Saturday, April 13, 2013

Այցելություն N 17 հատուկ դպրոց

            2013թ  ապրիլի 9-ին  Երևանի  N198 ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները կրկին այցելեցին N 17 հատուկ դպրոց: Մեր դպրոցների միջև սերտ համագործակցության  և հերթական այցելության նպատակը ոչ միայն երեխաներին Երևանի  Ջոն Կիրակոսյանի անվան N 20  և Երևանի  N198 ավագ դպրոցի կողմից  փոքրիկ նվերներ `վերնաշապիկներ հանձնելն էր, այլ նաև նրանց  խինդ ու ծիծաղ , ուրախության  պահեր պարգևելն էր, նրանց հոգիներում բերկրանքի և ոգեշնչման զգացումներ առաջացնելն էր, ինչպես նաև  վաղվա լավ  օրվա նկատմամբ հույս ու հավատ արթնացնելն էր. երեխաները միշտ պիտի իրենց սրտերում թաքուն փայփայեն այն հույսը, որ  փոքրիկների երազանքները երբեք  անկատար չեն մնում, և հրաշքներ միշտ էլ կատարվում են, պարզապես հավատալ է պետք դրանց: Հանդիպմանը մասնակցում էին նաև այդ երեխաների ծնողները, ովքեր երախտագիտության և շնորհակալության խոսքեր ուղղեցին նախաձեռնության հեղինակներին:
  Երևանի  N198 ավագ դպրոցի աշակերտները  պատրաստել էին համերգ: Համերգը նպաստեց , որ  երեխաների առօրյան  առավել հաճելի և հիշարժան դառնա: Երգն ու պարը միախմբեց բոլորին.   երեխաները  բոլոր ելույթերի ընթացքում լիաթոք ուրախանում և ծիծաղում էին, պարում և անկաշկանդ շփվում: Հուզիչ և շատ հաճելի էր տեսնել այդքան երջանիկ ու  անհոգ աչիկներ , որոնք իրենց անմեղ ժպիտներով ջերմացրին մեր հոգիները և իրենց հիշողությունների մեջ ,որպես անջնջելի հետք կպահեն օրվա խորհուրդն ու ուրախությունը:

  



 















         







 

No comments:

Post a Comment

circle.am