթերցանություն» խմբակը կազմակերպեց միջոցառում նվիրված Վ. Սարոյանին և ներկայացվեց «Սովյալները» ներկայացումը:
Միջոցառումներ նվիրված Գևորգ Զ Չորեքչյանին
Մայիսի 18-ին ներկայացվեց Վ.Սարոյանի <<Հեյ , ով կա այնտեղ >> ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը :
Գևորգ Զ Չորեքչյանին նվիրված միջոցառումների շարքը բաղկացած էր երեք փուլից:
Առաջին փուլում կազմակերպվեց հարցում Գևորգ Զ Չորեքչյանի մասին:
Երկրորդ փուլում կազմակերպվեց դասախոսություն և աշակերտներին տրվեց հանձնարարություն ուսումնասիրել և պատրաստել շնորհանդեսներ նվիրնած Գևորգ Զ Չորեքչյանին:
Երրորդ փուլում ներկայացվեցին Չորեքչյանին նվիրված պաստառները և շնորհանդեսները,և Հայոց եկեղեցու դասին անցկացվեց փոքրիկ վիկտորինա :
Փետրվարի -13-ին 9-11-րդ դասարանների աշակերտներին ներկայացվեց դասախոսություն նվիրված Գևորգ Զ Չորեքչյանին: Պատմության ուսուցիչ Զ. Հավհաննիսյանը ներկայացրեց հոդված նվիրված Գևորգ Զ Չորեքչյանի կյանքին գործունեությանը:
Առաջին փուլում կազմակերպվեց հարցում Գևորգ Զ Չորեքչյանի մասին:
Երկրորդ փուլում կազմակերպվեց դասախոսություն և աշակերտներին տրվեց հանձնարարություն ուսումնասիրել և պատրաստել շնորհանդեսներ նվիրնած Գևորգ Զ Չորեքչյանին:
Երրորդ փուլում ներկայացվեցին Չորեքչյանին նվիրված պաստառները և շնորհանդեսները,և Հայոց եկեղեցու դասին անցկացվեց փոքրիկ վիկտորինա :
Փետրվարի -13-ին 9-11-րդ դասարանների աշակերտներին ներկայացվեց դասախոսություն նվիրված Գևորգ Զ Չորեքչյանին: Պատմության ուսուցիչ Զ. Հավհաննիսյանը ներկայացրեց հոդված նվիրված Գևորգ Զ Չորեքչյանի կյանքին գործունեությանը:
Նիկոլ Աղբալյան և Արշակ Չոպանյան
Նիկոլ Աղբալյանին և Արշակ Չոպանյանին նվիրված միջոցառումները
Նիկոլ Աղբալյանին և Արշակ Չոպանյանին նվիրված միջոցառումները
2013 թ. մայիսի յոթին 11-5, 10-2
և 10-4դ դասարանների աշակերտները շնորհանդեսի
տեսքով ներկայացրին իրենց պատրաստած աշխատանքը՝
նվիրված հայազգի նշանավոր մտավորականներ
և գրականագետներ Նիկոլ Աղբալյանին և Արշակ Չոպանյանին: Աշակերտները բազմաթիվ
տեղեկություններ էին դուրս գրել, նաև սովորել նրանց կյանքի, գրական և
հասարակական գործունեության մասին՝ օգտվելով տարբեր աղբյուրներից ՝ հանրագիտարաններից,
համացանցից, գեղարվեստական և մասնագիտական
գրքերից, թերթերից ու ամսագրերից: Աշակերտների հետազոտական աշխատանքը՝ նորագույն տեխնոլոգիայի կիրառմամբ, նպաստեց՝
այսօրվա երիտասարդը ավելի լավ ճանաչի
այն հեղինակներին, որոնք ծրագրային պարտադիր նյութից դուրս են, քիչ են ուսումնասիրված,
բայց շատ կարևոր է նրանց ճանաչությունը և արժանի
գնահատումը յուրաքանչյուր հայի կողմից:
2013 թ. մայիսի ութին Ն. Աղբալյան հեղինակին նվիրված բաց դաս տեղի ունեցավ 9-1 դասարանում: /Ստորև ներկայացվում է բաց դասի պլանը/:
Դասարան- 9-1դասարան
Թեման – Նիկոլ Աղբալյան
Դասի նպատակը- Ուսումնասիրել մեծ մտավորականի, նշանավոր հայորդու կյանքին ու գրական- հասարակական
գործունեությանը վերաբերող տեղեկություններ,
բացահայտել նրան՝ որպես մարդու, գրաքննադատ- հրապարակախոսի, պետական ու քաղաքական գործչի, մեծ հայրենասերի
Խնդիրները-
1.
