Friday, April 19, 2013

Մեծ Եղեռնի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ

   
Երևանի N 198 ավագ դպրոցը 2013թ-ի ապրիլի 22-24-ը իրականացնում է միջոցառումների շարք նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:


  1. Ապրիլի 22-ին ժամը 14 30 ին դպրոցում բեմադրվելու  է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումը:
  2. Ապրիլի 23-ին պատմության ուսուցիչների նախաձեռնությամբ այցելություն է կազմակերպվելու Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան: Այցելությանը մասնակցելու են ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք կներկայացրել են  աշխատանքներ նվիրված Մեծ Եղեռնին:
  3. Ապրիլի 24-ին տնօրենը և ուսուցիչները ավագ դպրոցի աշակերտների հետ այցելելու են Ծիծեռնակաբերդ, որտեղ  աշակերտները, պաստառների վրա՝ շնորհանդեսի ձևով, ներկայացնելու են Մեծ Եղեռնի իրադարձությունները և հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերին:

No comments:

Post a Comment

circle.am