Tuesday, November 13, 2012

6- րդ դասարանցիների հետաքրքիր էքսկուրսիաները…


Պատմության թանգարանում

Հոկտեմբերի վերջին շաբաթում 6-2դասարանի աշակերտները եղան Երևանի Պատմության թանգարանում:  Գիդ-էքսկուրսավարը աշակերտներին պատմեց բավականին հետաքրքիր տեղեկություններ թանգարանում առկա իրերի և նկարների վերաբերյալ: Աշակերտները ոգևորված լսում էին նրան, տալիս իրենց հետաքրքրող հարցերը: Շատ հետաքրքիր անցավ էքսկուրսիան:
                                                   Բնության թանգարանում
Հոկտեմբերի   երկրորդ շաբաթում 6-1 և 6-2 դասարանները այցելեցին Բնության թանգարան: Էքսկուրսավարը  ծանոթացրեց  Հայաստանի տարբեր  շրջանների բուսական, կենդանական աշխարհի հետաքրքիր պատմությանը, երեխաները  իմացան Կարմիր գրքում հանդիպող կենդանիների, բույսերի մասին, որոնք կան Հայաստանում: Էքսկուրսիան ուներ կարևոր նշանակություն, որովհետև աշակերտները ոչ միայն իմացան բնության հրաշալիքների մասին, այլև սովորեցին, որ պետք է սիրել և պահպանել բնությունը:
                                                      Այցելություն Մատենադարան
Գիրքը սիրելու և գնահատելու համար պետք է հասկանալ նրա կարևորության արժեքը: Գրքի,  պատմության , գիր ու գրականության նկատմամբ սեր և հարգանք արթնացնելու լավագույն միջոցն է նաև այցելությունը Մատենադարան, որը կազմակերպեց 6-1 և 6-2 դասարանները նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 7-ին: Աշակերտները տեսան ձեռագիր գրքերը՝ խունացած, հազիվ փրկված, լսեցին գրքերի ստեղծման դժվարին  պատմությունը, իմացան, որ պետք է սիրել և գնահատել  գիրքը, այսինքն՝  էքսկուրսիան ունեցավ կարևոր նշանակություն:

Այցելություն Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Նոյեմբերի 11-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմականացված   << Գնդլիկ Բոքոնիկի արկածները>> ներկայացմանը ներկա էին նաև 198 ավագ դպրոցի 6-1 և 6-2 դասարանների մոտ 50 աշակերտներ: Ներկայացումը շատ հետաքրքիր էր, ուներ ուսուցողական և դաստիարակչական նշանակություն: Նմանատիպ ներկայացումները սովորեցնում են ազնվություն, բարություն, հանդուրժողականություն և մարդկային լավ հատկանիշներ:


















No comments:

Post a Comment

circle.am