Նիկոլ Աղբալյանի կենսագրությունը
2.
Բազմահանճար հայ մտավորականը՝ մեծ մանկավարժը, հմուտ հոգեբանը և հումանիստ
մարդ-անհատը
3.
Հայ մտքի հանճարը. հայ
գրականության պատմության և գրականագիտության
մեջ նրա թողած ավանդը
4.
Ն. Աղբալյանը ՝ << Վերնատուն>> գրական խմբակի
անդամ
5.
Ն. Աղբալյանը՝
20-րդ դարի պետական-քաղաքական գործիչ / ապրած ժամանակաշրջանը և նրա ներդրումը հայրենիքի կայացման և զարգացման
գործում/
6.
Ն. Աղբալյանի պատգամները՝ բոլոր ժամանակների համար արդիական, ուսուցանող և գնահատելի
Դասի ընթացքը
Ուսուցչի
կարճ դասախոսություն - Այսօրվա բաց դասը
նվիրված է մեծ հային՝ պետական- քաղաքական և հասարակական գործիչ Ն. Աղբալյանին՝ մի մարդու,
ով իր շնորհակալ աշխատանքով մեծ ներդրում ունեցավ
հայ ժողովրդի պետականության կայացման
ճանապարհին, ով անջնջելի հետք թողեց հայ և համաշխարհային գրականության պատմության,
գրականագիտության պատմության մեջ՝ շնորհիվ
իր տաղանդի՝ այն անսահման վաստակի, որի արդյունքում զարգացավ հայ գրաքննադատական միտքը, ծնվեցին արժեքավոր
և մնայուն գիտական, մանկավարժական և գրականագիտական հոդվածներ, հրապարակախոսական աշխատություններ, գրախոսություններ, բազմաթիվ գրքեր: Ն. Աղբալյան մարդ-
անհատին կուսումնասիրենք բոլոր տեսանկյուններից,
կծանոթանանաք նրա ապրած ժամանակաշրջանին, կուսումնասիրենք նրա գիտական- գեղարվեստական աշխատություններից մի քանիսը,
կփորձենք բացահայտել ժողովրդի կողմից պատվավոր տիտղոսի արժանացած << հայ մտքի դեսպանին >> իր ամբողջական կերպարի մեջ:
Դասի ժամանակ աշակերտները աշխատելու են խմբերով, որոնք կազմելու
համար օգտագործում են հետևյալ հնարը.
Չորս աշակերտները ներկայացնում են Ն. Աղբալյանի՝ սերունդներին ուղղված պատգամները: Հանձնարարվում
է՝ յուրաքանչյուրն իր տետրում
այդ խոսքերից ընտրի որևէ միտք, նախադասություն,
որը համարում է կարևոր կամ առանցքային նախադասություն,
կամ այն մտածելու, խորհելու տեղիք է տալիս:/ Այսպիսով գրառում են չորս նախադասություն/:
Նույն պատգամը ընտրող աշակերտները ձևավորում են 4խումբ: Տրվում է ժամանակ /3 րոպե/
՝ քննարկելու համար, թե ինչ խորհուրդ ունի
Ն. Աղբալյանի յուրաքանչյուր պատգամ: Խմբերը
ներկայացնում են իրենց աշխատանքը: Մտավոր գրոհի
մեթոդով գրատախտակի վրա գրառվում են բոլոր
այն բնութագրող բառերը, որոնք վերաբերում են
Ն. Աղբալյանին՝ որպես մարդ- անհատի, մեծ հոգեբանի: / Աշխատանքի արդյունքում մոտավորապես կունենանք գրված հետևյալ բառերը՝ բարի , ազնիվ,
մարդասեր, հումանիստ, անաչառ, հոգեբան, մտածող, գիտակից, խելացի և այլն/:
Այնուհետև հարց ու պատասխան մեթոդի
միջոցով աշակերտները , պատասխանելով ուսուցչի
հարցերին, ներկայացնում են Ն. Աղբալյանի մասին իրենց սովորած կենսագրական տեղեկությունները / Աշխատանքը կատարվում
է սալիկահանդեսի ներկայացմամբ/
Հարցեր –
1.
Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Ն. Աղբալյանը:
2.
Ի՞նչ է նշանակում<< աղբալ>> արմատը:
3.
Ի՞նչ գիտենք նրա ծնողների մասին:
4.
Նշել Ն. Աղբալյանի ուսումնառության վայրերը:
5.
