Thursday, October 18, 2012

Կենսաբանություն 2012-2013 ուս.տարի



Հարցաշար 10-րդ դասարան

1.Ով և երբ է առաջարկել կենսաբանություն անվանումը
2.Կենսաբանության ինչպիսի նոր ուղղություններ գիտեք
3.Ինչպես կբնութագրեք <կյանք>հասկացությունը
4.Ինչպիսի կառուցվածքագործառական մակարդակներով է դրսևորվում կենդանի նյութը
5.Կա արդյոք որոշակի ենթակայություն կենդանի նյութի մակարդակների միջև ու ինչպես է այն արտացոլվում
6.Որն էկենդանի նյութի կազմավորման ամենացածր մակարդակը
7.Ինչ է կենսոլորտը
8.Ինչով է արտահայտվում կենդանի օրգանիզմների բազմազանությունը:
9.Ինչ է էնդեմիկ տեսակը
10.Կենդանի օրգանիզմների ինչպիսի հիմնական հատկանիշներ  ու հատկություններ գիտեք
11.Ինչ էժառանգականությունը
12.Ինչ է փոփոխականությունը
13.Ինչ է գրգռականությունը
14.Ինչ է ռեֆլեքսը
15.Ինչպիսի կենսառիթմեր գիտեք
16.Կենդանի օրգանիզմներում էներգիայի օգտագործման ինչ ճանապարհներ գիտեք
17.Որ օրգանիզմներն են օգտագործում արևի էներգիան
18.Ինչ դեր է կատարում էներգիան օրգանիզմներում
19.Կենսաբանության ուսումնասիրման ինչ մեթոդներ գիտեք
20.Ինչ սարքեր գիտեք,որոնք օգտագործվում են կենդանի օրգանիզմների ուսումնասիրման նպատակով
21.Բերեք Երկրի վրա կյանքի ծագման ձեզ հայտնի բոլոր վարկածները
22.Որն է պանսպերմիայի վարկածը
23.Որն է կրեացիոնիզմի վարկածը
24.Որն  է կենսաքիմիական վ
25.Ինչում է կայանում Ֆ.Ռեդիի փորձերի նշանակությունը
26.Նկարագրեք Լ.Պաստյորի փորձը
27.Ինչպես են առաջացել օրգանական միացություններն առաջնային օվկիանոսում
28.Ինչպես են սնվում հետերոտրոֆ օրգանիզմները
29.Ինչ է քեմոսինթեզը
30.Երբ են երկրի վրա հայտնվել առաջին բջջային օրգանիզմները
31.Ինչ վարկածներ կան էուկարիոտ օրգանիզմների առաջացման վերաբերյալ
32.Որ օրգանիզմն է միջանկյալ տեղ գրավում միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների միջև

No comments:

Post a Comment

circle.am