Tuesday, April 16, 2013

Առաջին կարգի բարդության հարցեր

Շատ հաճախ մեր աշակերտները սովորում են կիրառել գիտելիքները առանց դրանք մինչև վերջ յուրացնելու: Դրա հետևանքով նրանք այսօր կարողանում են կատարել ուսուցչի առաջադրանքները, բայց շատ կարճ ժամանակ հետո մոռանում են, կամ նմանատիպ այլ առաջադրանքներ չեն կարողանում կատարել: Ուսուցիչները քիչ են կարևորում այդ առաջադրանքները և հաճախ դրանց անդրադառնում են միայն ետ մնացող աշակերտներին դրական գնահատական նշանակելու դեպքում:
Մենք որոշեցինք ստուգել ավագ դպրոցի 10 և 11 դասարանների աշակերտների կողմից խորացված ուսուցման առարկաների առաջին կարգի բարդության առաջադրանքների յուրացման աստիճանը:

Նպատակը

  1. Գնահատել աշակերտների կողմից առարկայական չափորոշչի պանաջներին համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների առկայությունը:
  2. Գնահատել ուսուցչի կողմից օրենքով և հաստատության կանոնադրությամբ ներկայացվող պահանջների կատարումը: (ՙՀանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդվ. 3, կետ 13)
  3. Ուսուցիչներին ներկայացնել ուսուցանող գնահատման այս ձևը:


Խնդիրներ
  1. Կազմել հունվար-մարտ ամիսների ընթացքում ուսուցանված նյութի գնահատման առաջին կարգի բարդության հարցաշարը և հրապարակել դպրոցի կայքում:
  2. Գարնանային արձակուրդներից հետո կազմակերպել գրավոր ստուգում:
  3. Առարկայական մեթոդմիավորման նիստերին քննարկել արդյունքները և հանձնարարել դասավանդող ուսուցիչներին ապահովել աշակերտների կողմից չյուրացված նյութի յուրացումը:
  4. Ապրիլ ամսվա վերջին կազմակերպել առաջին գրավոր աշխատանքի ընթացքում սխալ գրված կամ չգրված առաջադրանքների գրավոր ստուգում:
  5. Արդյունքները քննարկել մանկավարժական խորհրդի նիստում:



1-ին կարգի բարդության առաջադրանքները պահանջում են արդեն ուսումնասիրված ծրագրային նյութի բովանդակությանը վերաբերող չափորոշիչային գիտելիքների իմացություն, պարզ և ծանոթ իրադրություններում դրանք կիրառելու կարողություն, կողմնորոշման և կատարման համար չեն պահանջում ինքնատիպ (ոչ ստանդարտ) մոտեցումներ, միջնորդավորված քայլեր ու հիմնավորումներ:


4 միավոր (բավարա) - 1-ին կարգի բարդության առաջադրանքներ կատարելիս ցուցաμերում է անհրաժեշտ պատրաստվածություն, բայց թույլ է տալիս ոչ էական թերություն կամ վրիպում,
5 միավոր (միջին) - 1-ին կարգի μարդության առաջադրանքներ կատարելիս ցուցաբերում է անհրաժեշտ պատրաստվածություն, կամ 2-րդ կարգի բարդության առաջադրանքներ կատարելու համար ցուցաμերում է պատրաստվածություն, սակայն թույլ է տալիս անճշտություն, թերություններ կամ բացթողումներ:

No comments:

Post a Comment

circle.am