Wednesday, April 3, 2013

Համատեղ խորհրդակցություն «Գնահատման մեթոդաբանությունը» թեմայով


                                                                                              2013թ-ի ապրիլի 2-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Ազգային ինստիտուտի մանսգետներ՝  Օնիկ Միքայելյանի, Սոնա Սարգսյանի, Կարինե Պողոսյանի, Սոնա Միքայելյանի  և դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի, տնօրենի ուսումնադաստիարակչական գծով տեղակալների, մմ նախագահների հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր համատեղ քննարկել գնահատման համակարգի առկա դժվարությունները, փորձել համատեղ աշխատանքների շնորհիվ հասնել նոր որակական փոփոխությունների:
Մասնավորապես  Օնիկ Միքայելյանի կողմից ներկայացվեց մտահոգությունը ուսուցանող գնահատման կիրառման և թեստերի ճիշտ կազմման մասին: Հատկապես նշվեց, որ դպրոցներում կազմմվում են այնպիսի տարբեր թեստեր, որոնք կամ շատ դժվար են և աշակերտները չեն կարողանում հաղթահարել նվազագույն շեմը, կամ ընդհակառակը՝ հեշտ են հաղթահարում, որը բերում է ոչ օբեկտիվ գնահատականների:
Առաջարկվեց մաթեմատիկա առարկայից կազմել 6,8,10,11-րդ դասարանների կիսամյակային ամփոփիչ թեստ և այն փորձարկել մի քանի դպրոցներում, պահպանելով այն սկզբունքը, որ դրանց նվազագույն շեմը պետք է լինի հաղթահարելի, իսկ առավելագույնը դժվար:

  
Դպրոցի տնօրեն Ա.Թորոսյան կողմից նշվեց, որ նման աշխատանք դպրոցում արդեն ձեռնարկվել է, քանի որ գարնանային արձակուրդների ժամանակ կազմակերպվել են սեմինարներ 198 ավագ դպրոցի և հարևան հիմնական դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ, որոնցից մեկի թեման հենց թեստային առաջադրանքների ճիշտ կազմման ձևն էր, որից հետո մաթեմատիկայի, հայոց լեզվի և բնագիտության մասնագետների մասնակցությամբ նոր սեմինար հարվիրվեց, որտեղ դպրոցների 9-րդ դասարանների և մմ նախագաների մասնակցությամբ կազմվել են կիսամյակային թեստեր, որոնք դպրոցներում պետք է լինեն միանման, նպատակ ունենալով  ավագ և հիմնական դպրոցների մոտեցումները բերել մեկ հարթություն վրա և աշակերտներին հնարավորություն տալ ճիշտ հասկանալ գնահատման տրամաբանությունը:
Ա.Թորոսյանը նշեց, որ թվանշանային գնահատումը պետք է լինի հիմնականում արտաքին գնահատում, որը հնարավորություն կտա հստակ դարձնել այսօր դպրոցում աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: Պետք չէ վախենալ վատ արդյունքներից այլ պետք է մշակել մեխանիզմներ վատ արդյուքների դեպքում դրանք ուղղելու համար: Մյուս կողմից մեր դպրոցի փորձը ցույց է տալիս, որ թերությունները բացահայտելու, դրանց առաջացման պատճառները բացահայտելու դեպքում հնարավոր է մշակել այնպիսի մեթոդներ, որով ուսուցիչները կկարողանան հաղթահարել այդ դժվարությունները և ապահովել որակ:
Ա.Թորոսյանը առաջարկեց Նոր Նորքում ընտրել հինգ ավագ և հինգ հիմնական դպրոց, այդ դպրոցներում իրականացնել արտաքին գնահատում միասնական թեստերուվ, բացահայտել թերությունները, առաջարկել մեթոդներ, այդ թվում ուսուցանող գնահատման, և փոխել իրավիճակը հենց ուսուցիչների միջոցով, առանց նրանց գնահատականներ տալու:
Քննարկվեցին նաև այլ հարցեր մասնավորապես գնահատման նոր ավելի բացված բնութագրող չափորոշիչ, որը էլ ավելի մանրամսն է բնութագրում յուրաքանչյուր միավորային գնահատականը:












No comments:

Post a Comment

circle.am