Tuesday, April 30, 2013

Ինչպես գնահատել երեխայի իրավունքների պաշտպանության վիճակը մեր դպրոցում

Դպրոցի հասարակագիտության ուսուցիչ Լ.Գրիգորյանը մասնակցելով ապրիլի  19-21  Աղվերանում  կազմակերպված  եռօրյա   դասընթաց-սեմինարին, որը նվիրված էր ՀՀ  օրենքների ուսումնասիրությանը,  որոնք ուղղված էին  մարդու  իրավունքներին և հիմնական ազատություններին (Երեխաների իրավունքների  մասին կոնվենցիաՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրԵԽ Մարդու իրավունքների  և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա և այլն), նախաձեռնեց «Երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում» նախագիծը: Նախագծին մասնակցում են 10 և 11-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր հետագայում իրենց կրթությունը շարունակելու են իրավաբանական մասնագիտությունների ուղղությամբ: Աշակերտները՝ 10-րդ դասարանցիներ Գրիգորյան Անին, Հայրապետյան Ալիկը, Մելոյան Սոնան, Սարգսյան Համլետը, Բաղդասարյան Արմենը և 11-րդ դասարանցի Կարապետյան Շուշանը ստեղծելու են հարցաթերթիկ, որի հացերին պատասխանելով հնարավոր կլինի գնահատել դպրոցում երեխայի իրավունքների պաշտպանության վիճակը: Հարցաթերթիկը ստեղծելուց հետո՝ սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին կազմակերպվելու է ուսումնակսիրություն, որի արդյունքում ուսումնասիրություն կատարող աշակերտները լրացնելու են հարցաթերիկը:

Աշխատանքներիը ընթացքը նկարագրվելու է այս էջում:

Դպրոցի տնօրինություն 

Sunday, April 28, 2013

ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

                                                         ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



Ապրիլի  19-21  Աղվերանում  կազմակերպվել էր  եռօրյա   դասընթաց-սեմինար  ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի  և   Կրթության  Ազգային  ինստիտուտի   հետ համատեղ. հերթական վերապատրաստումը  հասարակագիտության ուսուցիչների  համար:  Սեմինարի  հիմնական բովանդակությունը   ՀՀ  հիմնական  այն օրենքների  ուսումնասիրությունն էր,  որոնք ուղղված էին  մարդու  իրավունքներին և հիմնական ազատություններինհամեմատության  մեջ դնելով  միջազգային   փաստաթղթերի հետ (Երեխաների իրավունքների  մասին կոնվենցիաՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրԵԽ Մարդու իրավունքների  և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա և այլն):



Friday, April 26, 2013

''Տեսուչը ավագ դպրոցում'' սեմինար:


2013թ   ապրիլի  25-ին Ամերիկյան համալսարանում անցկացվեց սեմինար<<Տեսուչը դպրոցում>> խորագրով: Սեմինարին մասնակցում էր  Երևանի N198 ավագ դպրոցի ՄԿԱ տեղաակալ Ն.Հովսեփյանը:
Հ Հ դպրոցական տեսուչի /ԴՏ/ հաստիքի ներդրումը ՀՀ հանրակրթական  12 ավագ դպրոցներում նախաձեռնվել է ՀՀ Ոստիկանության կողմից և ներառվել հանցագործությունների կանխարգելման պետական հայեցակարգի մեջ : Այն իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ,<<Փի-Էյչ Ինթերնեշնլ>> կազմակերպության կողմից ՀՀ –ում
իրականացվող ԶԱՆԳ Իրավական Սոցիալականացման ծրագրի աջակցությամբ:
Դպրոցական տեսուչը շատ ավելին է քան,պարզապես ոստիկանը:
Դպրոցական տեսուչը ավագ ընկեր է, խորհրդատու և առաջնորդ:Նա հանդես է գալիս որպես դպրոցի ամբողջ թիմին օժանդակող իրավապահ և դպրոցի անվտանգության գրավական:  



Thursday, April 25, 2013

Այցելություն Ծիծեռնակաբերդ


    2013թ-ի ապրիլի 24-ին Երևանի N198 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրքը մատուցելու 1915թ-ի  անմեղ զոհերի հիշատակին:
Աշակերտները Ծիծեռնակաբերդ էին եկել իրենց կողմից նախօրոք պատրաստված պաստառներով, որտեղ ներկայացվում էր Արևմտյան Հայաստանի վիլայեթները , նրանց տարածքը և պատմությունը, որի նպատակն էր ցույց տալ մարդկանց, որ մենք ոչ միայն մարդկային կորուստներ ենք ունեցել, այլև տարածքյին, և   պետք է պահանջատեր լինենք` մեր պապական հողերը վերադարձնելու համար:



Wednesday, April 24, 2013

Երևանի N 198 ավագ դպրոցի աշակերտների այցը Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան


