Tuesday, October 23, 2012

Սեմինար ՛՛Դասի նպատակ և խնդիրներ ՛՛ թեմայով:





      

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Պատմության և Անգլերենի մեթոդմիավորումների համատեղ սեմինար ՛՛ Դասի նպատակ և խնդիրներ՛՛ թեմայով:

Քանի որ դասալսումների արդյունքում պարզվեց,որ մմ անդամների մոտ կան խնդիրներ կապված օրվա պլանի կազմելու հետ,որոշեց անցկացնել սեմինար<<նպատակ և խնդիրներ>> թեմայով:Սեմինարներին մասնակցեցին անգլերենի և պատմաաշխարհագրության մմ անդամները:


Սեմինարը սկսվեց մտագրոհով՝ինչ դասի տեսակներ գիտեք:Տրվեց ժամանակ,ուսուցիչները զույգերով քննարկեցին և նշեցին իրենց իմացած դասի  տեսակներ:Ընդհարված  ընթերցանության միջոցով ճշտեցին,որն է ճիշտ իրենց գրածներից,որը սխալ:Քանի որ դասի  նպատակը և խնդիրները կախված են նաև դասի տեսակից,հարցադրվեց ինչ է նպատակը և նրա տեսակները:Քննարկվեց խմբային աշխատանքի միջոցով դասի նպատակի տեսակները՝դաստիարակչական,ճանաչողական և ուսուցողական(բաժանվեց նախապես պատրաստված նյութը):
Հաջորդ փուլում հարց տրվեց,թե ինչ է իրենից ներկայացնում խնդիրը,քննարկումից հետո բաժանվեց նյութ,որին ծանոթանալուց և մշակելուց հետո,առանձնացվեցին նպատակները և խնդիրները:Ներկայացվեց նաև,որ կա ժամանակակից տեսակները,որն ասում է խնդիրներն ու նպատակները եթե նույն են,քանի որ խնդիրները դա մանր նպատակներն են որոնք ծառայում են մեկ նպատակի:

No comments:

Post a Comment

circle.am