Wednesday, November 14, 2012

11-րդ դասարանի հայոց լեզվի օլիմպիադայի հարցեր



11-րդ դասարանի հայոց լեզվի օլիմպիադայի  դպրոցական  առաջին փուլի տարբերակ

1.ՈՒ՞մ են անվանում  հետևյալ  շրջասույթներով.

ա) ամենայն հայոց բանաստեղծ,      բ)նորավեպի իշխան,   գ) հայ երգի Մեսրոպ Մաշտոց
դ) հայերենի առաջին ուսուցիչ,         ե)Ավարայրի երգիչ,      զ) ֆուտբոլի արքա
է)Սպիտակ տան տերը,                       ը)Սկյուտարի սոխակ,  թ)գույների կախարդ
ժ) վալսի արքա

2. Նշել տրված բառերի հայերեն համարժեքները.
 ագրեսիա, էլիտա, ռեյտինգ, կոմերցիոն , իմիջ, կոնտրակտ ,կոնվենցիա, պրեզենտացիա, էքսպերտ:

3.Քաղ-, շին-, պետ-, ժող- ,զին- բաղադրիչներով հապավական բարդություններ գրել(առնվազն 2-ական):
 Նմուշ՝ բուժ- բուժօգնություն, բուժքույր:

4. ՈՒղղել սխալները:

ա) Վիճվում է ընկերոջ հետ:
բ)Աղետից շատ տուժվեց:
գ) Երկար խոսաց:
դ)Մեղադրյալը հանցանքը խոստովանվեց:
ե)Կյանքի մասին կենսագրական տեղեկություններ հաղորդել:

5.Հոմանիշ բառերը սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել.

ընչասեր            արի                 ժանտ
անվեհեր            անամոթ        աչքածակ
վայրագ             արդար           լպիրշ
ուղղամիտ        ագահ             կտրիճ
լկտի                 անգութ          ազնիվ

6.Պատումը շարունակել:

Հնում ուռենին գեղանազ մի աղջիկ է եղել, իսկ բարդին՝ սիգաճեմ պատանի: Նրանք սիրել են իրար: Բայց մի իշխանավոր որոշել էր  բարդուց  ուռենուն  խլել

No comments:

Post a Comment

circle.am