Thursday, October 18, 2012

Հայոց պատմության ստուգարքի հարցեր 11-րդ դասարան



Ստուգարքի հարցեր 11-րդ դասարան
1.Ով էր  Աշոտ Բագրատունին, ինչ  պաշտոններ է ստացել արաբներից : Երբ .որտեղ և ում կողմից է թագադրվել:
2.Երբ  է կառավարել է Սմբատ  1-ինը  և ինչ արտաքին քաղաքականություն էր վարում:
3.Երբ և որտեղ տեղի ունեցավ ճակատամարտ Սմբատ 1-ինի և Յուսուֆի զորքերի միջև:4. 4.Երբ է տեղի ունեցել Սևանի ճակատամարտը:  Ինչպես Աշոտ Երկաթը հաղթեց արաբներին:
5.Երբ  և ինչու Բաղդադի խալիֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին և ճանաչեց շահնշահ:
6. Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը  Շիրակ:
7.Երբ  և ում կողմից են կառուցվել Անիի պարիսպների  1-ին  ու   2-րդ գծերը:
8. Որն է հողի մշակման եռադաշտային  համակարգը:
9.Վասպուրականի  ենթակա թագավորությունը:
10.Վանանդի ենթակա  թագավորությունը:
11.Սյունիքի ենթակա  թագավորությունը:
12. Տաշիր-Ձորագետի  ենթակա  թագավորությունը:
13.Ինչ էր  իրենից  ներկայացնում  <<ամոթալի  կտակը>>:
14.Որ իշխանական տոհմն էր հասել նշանակալի դիրքերի Գագիկ 1-ինի ժամանակ:Ինչ շինարարություն են նրանք  կատարել:
15.Ինչու էր  Լոռու  թագավոր Դավիթը ստացել <<Անհողին>> մականունը:
16.Թվարկել 3 իրադարձություններ ,որենք  տեղի են ունեցել 1001թվականին:
17.Ներկայացնել Բագրատունիների  արքայատոհմի  ժամանակագրությունը:
18.Ովքեր էին սելջուկ-թուրքերը:Թվարկել նրանց արշավանքները:
19.Երբ և ում միջև է տեղի ունեցել  Մանազկերտի ճակատամարտը ,ինչպես այն ավարտվեց:
20.Որտեղ էին ապրում  մոնղոլական  ցեղերը ,երբ և ում նվաճումների արդյունքում ստեղծվեց նրանց տերությունը:
21.Ինչ հակամոնղոլական ապստամբություներ են տեղի ունեցել Հայաստանում:
22.Հայաստանում Զաքարյաններից կախյալ ինչ իշխանություններ ստեղծվեցին:
23Որտեղ է գտնվում Կիլիկիան և ինչ աշխարհագրական շրջանների այն բաժանվում:
24.Ինչքան էին կիլիկիայի տարածքը  և բնակչությունը 13-րդ դարում:Երբվանից են հայերը բնակություն հաստատել Կիլիկիայում:
25.Ինչ հայկական իշխանություններ  էին առաջացել  Կիլիկիայում 11-րդ դարում:
26.Թվարկել Կիլիկիայի հայկական  արքայատոհմերը և ասել  նրանց ժամանակագրությունը:
27.Երբ  և  որտեղ  գոյատևեց Փիլարտոս Վարաժնունու իշխանությունը,որն էր նրա կենտրոնը ,ինչու Բյուզանդիան չանաչեց նրա իշխանությունը:
28.Ով և երբ գրավեց Վահկա բերդը, դարձնելով այն իշխանության կենտրոն:

No comments:

Post a Comment

circle.am