    
     Ապրիլի 23-ին N198  ավագ դպրոցի  աշակերտները  պատմության ուսուցիչների նախաձեռնությամբ  այցելեցին   Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան: Այցելությանը մասնակցեցին  ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք ներկայացրել էին   աշխատանքներ  նվիրված Մեծ Եղեռնին: Համաշխարհային  հեղինակների  գրքերի  անունները  աշակերտներին  տպավորեց  օտարի՝  հայոց  հարցի  նկատմամբ  ունեցած  հետաքրքրություններով և ուսումնասիրությամբ:Աշակերտները  կարևորեցին  գաղթի  ճանապարհին  խոշտանգումների ենթարկված  հայ  կանանց   լուսանկարները,  նաև այն անձանց  լուսանկարները , ովքեր  Եղեռն են տեսել.այդ աչքերը  կարծես անընդհատ մեզ են նայում:Աշակերտները  այցելեցին  Ծիծեռնակաբերդ և  իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:










Tuesday, April 23, 2013

Մեծ Եղեռնի զոհերին նվիրված միջոցառում 198 ավագ դպրոցում

2013թ. ապրիլի 22-ին N 198 ավագ դպրոցում մեկնարկեց Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շարքը:
  Շուրձ հարյուր տարի առաջ մեր դարավոր ոսոխը կատարեց եղեռնագործություն:Ավելի քան երկու միլիոն հայեր հայեր կոտորվեցին,մնացածը սփռվեց աշխարհով մեկ:Մեր պատմական հողերի մեծ մասը ամայացվեց ու մնում է մեր դահիճների ձեռքերում:
10-11-րդ դասարանների աշակերտներին հանձնարարվեց պատրաստել պաստառներ ,որոնք ներկայացնում էին  Մեծ
Եղեռնի զոհերին,հայկական վիլայեթները ,հայ մտավորականներին ովքեր խոշտանգվեցին ոսոխի կողմից,  այն երկրների դրոշները`որոնք ընդունել են այդ ոճրագործությունը:Նախասրահում ներկայացված էին նաև աշակերտների պատրաստած  գործնական աշխատանքները` նվիված Մեծ եղեռնին:





Միջոցառում սկսվեց համառոտ պատմական ակնարկով : 11-4 դասարանի աշակերտները ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստեր : Ցուցադրվեցին  շնորհանդեսներ          << Մեծ Եղեռն>> և <<Ոճիր և պատիժ>> խորագրով







Պատմության ընթացքը անկանխատեսելի է.ոչ ոք չի կարող գուշակել,թե վաղվա օրը ինչէ խոստանում մեզ,սակայն պարզ է մի ճշմարտություն.այն ազգը,որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է մղվի պայքարի ու սխրագործությունների,դասեր քաղի անցիալից ապրի արժանավայել,որ վաստակի անմահությունը,ու հայազգի հերոս Սողոմոն Թեհլերյանի օրինակով ապացուցի աշխարհին,որ պայքարն է հաղթանակի գրավականը: Ամենալավ դասը Սողոմոն Թեհլերյանի կերպարի կերտումն էր,և մեծ ոճրագործության վերապրումը,որ սերտեցին 115 դասարանի աշակերտներն  «Ոտքի', դատարանն է գալիս» ներկայացման բեմադրման միջոցով:

Դասղեկի ժամերից մեկի ընթացքում 11-5 դասարանի դասղեկն առաջարկում է գնալ և նայել <<Ոտքի', դատարանն է գալիս>> ներկայացումը:Նույն դասարանի աշակերտներ Հարությունյան Լուսինեն և Հարությունյան Հարությունն էլ ցանկություն հայտնեցին իրենց կազմակերպմամբ բեմադրվի դա դպրոցում:Ամբողջ դասարանը միանգամից համաձայնեց և անցան գործի: Բոլորն ուժ ու եռանդ չէին խնայում ,որ ամեն ինչ կատարյալ լինի( մեկը հագուստներն էր կարում,մյուսը ներկելու գործերն էր անում):Ամեն օր դասերից հետո մինչև ժամը 6-ը փորձ էին անում:Հիմնական կազմակերպչական հոգսը Լուսինեի և Հարությունի վրա էր ընկած:Վերջապես  22.04.2013թ. ներկայացումը հանձնվեց հանդիսատեսի դատին:
Ներկա էին դպրոցի տնօրինությունըողջ ուսուցչական անձնակազմըծնողներ ու հյուրերԲոլորը սրտի թրթիռով էին սպասում այդ պահին:Ներկայացումից հետո հանդիսատեսը հայտնեց իր կարծիքը,որ ամեն ինչ հրաշալի էր,երեխաները փայլեցին իրենց կարողություններովԲոլորը հուզված էին… Ներկայացումը հաջողված էր:


  

 


Գրեթե մեկ դար է անցել թուքերի պատմության ճակատը մրոտող աննախադեպ եղեռնագործությունից: Մարդկության պատմությունը այդպիսի նողկալի ոճիր դեռ չէր տեսել: Դեռ գալու է վրեժի ու հատուցման ժամանակը,մեր երազներն իջնելու են երկնքից և կանգնեցվելու է աշխարհի ամենաբարձր հուշարձանը ` ի տես երկնքի եղեռնագործի ձեռքով մեզանից ծնկաչոք ներում հայցելով … 


circle.am