Wednesday, November 14, 2012

10-րդ դասարան հայոց լեզվի օլիմպիադայի հարցեր



10-րդ դասարանի հայոց լեզվի օլիմպիադայի դպրոցական առաջին փուլի տարբերակ
1.Ոսկի,դառն, կարմիր, սև, գորշ բառերը փոխաբերական  նշանակությամբ գործածելով ՝ կապակցություններ կազմել:

2.Գրել բաղադրյալ հատուկ անուններ,որոնց մի բաղադրիչը անձնանուն է,մյուսը՝ մականուն(լրացում),առնվազն 10  անուն:

3.Հետևյալ նախադասություններում ընդգծված  բառերը հականիշներով փոխարինել:

1)Եգիպտացորենի խիտ արտից մի ջահել կին դուրս եկավ:
2)Ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
3)Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ  փառաբանում էին  գիտունին:
4)Երախտամոռ պատանին այդ գիշեր  անակնկալ նամակ ստացավ:
5)Երեխաները ծառից խոշոր,բայց խակ  սալոր էին քաղել:

4.Նախադասություններն  ամբողջացնել:

1)Ճանապարհը ,որով գնում էին  նրանք
2) Առաջնորդը կարծեց ,թե դաշտն է
3) Ջոկատը, որ եկել էր հայերին օգնելու
4)Վաճառականները, որպեսզի ոսկի  վաստակեն

5. Ընդգծված նախադասության շարադասությունը փոփոխել( 2ձևով ):

1) Երբ մշուշը վարագուրում էր Մշո դաշտը, Տարոնի  դիցուհին  իջնում էր Քարքե լեռան բարձունքներից՝ Արածանու արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
2)-Տնօրենը քո առաջարկին  անպայման կհամաձայնի,եթե նրան  կարողանաս համոզել:

6. Շարունակել նկարագրությունը  նույն  ոճով:

Ներքևում՝ երկնահուպ լեռների գրկում, Սևանն է՝զմրուխտի պես ընդելուզված քարեղեն վահանի մեջ:

No comments:

Post a Comment

circle.am