Friday, November 16, 2012

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՐՑԱՇԱՐ

  Կենսաբանության օլիմպիադայի հարցաշար             1-ին փուլ  8-րդ դասարան

Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը  գնահատվում է1 միավոր
1.Որ բույսերի մոտ է լավ զարգացած գլխավոր արմատը<ցորեն,մասրենի,լոբի,կաղամբ,կարտոֆիլ>
2.Ինչ տարբերություն կա բաժակից և բույսի կանաչ տերևի կողմից ջրի գոլորշիացման գործընթացների միջև
3.Որ ծաղիկներն են կոչվում մերկ
4.Ինչու չի կարելի կավահողերում բույսերը խորը ցանել
5.Սննդի մարսման քանի տիպ է հատուկ պոլիպ հիդրային
6.Ինչ նշանակություն ունի ցիստավորումը  նախակենդանիների համար
7.Գորտնկիթի վերևի մասը մուգ գույնի է,իսկ ներքևի մասը'բաց,ինչով է դա պայմանավորված
8.Կենդանին ունի երկու կաղքերից սեղմված պոչ,վարում է ջրային կենսակերպ ,շնչում են թոքերով,սիրտը քառախորշ է,բայց երակային և զարկերակային արյունը մասնակիորեն խառնվում են:Որ տիպին,որ կարգին է պատկանում այդ կենդանին:
10.Պարանոցի քանի ող ունի դոդոշը<1,3,5,7>
11.Ինչում է նեյրոնի և նյարդի տարբերությունները
12.Ինչ է ռեֆլեքսը,նրանց տեսակները
13.Ինչ է խառը նյարդը
14.Ուղեղի որ բաժնում է գտնվում< կենաց ծառը>:
15.Ուղեղի որ բաժիններն են կազմում ուղեղի բունը
16.Գլխուղեղի որ բաժինն է պահպանում կմախքի մկանների տոնուսը
              Ա.ուղեղիկ
              Բ.միջին ուղեղ
              Գ.երկարավուն ուղեղ
              Դ.միջանկյալ ուղեղ
17.Որոնք են նյարդային և հումորալ կարգավորման տարբերությունները
18.Ինչու երկարավուն ուղեղի վնասվածքից մարդն անմիջապես մահանում է
19.Ինչով է պայմանավորված կենտրոնական նյարդային համակարգի հոգնածությունը
19.Գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի որ բաժնում են գտնվում կարդալու,գրելու,խոսքի կենտրոնները;

No comments:

Post a Comment

circle.am