Tuesday, April 23, 2013

Մեծ Եղեռնի զոհերին նվիրված միջոցառում 198 ավագ դպրոցում

2013թ. ապրիլի 22-ին N 198 ավագ դպրոցում մեկնարկեց Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շարքը:
  Շուրձ հարյուր տարի առաջ մեր դարավոր ոսոխը կատարեց եղեռնագործություն:Ավելի քան երկու միլիոն հայեր հայեր կոտորվեցին,մնացածը սփռվեց աշխարհով մեկ:Մեր պատմական հողերի մեծ մասը ամայացվեց ու մնում է մեր դահիճների ձեռքերում:
10-11-րդ դասարանների աշակերտներին հանձնարարվեց պատրաստել պաստառներ ,որոնք ներկայացնում էին  Մեծ
Եղեռնի զոհերին,հայկական վիլայեթները ,հայ մտավորականներին ովքեր խոշտանգվեցին ոսոխի կողմից,  այն երկրների դրոշները`որոնք ընդունել են այդ ոճրագործությունը:Նախասրահում ներկայացված էին նաև աշակերտների պատրաստած  գործնական աշխատանքները` նվիված Մեծ եղեռնին:





Միջոցառում սկսվեց համառոտ պատմական ակնարկով : 11-4 դասարանի աշակերտները ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստեր : Ցուցադրվեցին  շնորհանդեսներ          << Մեծ Եղեռն>> և <<Ոճիր և պատիժ>> խորագրով







Պատմության ընթացքը անկանխատեսելի է.ոչ ոք չի կարող գուշակել,թե վաղվա օրը ինչէ խոստանում մեզ,սակայն պարզ է մի ճշմարտություն.այն ազգը,որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է մղվի պայքարի ու սխրագործությունների,դասեր քաղի անցիալից ապրի արժանավայել,որ վաստակի անմահությունը,ու հայազգի հերոս Սողոմոն Թեհլերյանի օրինակով ապացուցի աշխարհին,որ պայքարն է հաղթանակի գրավականը: Ամենալավ դասը Սողոմոն Թեհլերյանի կերպարի կերտումն էր,և մեծ ոճրագործության վերապրումը,որ սերտեցին 115 դասարանի աշակերտներն  «Ոտքի', դատարանն է գալիս» ներկայացման բեմադրման միջոցով:

Դասղեկի ժամերից մեկի ընթացքում 11-5 դասարանի դասղեկն առաջարկում է գնալ և նայել <<Ոտքի', դատարանն է գալիս>> ներկայացումը:Նույն դասարանի աշակերտներ Հարությունյան Լուսինեն և Հարությունյան Հարությունն էլ ցանկություն հայտնեցին իրենց կազմակերպմամբ բեմադրվի դա դպրոցում:Ամբողջ դասարանը միանգամից համաձայնեց և անցան գործի: Բոլորն ուժ ու եռանդ չէին խնայում ,որ ամեն ինչ կատարյալ լինի( մեկը հագուստներն էր կարում,մյուսը ներկելու գործերն էր անում):Ամեն օր դասերից հետո մինչև ժամը 6-ը փորձ էին անում:Հիմնական կազմակերպչական հոգսը Լուսինեի և Հարությունի վրա էր ընկած:Վերջապես  22.04.2013թ. ներկայացումը հանձնվեց հանդիսատեսի դատին:
Ներկա էին դպրոցի տնօրինությունըողջ ուսուցչական անձնակազմըծնողներ ու հյուրերԲոլորը սրտի թրթիռով էին սպասում այդ պահին:Ներկայացումից հետո հանդիսատեսը հայտնեց իր կարծիքը,որ ամեն ինչ հրաշալի էր,երեխաները փայլեցին իրենց կարողություններովԲոլորը հուզված էին… Ներկայացումը հաջողված էր:


  

 


Գրեթե մեկ դար է անցել թուքերի պատմության ճակատը մրոտող աննախադեպ եղեռնագործությունից: Մարդկության պատմությունը այդպիսի նողկալի ոճիր դեռ չէր տեսել: Դեռ գալու է վրեժի ու հատուցման ժամանակը,մեր երազներն իջնելու են երկնքից և կանգնեցվելու է աշխարհի ամենաբարձր հուշարձանը ` ի տես երկնքի եղեռնագործի ձեռքով մեզանից ծնկաչոք ներում հայցելով … 


1 comment:

  1. Հայի ցավը խորապես զգալ և արտահայտել ոչ ոք այնպես լավ չի կարող անել, որքան հայը: Այդ ցավը դարավոր է, կսկծացնող, չսպիացող, հավերժ այնքան, ինչքան պատմությունն է: Մեր աշակերտները ոչ միայն փայլուն դերասանական խաղ ներկայացրին բեմում, այլև իրենց զգացական հոգեվիչակով ակամայից հանդիսատեսին իրենց հետ տարան այնտեղ, ուր արդարության ոգին աղաղակում է՝զորավոր է հայ ազգը,պատմությունը՝ պարտավորեցնող, անցյալը՝ սովորեցնող...

    ReplyDelete

circle.am