Thursday, October 18, 2012

Հայոց պատմության ստւոգարքի հարցեր 10--րդ դասարան



Հայոց պատմություն 10-րդ դասարան ստուգարքի հարցեր

1.       Նկարագրեք Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը
2.       Հայկական լեռնաշխարհում ո՞ր տարածքն է կոչվում Միջնաշխարհ
3.       Նկարագրեք Հայկական լեռնաշխարհի գետերը և խոշոր լճերը
4.       Որո՞նք են քարի դարի փուլերը /ներկայացրեք ժամանակագրությամբ/
5.       Քարեդարյան ինչ բնակավայր-հնավայրեր գիտեք Հայկական լեռնաշխարհում
6.       Ի՞նչ նոր երևույթներ են բնորոշ մեզոլիթին
7.       Ի՞նչ փոփոխություններ են կատարվել էնեոլիթում մարդկանց կենցաղում
8.       Որքա՞ն է տևել բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում և ի՞նչ շրջափուլերի է բաժանվում
9.       Ե՞րբ է սկսվել երկաթի դարը Հայկական լեռնաշխարհում, ի՞նչ շրջափուլերի է բաժանվում, որո՞նք են երկաթի դարի բնորոշ փոփոխությունները
10.   Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հավատալիքների սկզբնական ձևերը
11.   Ո՞րն է աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը և ո՞րն է նրա նախահայրենիքը
12.   Հայերի ծագման վերաբերյալ ի՞նչ ավանդազրույցներ գիտեք: Համառոտ նկարագրեք դրանք
13.   Աստվածաշնչում ի՞նչ վկայություններ կան Հայաստանի մասին
14.   Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորումները
15.   Ի՞նչ գիտեք Ք.ա. XX-XVIII դդ. Մետաղի մայրուղու մասին
16.   Ո՞ր աղբյուրներից ենք իմանում Հայասայի մասին և ի՞նչ տարածք էր ընդգրկում այս թագավորությունը
17.   Ի՞նչ տարածք է ընդգրկել Նաիրին
18.   Ե՞րբ է գոյություն ունեցել Վանի թագավորությունը և էլ ի՞նչ անուններով է հայտի
19.   Ժամանակագրական հաջորդականությամբ թվարկեք Վանի թագավորներին
20.   Շինարարական ի՞նչ աշխատանքներ են կատարել Մենուան, Արգիշտին, Սարդուրի II-ը
21.   Աշխարհագրական ի՞նչ տարածք էր ընդգրկում Վանի թագավորությունը Արգիշտի I-ի օրոք
22.   Ի՞նչ ուղղություններով է արշավել Սարդուրի II-ը և աշխարհագրական ի՞նչ տարածք էր ընդգրկում Վանի թագավորությունը նրա օրոք
23.   Ի՞նչ կառուցվածք ուներ Վանի թագավորության բանակը

No comments:

Post a Comment

circle.am