Wednesday, October 3, 2012

Սեմինար ՛՛ Ավագ դպրոցում սովորող աշակերտների ուսումնական գործունեության տարիքային առանձնահատկությունները՛՛


5

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ սեմինար ՛՛Ավագ դպրոցում սովորող աշակերտների ուսումնական գործունեության տարիքային առանձնահատկությունները՛՛ թեմայով , որին մասնակցում էին N 186, 88, 197 հիմնական դպրոցներից հրավիրված մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալները և 9-րդ դասարանի դասղեկները, ինչպես նաև նույն դպրոցի տնօրենի տեղակալները և ավագ դասարանների դասղեկները:
Սեմինարաը վարում էր N 198 ավագ դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը:
Սեմինարը անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում, որի մասնակիցները բավական նոր գիտելիքներ ստացան աշակերտների տարիքային առանձնահատկությունների և տարբեր իրավիճակների վերաբերյալ:
Սեմինարը տևեց մոտ մեկուկես ժամ, որից հետո մասնակիցները բավականին կարևորեցին նման սեմինարների կազմակերպումը և փորձ ձեռք բերելու և փորձի փոխանակման առումով, քանի որ հիմնական դպրոցներից է կախված ավագ դպրոցի աշակերտների գիտելիքների և վաքրի որակը, բարեկրթությունը:

Սեմինարի պլանը կարող եք գտնել http://krtutiun20092019.blogspot.com










No comments:

Post a Comment

circle.am