Thursday, April 4, 2013

6-րդ դասարանի ընթերցանության օլիմպիադա

             Մարտի 27-ին Գրողների միության տանը տեղի ունեցավ 6-րդ դասարանի ընթերցանության օլիմպիադա: 6-1 դասարանից  մասնակցեցին Ջանիբեկյան Մարիան և Հարությունյան Արուսը: Մրցույթը բաղկացած էր երկու փուլից:
             Առաջին փուլում  հանձնարարվեց կարդալ աշակերտների նախընտրած բնագրերից հատվածներ: Այս փուլում Հարությունյան Արուսն ընդգրկվեց լավագույն հնգյակի մեջ:
              Երկրորդ  փուլին մասնակցեց ութ աշակերտ, և  հանձնարարվեց կարդալ անծանոթ բնագրերից հատվածներ:
             Ժյուրիի որոշմամբ Հարությունյան Արուսն ընդգրկվեց լավագույն եռյակի մեջ և հնարավորություն ստացավ մասնակցել օլիմպիադայի հանրապետական փուլին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին:


1 comment:

  1. Սիրելի Արուս,մաղթում եմ, որ հանրապետական փուլից վերադառնաս հաղթանակով:

    ReplyDelete

circle.am