12-րդ
դասարանի հայոց լեզվի օլիմպիադայի դպրոցական 
առաջին  փուլի տարբերակ
1.ՈՒ՞մ  է վերաբերում<<Կամիշինի
վսեմական աքսորական>>
արտահայտությունը(շրջասույթը):
2.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ 
բացատրված.
ա) հազար դուռ բախել-  կասկածել
բ) ընդհանուր լեզու գտնել- համաձայնել
գ)գրպանին դիպչել- մեկին վնասել
դ)արդար յուղի տեղ ընդունել-հավատալ:
3.Փոխանակ, չնայած,
մինչև, 
մինչ,  նախքան
բառերն
օգտագործել
նախադասություններում մեկ որպես կապ, մեկ էլ ՝ շաղկապ:
4.Տրված բառերի համանուններով կազմել 
նախադասություններ.
                ա)անհայտ                              բ)անոթի:
5.Տրված թևավոր խոսքերի իմաստնարտահայտել մեկ բառով: Ի՞նչ գիտես դրանց մասին.
ա) փյունիկի պես հառնել մոխրից
բ) ձայն բարբառո հանապատի
գ)  գորդյան
հանգույց
դ )քավության  նոխազ
ե)բոլոր ճանապարհները տանում են Հռոմ:
6.Գրել     շարադրություն
՝
<<Անձրևից
հետո>>
վերնագրով:
 
No comments:
Post a Comment