Tuesday, April 9, 2013

N198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՅԳԵՊԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ




N198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՅԳԵՊԱՆՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
         Հայաստանում հիասքանչ գարուն է:
         Գարուն է նաև N 198 ավագ դպրոցի պատանի այգեպանների հոգիներում, ովքեր սկսել են իրենց գարնանային աշխատանքները դպրոցամերձ հողամասում:
         Այգեպանները ներկայացնում են GLOBAL GARDENERS / Համաշխարհային այգեպաններ/ նախագիծը Հայաստանում:
          Աշխատանքներն իրականացնելու համար այգեպանները մշակել են <<Այգեպանի օրացույց>>, որով նրանք կառաջնորդվեն աշխատանքներն իրականացնելիս: ւյյկյկ

 












                 ԱՊՐԻԼԻ ՕՐԱՑՈՒՅ

1.Մաքրել  դպրոցի այգին և պարտեզը:
2. Վարել և փխրեցնել հողը:
3. Հարստացնել հողը հումուսով:
3. Փորել այգու ծառերի շրջանակները, էտել ճյուղերը ձևավորվող սաղարթը՝ մեծացնելու նպատակով:
4. Ծլեցնել ցանելու համար ընտրված բույերի սերմերը:
5. Ընտրել ծաղիկներ դպրոցի պարտեզում տնկելու համար:
6. Տնկել ծլեցրած մշակաբույսերի սերմերը:
7.Տնկել ընտրված ծաղիկների սածիլները:
8.Սնուցել հողը բույսին անհրաժեշտ պարարտանյութերով:

         1-5 կետերին համապատասխանող աշխատանքները նախատեսված են ապրիլի առաջին, իսկ 6-8 կետերը՝ ապրիլի երկրորդ կեսին իրականացնելու համար:
        Աշխատանքների մի մասն արդեն կատարվել են, այգեպաններն արդեն մաքրել են դպրոցի այգին աղբից ու բույսերի մնացորդներց, վարել, փխրեցրել և հումուսով հարստացրել են հողը, ծլեցրել և ցանել են մշակաբույսերի սերմերը՝ սածիլ ստանալու նպատակով:
        Ալգեպանները փորել են այգու ծառերի շրջանակները և կտրել ճյուղերը, ինչպես նաև դպրոցի պարտեզում ցանել են դեկորատիվ բույսեր:
        Այգեպաններն աշխատում են մեծ ոգևորությանբ՝ ամրապնդելով տեսական գիտելիքները գործնական աշխատանքով:







ԱՊՐԻԼԻ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹ

            Ապրիլի առաջին շաբաթում այգեպանները կազմած օրացույցի համաձայն  
  •  մաքրեցին դպրոցամերձ հողամասը և նրա հարակից տարծքները,որին մասնակից  դարձան 198 ավագ դպրոցի բոլոր սաները, 
  • ..վարեցին և փխրեցրին դպրոցի այգին, 
  •  փխրեցրեցին ծառերի շրջանակները, էտեցին ծառերը::





ԱՊՐԻԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹ


    Երկրորդ շաբաթում այգեպանները ձեռնամուխ եղան սերմերի ծլեցմանն ու ցանմանը: Այս փուլի աշխատանքներն իրականացնելու համար ծաղիկների և մշակաբույսերի սերմերի մեծ տեսականիով աշակերտներին ապհովել էր դպրոցի տնօրինությունը, որը միշտ աջակից է դպրոցի սաներին ցանկացած ուսումնական նախագիծ իրականացնելիս: Սերմերի, նրանց ծլեցման և ցանման առանձնահատկությունները այգեպաններին բացատրեց խմբի ղեկավարը,որից հետո երտասարդ բնագետները`


  •   ծլեցրեցին սերմերը `նրանց ծլունակությունը որոշելու և հետագա աճն արագացնելու համար,   
  •  ցանեցին ծլած սերմերը: 

    

 






Այգեպանները սածիլները աճեցնելու համար օգտագործեցին պլաստմասե տարրաներ, որը թափոնների կրկնակի օգտագործման յուրօրինակ կոչ էր :









Պատանի բնագետները ծաղիկներ տնկեցին նաև դպրոցամերձ պուրակում:
 



                                            
                                                              





















No comments:

Post a Comment

circle.am