Thursday, October 11, 2012

Սեմինար ՛՛Մատյանի վարման կարգը՛՛ թեմայով:



Սույն թվականի սեպտեմբերի 24-25-ին ուսուցիչների համար տեղի ունեցավ սեմինար պարապմունք ՛՛Մատյանի վարման կարգը՛՛ թեմայով:
Սեմինարը վարեց փոխտնօրեն Ս.Խաչատրյանը:Սեմինարին վեր հանվեցին այս ուսումնական տարվա մատենավարության հետ կապված փոփոխությունները:
Սեմինարի նպատակն էր այդ միջոցով նախօրոք կանխարգելել սխալ մատենավարման դեպքերը:
Ուսուցիչները բաժանվեցին խմբերի, որոնց հանձնարավեց գրել ուսցիչների և դասղեկների պարտականությունները,որից հետո դրանք բարձրաձայնվեցին և համեմատեցին պաշտոնական գրված պարտականությունների հետ:Ապա նաև տրվեցին իրավիճակային հարցեր մատենավարման սխալ լրացումների հետ կապված, որոնք նրանք փորձեցին ճիշտ ուղղել, իսկ հետո բարձրաձայնվեցին նաև ճիշտ ուղղման ձևերը:
Սեմինարի նպատակն էր նախօրոք կանխել մատենավարության մեջ կատարվող սխալները և մեկ անգամ ևս ուսուցիչներին հիշեցնել իրենց պարտականությունները:


No comments:

Post a Comment

circle.am