Կենսաբանության օլիմպիադա   1-ին փուլ    
10-րդ դասարան
1.Կառուցվածքի և
կենսագործունեության որ հատկանիշներով են սնկերը նման բույսերին և որոնցով
կենդանիներին       2միավոր
2.Ունեն արդյոք քլորոֆիլ և
կատարում են արդյոք ֆոտոսինթեզ գորշ և կարմիր ջրիմուռները:     1միավոր
3.Ինչու են պտերանմանները
և մամուռները համարվում բարձրակարգ բույսեր  2միավոր
 4.Մերկասերմերի բաժնին են պատկանում     1միավոր
Ա.ծաղիկներ ունեցող,բայց
պտուղներ չտվող բույսերը
Բ.պտուղներ տվող,բայց ծաղիկներ
չունեցող բույսերը
Գ.ծաղիկներ չունեցող և
սերմեր առաջացնող բույսերը
Դ.կոներ ունեցող և
պտուղներ առաջացնող բույսերը
5.Ինչ տարբերություն կա
բաժակից և բույսի կանաչ տերևի կողմից ջրի գոլորշիացման գործընթացների միջև:       
2միավոր
6.Բույսի որ օրգանն է
երկրի նկատմամբ ցուցաբերում բացասական գեոտրոպիզՄ  1միավոր                     
7.Արդյոք բնազդը
պայմանական ռեֆլեքս է,թե ոչ    2միավոր
8.Խոշոր
մոլեկուլները,կարծր մասնիկները պլազմատիկ թաղանթի միջոցով թափանցում են կենդանական
բջիջ
Ա.պինոցիտոզի միջոցով     1միավոր
Բ.ֆագոցիտոզի միջոցով
Գ.նատրիում- կալիումական
պոմպի միջոցով
Դ.դիֆուզիայի միջոցով
9.Լեյկոցիտներ առաջանում
են
Ա.կարմիր ոսկրածուծում
Բ.փայծախում                       1միավոր
Գ.ավշահանգույցներում
Դ.լյարդում
10.Բջջաթաղանթում հիդրոֆոբ
նյութերի առկայությունը
Ա.հեշտացնում է միջավայրից
դեպի բջիջ ջրի փոխադրումը
Բ.սահմանափակում է ջրի
փոխադրումը            1միավոր
Գ.հեշտացնում է բջջից դեպի
միջավայր ջրի փոխադրումը
Դ.ճիշտ պատասխանը
բացակայում է
11.սպիտակուցների
մոնոմերներ հանդիսանում են
Ա.գլյուկոզն ու գլիցերինը
Բ.չհագեցած ճարպաթթուները
Գ.ամինաթթուները
Դ.նուկլեոտիդները                 1միավոր
12.դարձելի բնափոխումից
հետո վերականգնվում են սպիտակուցի 
Ա.պեպտիդային կապերը
Բ.առաջնային և երկրորդային
կառուցվածքները      1միավոր
Գ.երկրորդային և առաջնային
կառուցվածքները
Դ.ճիշտ պատասխանը
բացակայում է
13.Սպիտակուցի բնափոխում
նշանակում է
 
No comments:
Post a Comment