Ի՞նչն է եղել նրա բարձրագույն կրթություն չստանալու պատճառը: Ինչպե՞ս
է դա
բացատրում Աղբալյանը, և ի՞նչ է պատմում այդ մասին նրա ընկեր Սիմոն
Վրացյանը:
6.
Ինչպե՞ս է արթնացել Ն. Աղբալյանի սերը Սայաթ- Նովայի արվեստի
նկատմամբ:
7.
ՆերկայացնելՆ. Աղբալյանի
հանրային գործունեությունը / աշխատանքային
տարիները, նրա զբաղեցրած պաշտոնները/
8.
Մշտական զբաղվածությունը
ինչպիսի՞ ազդեցություն է թողել ընտանիքում . ներկայացնել Ն. Աղբալյանի և կնոջ ընտանեկան
զրույցից մեկ հատված՝ ըստ Ս. Վրացյանի հուշերի:
9.
Ո՞րն է եղել Ն. Աղբալյանի առաջին գրախոսությունը. ո՞ր թերթերին
է աշխատակցել Ն. Աղբալյանը:
10.
Ն. Աղբալյանը՝ գրաքննադատ- հրապարակախոս. ներկայացնել գրականագիտական
ուսումնասիրությունները, նրանցում արծարծված հարցերի նշանակությունը հայ գրականության
պատմության մեջ:
Քանի որ Ն. Աղբալյանը եղել
է Հ. Թումանյանի կազմակերպած << Վերնատուն>> գրական խմբակի անդամ, ուստի և
կարևորելով այդ փաստը՝ ներկայացվում է << Վերնատան>> մյուս անդամների և Նիկոլ Աղբալյանի բարեկամության, ընկերության վերաբերյալ փոքրիկ բեմականացում
՝ պատրաստված նրանց գրած նամակներից և հուշագրություններից:
Այնուհետև աշակերտները նայում են տեսաֆիլմ
՝ նվիրված Ն. Աբեղյանի գործունեությանը: Տեսաֆիլմի
դիտումից հետո հանձնարարվում է խմբերի ներսում քննարկել , ապա բարձրաձայն պատասխանել
ուսուցչի կողմից յուրաքանչյուր խմբի տրված
հարցերին , որոնք վերաբերում են հայ ժողովրդի պետականացման ճանապարհին Ն. Աղբելյանի
կատարած աշխատանքի նշանակությանը:/ Գրել 5-7 պատճառ, որոնք կհաստատեն, որ Ն. Աղբալյանը իսկապես
մեծ հայ է, հայ ժողովրդի հայրենասեր զավակ՝ մեծարման և գովասանքի արժանի/:
Աշխատանքի այս հատվածը ամփոփվում է Ն. Աղբալյանի գրական դիմանկարի ներկայացմամբ,
որը ևս գրառվում է գրատախտակին խմբային աշխատանքի կատարումից հետո:
Դասի վերջում << Հեղինակի աթոռ>> մեթոդով Ն. Աղբալյանը ներկայացնող
աշակերտին տրվում են հարցեր, որոնց պատասխանում է աշակերտը:
Ամփոփում- անդրադարձ –
Բազմահանճար հայ մտավորական էր Աղբալյանը` կյանքի բոլոր ասպարեզների համար պահանջված
կարողություններով ու հմտությամբ օժտված և, սակայն, տեսեք, թե ինչպես էր գնահատում
նա իրեն. «Կոչում ինչ է – ես էլ չգիտեմ… Ամեն բան եմ և ոչինչ եմ»: Եվ իրոք, նա «ամեն
բան» եղավ` ուսուցիչ, քննադատ, խմբագիր, Դաշնակցական գործիչ, կամավորական խմբերի վարիչ,
հայագիտություն ուսումնասիրող, հրապարակախոս, Հայաստանի Խորհրդարանի անդամ, նախարար,
նույնիսկ …«Շարուրի ցանքերի բաշխման և օգտագործման վարիչ»:
Ամեն գործի փարեց ոգևորությամբ ու նվիրումով,
բայց երբեք հարատև չմնաց միևնույն գործի վրա, չմասնագիտացավ և չտվեց այն, ինչ որ կարող էր և պետք է տար իր մտքի և սրտի անսաման
հարստությունից:
Միջոցառումներ նվիրված Հայաստանի շախմատի հավաքականին:
Հայաստանի շախմատի հավաքականին նվիրված միջոցառումնեը անցկացրեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ.Սաֆարյանը: Աշակերտներին հանձնարարվեց ուսումնասիրել և պատրաստել շնորհանդեսներ նվիրված շախմատ խաղին և Հայաստանի շախմատի հավաքականին:
No comments:
Post a Comment