Sunday, April 14, 2013

Համաքաղաքային շաբաթօրյակ N 198 ավագ դպրոցում


Յուրաքանչյուրի համար իր տունը,իր համայնքը,քաղաքը մաքուր և գեղեցիկ պահելը պետք է լինի սրբագույն պատասխանատվություն:Այսպես են թերևս վարվում  աշխարհի բոլոր քաղաքակիրթ մարդիկ.հայն էլ `որպես իր տունն ու տեղը սիրող մարդ ,կարևորում է այդ հանգամանքը,որը ապացուցում է իր անխոնչ աշխատանքով, իր բնակավայրը մաքուր տեսնելու մեծ գիտակցումով:
            Այսօր`14.04.2013թ. Երևանի
N 198 ավագ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, դասղեկները,  մեծ պատասխանատվությամբ  ստանձնեցին  դպրոցի տարածքի մաքրության  գործը: Ու թեև օրը կիրակի էր, սակայն դա չխանգարեց, որ բոլորը մեծ ակտիվությամբ ներգրավվեին աշխատանքի մեջ:
Այսպիսի միջոցառումները նպաստում են, որ յուրաքանչյուրը գիտակցի, որ մեր քաղաքը մեր տունն է և նրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես քո տանը...  



                                                                                




No comments:

Post a Comment

circle.am