Thursday, November 15, 2012

10-րդ դասարանի քիմայի օլիմպիադայի հարցաշար



Օլիմպիադայի հարցաշար 10-րդ դաս.

1.Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական,որը քիմիական:Բերել  օրինակներ:
2.Օգտվելով պարբերական համակարգից,որոշել Na,Mg,Al-ի ատոմների            էլեկտրոնների,պրոտոնների և նեյտրոնների թիվը:
3. Բնութագրել կովալենտ կապը և նրա տեսակները:Բերել օրինակներ:
4. Ծծմբի (IV) օքսիդում թթվածնում տարրի զանգվածային բաժինն է.
            1. 0,64                                     3. 0,5
            2. 0,2                                       4. 0,32
5. Հաշվեք 1լ ջրածնի(H2),1լ ազոտի(N2) և 1լ ածխաթթու գազի(CO2) խառնուրդի խտությունը ըստ թթվածնի(O2):
6. Կրակթը սուսպենզիա է,որի պատրաստման համար վերցրել են 1կգ հանգած կիր`Ca(OH)2,և 4կգ ջուր:Որքա՞ն է կալցիումի հիդրօքսիդի զանգավծային բաժինը ստացված կրակաթում:
7. Հաշվեք 1լ ջրածնի(H2),1լ ազոտի(N2) և 1լ ածխաթթու գազի(CO2) խառնուրդի խտությունը ըստ թթվածնի(O2):
8.  300գ  ծովի ջուր գոլորշիացնելիս անջատվում է 10,5գ աղերի խառնուրդ:Ինչպիսին է աղերի ընդհանուր զանգվածային բաժինը (%) ծովի ջրում:
9.  4,9գ ամոնիումի հալոգենիդի քայքայումից ստացվել է 1,12լ ամոնիակ:Գտնել հալոգենիդի բանաձևը:
10. Քլորաջրածնի և բրոմաջրածնի 5,51գ խառնուրդը լուծել են ջրում և չեզոքացրել  5,04 գ կալիումի հիդրքսիդով:Որոշել հալոգենաջրածինների զանգվածային բաժինները ելային խառնուրդում:



No comments:

Post a Comment

circle.am