Tuesday, April 23, 2013

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՇԱԲԱԹ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ



                          ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՇԱԲԱԹ
                                      ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ




         Սույն թվականի ապրիլի 16-18 Երևանի N198 ավագ դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման շաբաթ բնագիտական առարկաներից: Շաբաթին մասնակցում էին նաև աշակերտներ 197 և 186 դպրոցներից: Աշակերտները մինչ աշխատանքն սկսելը բաժանվեցին խմբերի, ծանոթացան աշխատանքին:Թեման ֆոտոսինթեզն էր,որի ընթացքի պայմանները որոշելու էին երեխաները փորձերի արդյունքում: Կենսաբանության խումբը փորձով հաստատեց ֆոտոսինթեզի ընթացքի համար լույսի առկայության անհրաժեշտությունը: Քիմիայի խումբը ապացուցեց ,որ բույսը շնչառության ժամանակ արտաշնչում է ածխաթթու գազ, իսկ ֆոտոսինթեզի ժամանակ՝ կլանում ածխաթթու գազ: Ֆիզիկայի խումբը փորձով դիտեց տերևների կողմից ջրի գոլորշիացման երևույթը:Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց նաև շնորհանդես, որն ընդգրկում էր խմբի կատարած աշխատանքը:Աշակերտները մեծ հետաքրքրությամբ աշխատեցին և  ոգևորությամբ մեկնաբանեցին արդյունքները:







No comments:

Post a Comment

circle.am