Friday, October 19, 2012

Ստուգարք 10 դասարան 1ին քառորդ (2012-2013) Երկրաչափություն



1.Որ ուղիղներն են կոչվում զուգահեռ:
2.Որ ուզիզներն են կոչվում խաչվող:
3.Ուղղի և հարթության զուգահեռության հայտանիշը:
4.Զուգահեռ հարթությունների հայտանիշը:
5.Արդյոք ճշմարիտ է,եթե երկու ուղիղներ  չունեն ընդհանուր կետեր,ապա նրանք զուգահեռ են:
6.M կետն ընկած չե a ուղղի վրա:Քանի ուղիղ կա,որ չի հատվում a ուղղին և անցնում է M կետով:
7.a ուղիղը զուգահեռ է   հարթությանը:Ճշմարիտ է,արդյոք,որ այդ ուղիղը չի հատում    հարթության մեջ ընկած ոչ մի ուղղի:
8.a ուղիղը զուգահեռ է   հարթությանը:Ճշմարիտ է,արդյոք,որ այդ ուղիղը զուգահեռ է   հարթության մեջ ընկած ցանկացած ուղղի:
9.a ուղիղը զուգահեռ է   հարթությանը:Ճշմարիտ է,արդյոք,որ այդ ուղիղը զուգահեռ է    հարթության մեջ ընկած որևէ ուղղի:
10.Երկու զուգահեռ ուղիղներից մեկը զուգահեռ է ինչ-որ հարթության:Արդյոք ճշմարիտ է այն պնդումը,որ այդ հարթությանը զուգահեռ է նաև երկրորդ ուղիղը:
11.Արդյոք ճշմարիտ է այն պնդումը.եթե երկու երկու ուղիղներ զուգահեռ են ինչ-որ հարթության,ապա դրանք միմյանց զուգահեռ են:
12.Երկու ուղիղնեը զուգահեռ են ինչ-որ հարթության:Այդ ուղիղները արդյոք կարող են հատվել:
13.Երկու ուղիղներ զուգահեռ են հարթության:Այդ ուղիղները արդյոք կարող են լինել խաչվող:
14.Կարող են,արդյոք  a և b խաչվող ուղիղները զուգահեռ լինի c ուղղին:
15.Սեղանի սրունքները զուգահեռ  են     հարթությանը: Արդյոք  զուգահեռ են    հարթությունը և սեղանի հարթությունը:
16.Զուգահեռագծի երկու կողմերը զուգահեռ են    հարթությանը :Արդյոք զուգահեռ են    հարթությունը և զուգահեռագծի հարթությունը:
17.Ինչպիսի բազմանկյուններ կարող են լինել քառանիստի հատույթները:
18.Ինչպիսի բազմանկյուննեը կարող են լինել խորանարդի հատույթները:
19. ուղիղը հատում է   հարթությունը:   հարթության մեջ կա արդյոք թեկուզ մեկ ուղիղ,որ զուգահեռ է ուզզին:
20.Արդյոք ճշմարիտ է.ցանկացած երեք կետեր գտնվում են մի հարթության մեջ:
21.Արդյոք ճշմարիտ է.ցանկացած չորս կետեր գտնվում են մի հարթության մեջ:
22.Արդյոք ճշմարիտ է.ցանկացած չորս կետեր մի հարթության մեջ չեն գտնվում:
23.Արդյոք ճշմարիտ է.ցանկացաշ երեք կետով անցնում է հարթություն,ընդ որում միայն մեկը:
24.A,B,C,D կետերն  ընկած չեն մի հարթության մեջ:Արդյոք հատվում են A,B,C կետերով և A,B,D կետերով անցնող հարթությունները:
25.Արդյոք կարող են երկու հարթություններն ունենալ միայն մեկ ընդհանուր կետ:
26.Անվանեք ABCD քառանիստի բոլր խաչվող կողերի զույգերը:

No comments:

Post a Comment

circle.am