Saturday, May 25, 2013

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

              ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
                                      ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Մայիսի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես  ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ միջազգային օր: Թիվ 198 ավագ դպրոցի կենսաբանության խմբակի սաները , ովքեր 2012 թ-ից համագործակցում են կենդանաբանական այգու հետ,  այգու տնօրինության կողմից ստացան հրավերք-առաջարկություն` այդ օրվան նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու և անցկացնելու: Խմբակի սաները սիրով համաձայնեցին
    Միջոցառումը տեղիո ունեցավ մայիսի 23-ին` կենդանաբանական այգում : Երեխաները գեղեցիկ շնորհանդեսներով ներկայացրեցին կենդանիների բազմազանությունը, ներկայացրեցին այն կենդանատեսակները, որոնք ապրում են այգում : Միջոցառման մասնակից`  այգու կենդանատեսակների ուսումնասիրությամբ զբաղվող նեղ մասնագետները  իրենց  մասնագիտական գիտելիքներով կիսվեցին  և մեծ սիրով պատասխանոեցին մեր սաների հարցերին : Միջոցառումն անցավ հաճելի լարվածությամբ և բուռն քննարկումներով լի : Այգու աշխատակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը և համագործակցությունը շարունակելու ցանկությունը: Մեր դպրոցի սաները ևս կիսվեցին տպավորություններով, սիրով պատասխանեցին հրավիրված լրագրողների հարցերին:  







No comments:

Post a Comment

circle.am