Saturday, November 17, 2012

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ N 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

                                          ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ

N 198 ավագ դպրոցի 10-3 դասարանի բնագիտական հոսքի աշակերտները կենսաբանության խմբակի շրջանակներում իրականացնում են`
1. ԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ ԱՃԵՑՈՒՄ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
2. ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
Այս նախագծի իրականացման առաջին փուլում աշակերտներից յուրաքանչյուրն ընտրեց իր բույսը, որը պետք է աճեցնի և կենդանին,որին պետք է ուսումնասիրի:
Երկրորդ փուլում խմբակի մասնակիցները տարբեր աղբյուրներից օգտվելով տեղեկություններ հավաքեցին իրենց բույսերի և կենդանիների վերաբերյալ և ներկայացրեցին շնորհանդեսի ձևով: Այժմ պատանի բնագետները նախագծի իրականացման երրորդ փուլում են`
1. ցանել են բույսերի սերմերը
2.պատրաստվում են Երևանի կենդանաբանական այգում ներկայացնելու վիրտուալ կենդանաբանական այգու  շրջանակներում հավաքած տեղեկությունները ::
Բնագետներն աշխատանքներն իրականացնում են սիրով և պատրաստակամությամբ , կարծու են ,որ խմբակը հիանալի հնարավորություն է գիտելիքներ ձեռք բերելու և գործնականում դրանք ամրապնդելու համար:

No comments:

Post a Comment

circle.am